Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մանանան երկնքից է թափվում…

Նոյեմբերի 24, 2021
Այլք
Մանանան երկնքից է թափվում…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
263
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա»:

Րաֆֆի

«Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր  Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, եւ այդ ավեր ու անավարտ շենքը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգեւորություն է հարկավոր»:

Վ. Տերյան

Երբ 1917 թ. Ռուսաստանում իրականացվեց սոցիալիստական հեղափոխություն, եւ մասնավոր հարստությունն անցավ պետության ձեռքը, բազմաթիվ ու բազմակողմանի ծրագրեր էին մշակված խորհրդային հանրապետություն ստեղծելու համար. հստակ ու որոշակի առաջադրանքներ էին դրված կոմունիստական կուսակցության առջեւ` երկրի զարգացումն ապահովել միաժամանակ կենսական բոլոր ուղղություններով` արդյունաբերություն, գյուղատնտեսություն, դատական ու բանկային համակարգ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, սպորտ եւ այլն, եւ այլն, եւ այդ ամենը` ինստիտուցիոնալ բնույթի։ Գրագետ աշխատանքի շնորհիվ ստեղծվեց աշխարհում առաջին խորհրդային հանրապետությունների միությունը, կարելի է ասել` զրոյից, կուռ, ուժեղ մի համակարգ` աշխարհի համար միանգամայն անսպասելի, քանզի Ռուսաստանում հեղափոխություն իրականացնելով` Եվրոպան միտում ուներ ընդամենը փլուզել կայսրությունը ու թուլացնել Ռուսաստանը, սակայն տեղի ունեցավ հակառակը` իրեն սպառած կայսրությունը տեղը զիջեց առավել համակարգված, ուժեղ պետության, եւ Ռուսաստանը, ու այնուհետեւ` ԽՍՀՄ-ը, աշխարհի համար դարձավ նոր ու մշտական թիրախ, եւ սկսվեցին հակաքարոզչությունները, իսկ պետությունից վիրավորվածներ միշտ էլ լինում են, ինչը բարեհաջող օգտագործվեց ԽՍՀՄ-ի դեմ, այնինչ առաջին իսկ հնգամյա ծրագրում հասցվեց անել ահռելի աշխատանք վերոնշյալ բոլոր ուղղություններով, եւ ոտքը ամուր հողին դրած Խորհրդային Միությունը կարողացավ ծնկի բերել ֆաշիստական ուժերին` անգամ Հայրենական պատերազմի ընթացքում չդադարելով  կենսական խնդիրների իրականացումը ոչ միայն կառուցվում ու վերակառուցվում, վերապրոֆիլավորվում էին պատերազմի համար անհրաժեշտ` զենք արտադրող գործարաններ, այլեւ շարունակվում էր գիտական ու մշակութային ակտիվ կյանքը` սովի, զրկանքների ու կորուստների պայմաններում` «Ամեն ինչ ռազմաճակատի համար», «Ամեն ինչ հանուն հաղթանակի» կարգախոսներով…

Երկրում չէր դադարում կյանքը ու կյանքի համար պայքարը. բնակչությունն էվակուացվում էր, բայց չէր արտագաղթում. հայրենիքը վտանգի մեջ էր, ոչ ոք չէր լքում այն. հենց սա էր այն զորության գաղտնիքը, որ ծնկի չէր բերում ԽՍՀՄ ժողովուրդներին, սակայն ինչ չհաջողվեց զենքի ուժով, հաջողացրին քարոզչական մեքենայի կաթիլային ներարկումով, մարդկանց գայթակղելով անհայտ շահույթի «փայլուն» կերպարով` աշխատելով առանձին խավերի հետ` ներքեւից վերեւ ու վերեւից ներքեւ. զտում ու օգտագործում էին այն մտավորականներին, ովքեր իշխանությունների հանդեպ քննադատաբար էին տրամադրված, եւ ովքեր պատրաստ էին ամեն տեսակ քար շպրտել պետական համակարգի վրա ու նսեմացնել այն… Ձնագնդին մեծանում էր, բայց եւ այնպես Միության փլուզումն արտաքուստ անհնար էր թվում ԽՍՀՄ ժողովուրդների համար, ովքեր շարունակում էին անխռով ապրել սեփական կենցաղով, իսկ դրսում շատ լավ գիտեին հարվածի ուղղությունն ու Միության «թույլ» տեղերը… Հարվածն անվրեպ էր, փլուզումը` փաստ, բայց խոստացված ոսկու փայլը այդպես էլ չշողաց ԽՍՀՄ ժողովուրդների համար. նրանք բաժանվեցին` չտիրելով ոչ մի բանի. չկար մի բան, որ դրվեր փլուզված պետության տեղը, ինչպես որ դրվեց 1917 թ., քանզի չկար ծրագիր, չկար նպատակ, ավելի շուտ` նպատակ չկար ներսո՛ւմ, քանզի ներսի ուժերը կուրորեն ծառայում էին զուտ  դրսի ուժերին, իսկ նրանց նպատակը կառուցե՛լը չէր, այլ հենց փլուզելը, մինչդեռ մոլորված մարդիկ շարունակում էին հավատալ ոսկեփայլ հեքիաթներին ու մինչեւ հիմա էլ հավատում են, քանզի քաղցր բան է հեքիաթին հավատալը, մանավանդ դրա համար չարչարանք պետք չէ` մանանան երկնքից է թափվում…

Դե ինչ, եթե անունը հեղափոխություն է, ուրեմն պետք է լինի հակառակ գործընթաց, այսինքն` պետական հարստությունը պետք է մասնավորեցվի, այլ կերպ` դարձ ի շրջանս յուր… Հարկավոր են նոր իշխանիկներ, նոր մեծահարուստներ, նոր անձեռնմխելիներ, սակայն ամեն ինչ պետք է «որոշի» ժողովուրդը, այլ կերպ` ամբոխը։ Ու կտրվեց կապը պետություն-իշխանություն-ժողովուրդ եռանկյունու միջեւ` ամեն մեկը` իր համար, հանուն սեփական շահի… Մասնավորեցված պետական հարստությունը մնաց հսկողությունից դուրս, ի հայտ եկան այսպես կոչված գործարարներ, ում առջեւ չդրվեց պատասխանատվություն, առաջադրանք ու ծրագիր։ Գործարարներ դարձան կյանքում որեւէ բան չարտադրած, չստեղծած, մատը մատին չտված, պետության ու պետական հոգսերից ազատված բախտախնդիրներ, ու կյանքը դարձավ հեղհեղուկ, անկառավարելի, աննպատակ… Այսօր դժվար է մարդկանց հետ խոսել հայրենասիրությունից կամ պետական շահից. իսկույն հայտնվում է ամենազոր քմծիծաղը ու կտրում խոսքի թելը. հետեւանքը` անտարբերություն ու արտագաղթ. աշխարհում դեռ գնալու տեղ կա, եւ ճամպրուկները միշտ էլ կարելի է հավաքել` գլխացավանքի փոխարեն. ինչու չարչարվել ստեղծելու համար, երբ արդեն ինչ-որ տեղ ինչ-որ բան ինչ-որ մեկն արդեն ստեղծել է. մնում է գնալ ու վայելել, ու… հավաքվում են ճամպրուկները… Իսկ մարդիկ հեռանում են ոչ միայն սովից,  կարիքից ու զրկանքներից, այլեւ հիասթափությունից, անարդարությունից, խաբվածությունից, արհամարհանքից…

Համատարած քաոսի մեջ կարծես դժվար է մեղավորներ գտնել, սակայն եթե առաջնորդվենք բարոյական չափանիշներով, կարելի է գտնել պատասխանատուներ, որոնցից են գործարարներն ու գործատուները, իսկ նրանց մասին` հաջորդ հոդվածում…

Թեգեր: ՀայաստանհայրենասիրությունՀայրենիք
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Շալուա գետի հովիտ-2

Շալուա գետի հովիտ-2

Հանրաճանաչ մարդկանց շարքում նաեւ մեր հայրենակիցն է

Հանրաճանաչ մարդկանց շարքում նաեւ մեր հայրենակիցն է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist