Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Շալուա գետի հովիտ-2

Ժայռախաչը` գետի ափին

Նոյեմբերի 24, 2021
Այլք
Շալուա գետի հովիտ-2
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
307
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Շալուա գետի եւ նրա ձախակողմյան Րախիշ վտակի միացման տեղում ժամանակին բնակավայր է գոյություն ունեցել։ Այստեղ մի մեծ ժայռ կա, որի վրա խաչեր են քանդակված, կան այլ նշաններ։ Կա կարծիք՝ այս քարն այստեղ է տեղեկատվական նպատակով։

Արախիշի զարմանահրաշ խաչքարը

Շալուա եւ նրա արեւելյան Արախիշ (Րախիշ) վտակի միացման տեղում, ձախափնյա հարթությունում, ծովի մակերեւույթից 1270 մ բարձրության վրա մեծ քարաբեկորին խաչեր կան քանդակված: Այստեղից սկսվում է անտառապատ բավականին թեք լանջը՝ ձգվելով մոտ 130 մ ուղղահայաց վեր: Իսկ վերեւում արդեն մի մեծ հարթություն է, որտեղ կան 10-ից ավելի շիրմաքարեր: Հիմնականում հարթ տապանաքարեր են՝ առանց արձանագրության: Սրանց մեջ է արվեստի իսկական գլուխգործոց մի խաչքար, որն ունի արձանագրություն: Հուշակոթողը կերտված է դեղնավուն քարից: Չափերն են 235x105x35 սմ, վերեւի մասը կիսակլոր է, ավարտվում է սլաքով: Կոթողը հիշեցնում է մուտք՝ եզրափակված 3 շերտով: Առաջին շերտը կազմված է կլորավուն մոտ 50 զարդանախշերով, երկրորդը ամբողջական կլոր եզր է՝ բաժանված առաջինից բարակ փոսորակով: Երրորդ շերտի վրա արձանագրությունն է, որն սկսվում է ներքեւի ձախակողմյան անկյունից եւ վերջանում աջ անկյունում: Տարածքի պատմական հուշարձանների լավագույն գիտակ Ալեքսան Հակոբյանի հետ հուշակոթողն ուսումնասիրել ենք 2000 թ. հունիսին: Պատմաբանն արձանագրությունը վերծանել է. ՅԱՆՈՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԷՉՍ Ի ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹ/Ի/Ւ/Ն/ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՄԻՆԱՅԻՆ ԵՒ ԱՂԲԷՐԱՑՆ « Չ… Խաչքարի ձախ անկյունը կոտրված է, եւ, բնականաբար, հնարավոր չէ ամբողջությամբ ընթերցել արձանագրությունը: Սակայն վերջին Չ տառը, հավանաբար, խաչքարի կերտման թվագրության առաջին թիվն է՝ 700: Չ-ից հետո նշմարվում է նաեւ Կ (60 թիվ) տառի մասնիկը: Սա հուշում է, որ խաչքարը կերտվել է հայոց ՉԿ (հնարավոր է, որ եղել են տասնավոր եւ միավոր արտահայտող տառեր) թվականին: Այսպիսով` հրաշակերտ այս խաչքարը կանգնեցվել է 1311-1320-ական թվականներին (760+551=1311):

Արքո գյուղի եկեղեցին

Բերձոր-Քարվաճառ ճանապարհի մոտ 60-րդ կիլոմետրին է Վայկունիք գավառի պատմական բնակավայրերից մեկը՝ հավանաբար, Արքուգետը։ Այս գյուղի մոտակայքում պահպանվել են Հայոց 2 եկեղեցիներ՝ դարձյալ 12-14-րդ դարերում կառուցված: Եկեղեցիներից մեկը թուրքերի կողմից պայթեցվել է 1983 թ.. այն այժմ էլ, թեկուզ կիսականգուն, հիացնում է իր կերտվածքով ու գեղեցկությամբ: Եկեղեցին գտնվում է Ծ. Մ. 1540 մ բարձրության վրա՝ լայնարձակ հարթ տարածքից սկսվող բլրակին։ Մինչ վերջերս կանգուն էր կենտրոնական թաղակիր կամարը։ Կանգուն ժամանակ եղել է միանավ, թաղածածկ հորինվածքով։ Սուրբ խորանը պայտաձեւ է։ Կառուցված է կրաշաղախով, անմշակ քարով, ներսը սվաղված է։ Արտաքին չափերն են՝ 12,3×5,2 մ, մոտ 1 մ հաստությամբ պատերով։ Ճարտարապետական ոճական առումով կառուցվել է 12-13-րդ դարերում։  Սակայն, հաշվի առնելով այն, որ Սուրբ խորանը պայտաձեւ է՝ հնարավոր է, սրբատունը կառուցվել է ավելի վաղ շրջանում։ Եկեղեցու դիմաց գեղեցիկ զարդանախշերով, ոճական առումով 11-12-րդ դարերում քանդակված խաչքար կա՝ 220x60x30 սմ չափերով։ Քարի կենտրոնական մասում մի մեծ խաչ է քանդակված՝ վերին եւ ներքին թեւերին դարձյալ մեծ չափերով տերեւային պատկերներ։ Ընդհանրապես, շինության տարածքում է եղել բնակավայրի (հնարավոր է՝ պատմական Արըքլի, Արքուգետ, Արքո) հանգստարանը, որտեղ կան 20-ից ավելի շիրմաքարեր։ Որոշները տեղում են, որոշները տեղահանված են։ Պահպանված տապանաքարերից մեկը պատկանում է Գեւորգ իշխանի եղբորը: Այդ է վկայում տապանաքարի վրայի արձանագրությունը. ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱՅ, ՈՐԴԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱՅ, // ՈՐ ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՎ: //  ՅԻՇԵՑԷՔ // Ի ԲԱՐԻՆ: ԹՎԻՍ ՉԽԷ /1298թ./։ Մեկ այլ տապանաքար՝ 180x50x20 սմ չափերով, տեղահան է արված, գտնվում է եկեղեցուն մոտ՝ հարավային կողմում։ Ունի հետեւյալ արձանագրությունը. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱ ՈՐԴՈ ՀԱՅՐԱՊԵՏԱՈՐ /ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹԵԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՒ ՀԻՇԵՑԵՔ/ Ի ԹՎԻՍ ՉԽԷ/1298Թ./ ԲԱՐԻՆ»։ Մի տապանաքար, որ գտնվում է եկեղեցուց մոտ 30 մ հարավ, ունի հետաքրքիր պատկերներով քանդակներ։ Ձախ կողմում հեծյալ է, աջ ձեռքով բազե է բռնել։ Հեծյալին դիմավորում է մի կին՝ մի ձեռքում մեծ կուժ է, մյուսում՝ երեւի թաս։ Կնոջ կողքին փոքր երեխա կա։ Աջ կողմում մարդ կա` ձեռքին կամ սուր է, կամ մահակ, ոտքերի մոտ այծ է նստած, իսկ գլխավերեւում մեծ արծիվ է՝ կտուցը բաց։ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԱՒԱՔ ՍԱՐԿԱՒԱՔԻՆ/ ԹՎ/ԻՆ/ ՌԼԱ-1031+551=1582թ./» արձանագրությամբ, 120x55x28 սմ չափերով, եկեղեցու հյուսիսային կողմում է, ունի գավազանով քանդակ։ Մեկ այլ՝ 115-30-50 սմ չափերով տապանաքարին կա հետեւյալ արձանագրությունը. «ՍԷՀԱԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԻՄ ԵՂԲԱՐ ՄԻՏԿԻՆԻՆ»։ Այս տապանաքարի հարեւանությամբ նույն չափերով մեկ այլ շիրմաքարի գրված է. «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՊԱՂՏ/ԱՍ/ԱՐԻՆ»։

Թեգեր: գետՇալուա
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հանրաճանաչ մարդկանց շարքում նաեւ մեր հայրենակիցն է

Հանրաճանաչ մարդկանց շարքում նաեւ մեր հայրենակիցն է

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist