Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բախտավոր մանկագիրը, որ ժառանգեց 130 գիրք

Նոյեմբերի 27, 2021
Այլք
Բախտավոր մանկագիրը, որ ժառանգեց 130 գիրք
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
765
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Չգիտեմ ինչու, երբ կարդում եմ Սուրեն Մուրադյանի համով-հոտով գրած բանաստեղծությունները, կարոտում եմ իմ անցած-գնացած մանկությունը, մեր ծաղկոտ սարերը, ամպերի մեջ ծվարած լեռներն ու քարոտ կածանները: Մարդկանց մասին է գրում Սուրեն Մուրադյանը, քաջության, անձնվիրության, ազնվության, ընկերասիրության եւ այլ բարձր հատկանիշների մասին, բայց իմ կարծիքով, այդ ամենի մեջ Լոռվա բնությունն իր մասն ունի, այն չքնաղ երկիրը, ուր աճել եւ ձեւավորվել է այսօրվա շնորհալի բանաստեղծը…»:

Վախթանգ ԱՆԱՆՅԱՆ

Երեկ նրա ծննդյան օրն էր՝ հայ մանկագրության հեքիաթային աշխարհում իր ուրույն աշխարհն ստեղծած գրական մշակի՝ Սուրեն Մուրադյանի ծննդյան օրը: Նրան, որ տեսնում էինք գրեթե ամեն օր: Տեսնում էինք ժպիտը դեմքին, մշտապես իրենից անբաժան թղթապանակը թեւատակին, մանրաքայլ ընթացքով մամուլի շենք ելումուտ անելիս: Նա մեր մանկագրության վերջին մոհիկաններից էր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ ու լրագրող: Եթե թերթելու լինենք այնքա՜ն սիրված «Պիոներ կանչ», «Ավանգարդ» պարբերականների, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի գրադարանային հավաքածուները, ապա մեջումեջ հանդիպելու ենք նրա՝ մանկանց հոգիները զմայլող բանաստեղծություններին, հրապարակումներին, լրջմիտ հոդվածներին:

Քսաներեք տարեկան էր կախարդիչ Լոռվա Ակներ գյուղում աչքերը բացած բանաստեղծը, երբ ծնվեց նրա անդրանիկ՝ «Առաջին երգը» գիրքը: Այնուհետեւ զարմանալի արագությամբ ու առատությամբ լույս աշխարհ էին գալու մանկագրի՝ թարմ ու նոր ասելիքով մեկը մյուսին գերազանցող հերթական գրքերը՝ կազմելով գրադարակային ամբողջական մի հարստություն՝ 130 անուն գիրք: Դրանցից շատերը թարգմանվելու էին աշխարհի ժողովուրդների 17 լեզուներով, դրանց թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, պարսկերեն, լիտվերեն, արաբերեն, վրացերեն, տաջիկերեն, ուդմուրդերեն, ուզբեկերեն: Ամենը չթվարկենք, պարզապես ուրախանանք ու զարմանանք այս իրողությամբ: Եվ բնավ պատահական չէր  հայ եւ օտարազգի դասական հեղինակների հիացական արձագանքն ու անթաքույց բարձր գնահատանքի խոսքը բանաստեղծի ստեղծագործության հանդեպ:

Համո Սահյան հանճարեղը գրելու էր. «Սուրեն Մուրադյանը 7-70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծն է»: Իր հիացմունքը չէր թաքցնելու Դերենիկ Դեմիրճյանը: Գեւորգ Էմինն արձանագրելու էր. «Սուրեն Մուրադյանը տասնամյակներ շարունակ բանաստեղծություններ, պոեմներ, շուտասելուկներ ու հանելուկներ է գրում մանուկների համար, անընդհատ հանդիպում ու շփվում է նրանց հետ դպրոցներում, գրադարաններում ու ամառային ճամբարներում, եւ երեւի դրա համար էլ նրա հասակակիցները բոլորը փոխվում են, մեծանում, նույնիսկ ծերանում, իսկ նա միշտ նույն Սուրենն է մնում, նույն ժպտադեմ պատանին…»: Հեռվիցհեռու հնչելու էր մեր ժողովրդի եւ գրականության լավագույն բարեկամներից մեկի՝ լիտվացի տաղանդավոր բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի ձայնը. «Կորնեյ Չուկովսկուց ու նրա բԺիշկ Այբոլիտից ինչ-որ բան եմ զգում իմ գործընկեր Սուրեն Մուրադյանի մեջ: Նրա մանկական բանաստեղծություններն իսկական վարպետի գործեր են…»: Անմահ Խաչիկ Դաշտենցն էլ նաեւ նրա մարդ-տեսակով էր սքանչանալու, նրա բարձր բարոյականությամբ եւ առաքինի վարքով:

Սուրեն Մուրադյանի 250-ից ավելի բանաստեղծություններ վերածվել են երգերի: Հիշենք հանրահայտ «Ջանըմ, ջանըմ» կատակերգը, մանկական սքանչելի «Թզուկների երգը», «Ինքնահավանը»: Բայց բոլորը թվարկել կլինի՞… Իսկ տասնյակը գերազանցող նրա պիեսները՝ բեմադրված տարբեր տիկնիկային թատրոններում, հեռուստատեսությամբ…

Մեծավաստակ մանկագիրը նաեւ թարգմանիչ էր: Եվ հրաշալի է, որ նրա գրական հունձքն արժանվույնս գնահատվեց հենց իր կենդանության օրոք: Իսկ նա ապրեց ճիշտ 90 տարի: Պատկառելի տարիք՝ գրական պատկառելի ավանդով:

«Իմ աչքի առաջ դու հասունացար,- գրել է Սիլվա Կապուտիկյանը,- դարձար մանուկների ամենափնտրված բանաստեղծը: Իզուր չէ, որ դու մեծ Թումանյանի հողից ես ծնվել: Քո բնավորության ու բանաստեղծությունների մեջ զգում եմ թումանյանական պարզությունն ու անմիջականությունը: Դու հայ մանկաշխարհի սիրված բանաստեղծն ես, մեր գրականության անխոնջ ու անկեղծ նվիրյալը…»:

Ամեն ինչ ասված է:

Թեգեր: գիրքՍուրեն ՄուրադյանՎախթանգ ԱՆԱՆՅԱՆ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից

Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist