-1823 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Միքայել Չամչյանը՝ հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան եւ մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ (ծնվ.՝ 1738 թ.):
-1874 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Ուինսթոն Չերչիլը՝ անգլիացի քաղաքական եւ պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ (մահ.՝ 1965 թ.):
-1808 թ. նոյեմբերի 30-ին վերացվում է Երեւանի բերդի պաշարումը։
-1920 թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչեց Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը։
-1933 թ. նոյեմբերի 30-ին լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը։
-1960 թ. նոյեմբերի 30-ին Երեւանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
-1965 թ. նոյեմբերի 30-ին Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
-1985 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Մարկ Արյանը՝ հայազգի ֆրանսիացի եւ բելգիացի երգիչ, կոմպոզիտոր եւ բանաստեղծ։ Համերգներով հանդես է եկել նաեւ Հայաստանում։
-2013 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Փոլ Ուոքերը՝ ամերիկացի դերասան՝ հայտնի «Ֆորսաժ» ֆիլմաշարից (ծնվ.՝ 1973 թ.):
-1991 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Միքայել Չայլախյանը՝ հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ (1968 թ.), ՀԽՍՀ ԳԱ (1971 թ.) ակադեմիկոս:
-1859 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Նիկողայոս Զորայանը՝ արեւմտահայ նշանավոր տնտեսագետ (ծնվ.՝ 1821 թ.)։
-1960 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Վահրամ Գայֆեճյանը՝ հայ նկարիչ: 2012 թ. սեպտեմբերի 22-ին Ախալցխայում կայացել է Վահրամ Գայֆեճյանին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը տեղադրվել է այն տանը, որտեղ ծնվել եւ մեծացել է հայ մեծ նկարիչը:
-1825 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Ուիլյամ Բուգրոն՝ ֆրանսիացի նկարիչ, ակադեմիական սալոնային կերպարվեստի ակնառու ներկայացուցիչ արվեստի պատմության մեջ։
-1835 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Մարկ Տվենը՝ ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) եւ «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:
– 1837 թ. նոյեմբերի 30-ին ծնվել է Ռոմանոս Սետեֆճյանը՝ հայ դերասան, դրամատուրգ:
-2015 թ. նոյեմբերի 30-ին մահացել է Էլդար Ռյազանովը՝ ռուս ռեժիսոր, սցենարի հեղինակ, բանաստեղծ (ծնվ.՝ 1927 թ.): Ռյազանովի հայտնի գորրծերից է «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966) ֆիլմը: Չնայած ֆիլմը ավտոմեքենա առեւանգողի մասին է, բայց եւ տեսանելի են կենսական բախումներ, բնավորություններ, երկխոսություններ։ Նրա ամենաշատ դիտված ֆիլմերն են՝ «Բախտի զիգզագը», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1973), «Ճակատագրի հեգնանքը» (1975) եւ այլն։