Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայրենասիրությունը գեղեցիկ փաթեթավորված հրուշակեղեն չէ

Դեկտեմբերի 1, 2021
Այլք
Հայրենասիրությունը գեղեցիկ փաթեթավորված հրուշակեղեն չէ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
322
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայրենասիրությունը գեղեցիկ փաթեթավորված հրուշակեղեն չէ, որ ուտես` բերանդ քաղցրանա, ոչ էլ ճառասացություն, որ զարմանալի տպավորություն թողնես միջավայրի վրա ու պարծենաս դրանով, ոչ էլ մոդայիկ թիկնոց, որ ճանապարհ հարթի դեպի բեմ… Հայրենասիրությունը մեր հոգու պարտքն է մեզ սնուցող հող ու ջրին, այն տարածքին, որի վրա արարված ենք ու ապրում ենք, որտեղ մեր գենետիկ արմատներն են եւ մեր սերունդների ներկան ու ապագան…

Մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեզ հետ եւ մեր մասին մտածենք առանց գունազարդման, որպեսզի հասկանանք մեր իրական անելիքը, քանզի որքան էլ հաճելի է հիշել պատմության ոգեւորիչ էջերը, դրանք այսօրվա համար փրկության օղակ չեն, այլ սոսկ օրինակ, որով պետք է առաջնորդվել ու մեր ուսերին վերցնել այսօրվա ու ապագայի ողջ պատասխանատվությունը` հասկանալով, որ, ինչպես Րաֆֆին էր ասում «Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի. նա պետք է 10 բան առնե, որ մեկը տա», եւ խոստովանենք` այն քաջությամբ, ինչպես Տերյանը, որ «Մեր  Հոգեւոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է…», եւ հենց այդ ավերվածության պատճառով է մաս-մաս փրթվում մարմինը, որի տերը մենք ենք եւ ոչ այլ ոք եւ, տեր լինելով, հենց մենք ենք պատասխանատու հողագնդի այն տարածքի կենսականությանը, որ կոչվում է Հայաստան, որտեղ բնակվում ենք անհիշելի ժամանակներից… Դրա համար շատ բան չի պահանջվում` սիրել ու պահպանել այն, ինչպես սեփական անձը, թեեւ անձը պահպանելն ավելի հեշտ է թվում, քանզի կարող ես վեր կենալ ու փախչել խնդիրներից, ապաստան գտնել մի ինչ-որ խաղաղ վայրում`  դառնալով միշտ ուրիշի ձեռքին նայող բնից փախած գազանիկ, իսկ հայրենիքը հետդ տանել չես կարող, չես կարող աճեցնել այլ վայրում. աշխարհի վրա ամեն ինչ վաղուց բաժանված է, եւ ոչ ոք չի զիջի իր տարածքը եկվորին։

Մեր ազգը հարուստ է նվիրյալներով, մարդկանցով, ովքեր ապրել են հայրենիքի ցավով, ովքեր հասկացել են նրա առջեւ ծառացած խնդիրները ու դրանք լուծելու ընթացքում իրենց դերն ու նշանակությունը եւ պարտք են համարել այն, անգամ նրանք, ովքեր հայրենիքում չեն ապրել, սակայն հոգու ելեւէջումներով ճանաչել են այն, գիտակցել, որ իրենց գոյության եւ զորության երաշխիքը հայրենիքն է եւ այն ներկայացնող պետական միավորը, որի առջեւ պատասխանատու են բոլորը` աշխարհի ո՛ր ծագում էլ լինեն։ Նրանցից յուրաքանչյուրի մասին խոսելն առանձին թեմա է եւ առանձին մոտեցում։ Նրանց շնորհիվ կառուցվել են ճանապարհներ, գործարաններ ու արտադրամասեր, զանազան կառույցներ, հովանավորվել կրթական, գիտական, հոգեւոր ու մշակութային հաստատություններ, օգնել են բանակին ու պետությանը, անհատների… Իսկ այսօր` մեր պետության համար օրհասական օրերին, նկատվում է բարեգործական աշխատանքների զարմանալի վակուում… Ի՞նչն է պատճառը` արդյոք վաղվա հանդեպ անվստահությո՞ւնը, թե՞ անհասկանալի ներկան… Գուցե ինչից սկսելու հա՞րցն է անկռահելի հարցական, իսկ գուցե սեփական անձի ու գործունեության անկարեւորության, ավելորդության զգացո՞ւմն է կաշկանդում լուրջ, անհրաժեշտ քայլեր անել…

Բայց չէ որ մենք բոլորս` ո՛ր դիրքում էլ լինենք ու ինչով էլ զբաղվենք, մե՛ր չափով ենք պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, ու ինչ էլ լինի` պիտի անենք մեզանից յուրաքանչյուրին վերագրվածը, ի վերուստ տրվածը, մեր հոգու պարտքը, անկախ նրանից` ինչ-որ մեկը այն կհաստատի՞, թե՞ կժխտի։ Բարեգործությունը եւս մի տեսակ է, որ իր դերակատարությունն ունի պետականաշինության գործում, ու եթե այն հիմնականում եղել է անհատի նախասիրությունների շրջանակում, այսօր պետական ուղղորդման, համակարգման  կարիք ունի, քանզի բացերը շատ են, խնդիրները` բարդ. անհրաժեշտ է պետության առջեւ ծառացած խնդիրների թեթեւացում, կոնկրետ ու ծրագրված մոտեցում. անհրաժեշտ է նպատակային օգտագործել բարեգործական ինստիտուտի պոտենցիալը. անհրաժեշտ է հասկանալ` եւ՞ս մի եկեղեցի կառուցել թե՞ պահպանել եղածը, մո՞մ արտադրել, թե՞ բանակի համար զենքուզինավառություն, հագուստ-կապուստ… Պետական մակարդակում չկան առաջնային ու երկրորդական խնդիրներ, բայց երբ երկիրը շրջապատված է թշնամի հարեւաններով ու նրանց կողմից ներքաշված է պատերազմի մեջ, ինքնին հասկանալի է, որ բոլոր գործողությունները պետք է միտված լինեն պետության ու հայրենիքի պաշտպանությանը… Այստեղ չի կարող լինել կասկածի կամ վարանումի պահ, չի կարող լինել որեւէ ակնկալիք, բացի միայն պետությանը սատար լինելու ակնկալիքից, եւ կարեւոր չէ` այդ գործընթացում որքան կլինեն սեփական կորուստները կամ որեւէ մեկից վիրավորվածության աստիճանը, քանզի չի կարող հայրենիքը, պետությունը լինել որեւէ մեկի սեփականություն…

Մեր հայրենիքը ցայսօր գոյատեւել է մեծ կորուստներով, ժողովրդի տառապանքի ու զրկանքների հաշվին, նվիրյալների անշահախնդիր գործունեության շնորհիվ… Շատերը չեն հավատում, թե այսօր մենք կարող ենք կորցնել մեր հայրենիքը. խորհրդային ժամանակների անպարտելիության շղարշը դեռ չի լքել զանազան քամիներին պարզած հուսո առագաստի դիմակայության առասպելը, անգամ այդ հզոր պետության կործանումից հետո էլ չենք հավատում, որ դարերով մասնատված մեր հայրենիքը կարող է ոչ միայն  առավելս մասնատվել, այլեւ  բոլորովին կորցնել ինքնությունը, դադարել գոյություն ունենալ, ու հենց դրանով էլ փոշիանալ մեր ունեցվածքը` վաղվա օրվա ապրուստն ու երաշխիքը։ Տարօրինակն այն է, որ սա դեռ պետք է բացատրել հանրությանը, բացատրել այնպիսի տարրական բաներ, ինչպես պետության ու հայրենիքի պաշպանության սրբազան գործի անհրաժեշտությունը, այն օրհասական վիճակը, որում հայտնվել ենք կամա-ակամա…

Պետք է ասել, որ ԽՍՀՄ տարիներին չէր խրախուսվում բարեգործությունը. ժողովրդի հարստությունը պետության ձեռքին էր եւ հավասարաչափ բաշխվում էր աշխատավորության միջեւ. չկային գերիշխող մեծահարուստներ եւ ծայր աղքատներ, գոյություն ուներ միջին խավ, եւ բոլոր խնդիրները կարծես լուծվում էին ինքնըստինքյան. մարդիկ աշխատում էին, բնակարան, կրթություն ստանում, անվճար բուժօգնություն, մեկնում առողջարաններ, ներկայի ու ապագայի միջեւ չկար անհայտություն եւ վաղվա օրվա տագնապ… Չարաբաստիկ մասնավորեցումից հետո ժողովրդի հարստությունը պետությունից անցավ ճարպիկ ու բախտախնդիր անհատների ձեռքը ու դրա հետ էլ` հիմնարկ-ձեռնարկությունների ողջ եկամուտը, որից չնչին մասն է բաժին հասնում աշխատավորին, այնքան, որ ողջ օրը աշխատելով` դարձյալ ինչ-որ տեղ աշխատելու կարիք է զգացվում, իսկ հանգստի կամ այլ բարիքների մասին երազելն իսկ անհնար է, էլ չասած` գործազուրկների ահռելի բանակը եւ մասնագիտությունից զրկվածների հոգեւոր տառապանքը… Պարզ է, որ գերշահույթը ինչ-որ կերպ «ջրելու» կարիքը հանգեցնում է, այսպես կոչված, «բարեգործության» մտքին, իսկ թե ո՞ւր ուղղորդել այն, ոչ բոլորն են գիտակցում  կամ դա նույնպես ծառայեցնում ինքնահարստացմանը։

Մեր հայրենիքի ու պետության համար այս օրհասական ժամանակներում հարկ է, որ բարեգործները մեկտեղեն իրենց կարողություններն ու ջանքերը, ուղղորդեն պետության պաշտպանության անմիջական գործին` ուշադրության տակ առնելով բանակն ու նրա խնդիրները` բոլոր ուղղություններով, քանզի մեզ պաշտպանող բանակը նաեւ մե՛ր պաշտպանության, խնամքի ու հոգատարության կարիքն ունի… Հիշենք նաեւ, որ մեզանից յուրաքանչյուրը զինվոր է ի՛ր տեղում եւ պարտավոր է անել առավելագույնը, ինչ պահանջվում է իրենից հայրենիքի ու պետության պաշտպանության գործում…

Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, նրանց էլ…»

«Հենց հասնեն, կպայթեցնեմ ինձ էլ, նրանց էլ…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist