Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Կապտաջինջ երկինքների անվրդով տիրակալը

Դեկտեմբերի 4, 2021
Այլք
Կապտաջինջ երկինքների անվրդով տիրակալը
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«14 տարեկան էի, երբ մեր բարեկամը, որ «ԻԼ-14»-ի հրամանատար էր, մորս խնդրանքով ինձ իր հետ Մոսկվա տարավ: Ճանապարհին, թռիչքի ընթացքում, օդաչուների խցիկում նստած՝ ուշադիր նրա աշխատանքին էի հետեւում, երբ հանկարծ ավտոպիլոտը բարձրացրեց ու դիմեց ինձ՝ նստիր: Ինքնաթիռի ղեկը ձեռքս վերցրի ու անբացատրելի զգացողություն ունեցա. այլեւս չէի ուզում բաց թողնել…»:

Ռուբեն ԵՍԱՅԱՆ

Սովորաբար այսպես է՝ ծնողները նախընտրում են, որ իրենց զավակները գնան հայրական ոտնահետքերով: Շատերն են ականջալուր լինում նման հորդորներին: Իսկ ապագա համբավավոր օդաչուի հայրը եւ մայրը անվանի բժիշկներ էին եւ չէին էլ տարակուսում, որ Ռուբենը նույնպես կդառնա Հիպոկրատի երդվյալ ու լավ մասնագետ: Բայց կար մի հանգամանք՝ դպրոցական տարիքում իրենց որդին հաճախելու էր մայրաքաղաքի աէրոակումբ, իսկ 17 տարեկանում կատարելու իր առաջին թռիչքը: Ասել է, թե վճիռն արդեն կայացված էր՝ կյանքը կապել երկաթաթեւ թռչունների՝ ավիացիայի հետ: Երազում էր ռազմական օդաչու դառնալ, սակայն հետագայում հերոսացման համար նաեւ խաղաղ երկինքն էր նրան ողջունելու: Ամեն դեպքում, ծնողներին չնեղացնելու համար քննություններ տալիս եւ ընդունվում է բժշկական ինստիտուտ՝ քաջ գիտակցելով, որ դա իր տեղը չէ: Եվ կիսամյակի կեսից թողնելով ինստիտուտը՝ գնում իր երազանքի հետեւից:

Ռուսաստանում ավարտելով Սասովյան քաղավիացիայի օդաչուական ուսումնարանը եւ Քաղավիացիայի լենինգրադյան ակադեմիան՝ վերադառնում է հայրենիք, աշխատանքի անցնում ՀՀ քաղավիացիայի վարչությունում՝ որպես օդանավի հրամանատար: Տասներեք տարի աշխատելուց հետո՝ 1980-ին փորձառու օդաչուն գործուղվում է քաղաքացիական պատերազմում հայտնված Անգոլա, որտեղ նրան վստահում են այս երկրի պաշտպանության նախարարի անձնական օդաչուի պարտականությունը: Այդ ընթացքում բազմաթիվ թռիչքներ է կատարում մարտական գործողություններով շիկացած վայրեր: 1983-ին ապստամբները խոցում են նրա ինքնաթիռի աջ շարժիչը, սակայն Եսայանին հաջողվում է այրվող ինքնաթիռը հաջողությամբ օդանավակայան հասցնել: Իսկ այդ թռիչքի ժամանակ ՅԱԿ-40-ում նաեւ կուբացի մասնագետների պատվիրակությունն էր: Սխրանքի համար արժանանում է պետական առաջին պարգեւի՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի: Այնուհետեւ երկնային ուղիները Եսայանին բերում են Երեւան, որտեղ եւ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուական-շտուրմանական բաժնի պետ: Երկուսուկես տարի այդ պաշտոնում աշխատելուց հետո, իր դիմումի համաձայն, ազատվում է աշխատանքից: Մի քանի օր անց դառնում է նույն կառույցի պետական գիտահետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչու: Շուտով դառնում է ավիաջոկատի առաջատար փորձարկողներից մեկը՝ ջոկատի հրամանատարի տեղակալի պաշտոնով: Նրա ձեռքի տակով էին անցնելու ԻԼ-96Ս, ԻԼ-96-300, ԻԼ-114-100, ԻԼ-76-ՄՖ, ԻԼ-96ՄՕ, ԲԵ-200,ՏՈԻ-334, ՏՈԻ-100 մակնիշի ինքնաթիռները: Ռուբեն Եսայանին է վստահվում ուսումնասիրել 1989 թ. Կրասնովոդսկի, Հալեպի, 1996-ին՝ Խաբարովսկի՝ վթարի ենթարկված ՏՈԻ-154 ինքնաթիռների պատճառները: Նրան էր վիճակված մշակել ինքնաթիռների վթարների կանխման բանաձեւեր: 2001-2004 թվականներին նրան էր հանձնարարված փորձարկել Տագանրոգի Բերիեւի անվան ավիացիոն գիտատեխնիկական համալիրում ստեղծված Բ-200 ինքնաթիռը: Դրա փորձարարական շրջաններից մեկն անցկացվել է Հայաստանում եւ իր վարած ինքնաթիռը սահելով Սեւանա լճի մակերեսով, ընդամենը 14 վայրկյանում հավաքել էր 12 տոննա ջուր. այս ինքնաթիռները կոչված էին հրդեհաշիջման համար:

2001 թվական. Եսայանի նախաձեռնությամբ վերսկսվում են ռուսական ինքնաթիռների թռիչքները Հարավային բեւեռ՝ Անտարկտիդայի Նովլազերեւսկայի կայան: Այդ թռիչքների ժամանակ նրա հետ էր հանրաճանաչ եւս մեկ հայ՝ Արթուր Չիլինգարովը: Իսկ 2015 թ. խիզախ օդաչուն դիմում է ռիսկի՝ ծանրաքաշ ԻԼ-76 ինքնաթիռը իջեցնելով վերոնշյալ կայանի հավերժական սառույցների վրա… Սա եւս սխրանք էր, նախադեպը չունեցող վայրէջք:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը բարձր է գնահատում մեր՝ երկինքների ծարավ հայրենակցի ծառայությունները: 1999-ին նրան շնորհվում է ՌԴ վաստակավոր փորձարկող օդաչուի պատվաբեր կոչում, 2006-ին՝ նույն երկրի հերոսի բարձր կոչում: Հպարտանալիք բան է, չէ՞…

Իսկ ինչպիսի՞ն է խաղաղ երկինքների տիրակալը, մարդկային ի՞նչ հատկանիշներ գերադասող կամ իր հոգուն խորթ համարող Ռուբեն Եսայանը: Ծանոթանանք իր մտորումներին. «Տանել չեմ կարողանում այն մարդկանց, ովքեր մի փոքր իրենց կարիերայում բարձրանալով՝ սկսում են աջ ու ձախ հրամայել, ձայնը բարձրացնել ու պարտադրել իրենց կարեւորությունը: Նման մարդկանց հետ ոչ ընկերություն եմ անում, ոչ էլ որեւէ հարաբերություն ունենում: Չեմ սիրում վերամբարձ մարդկանց: Հարգում եմ իրենց մասնագիտությանը հրաշալի տիրապետող, ինքնակատարելագործման ձգտող, բանիմաց ու պարկեշտ անձանց…»:

Այսպիսին է խաղաղ երկինքների ու փորձությունների սովոր, դրանց միջով անցած մեր ժամանակների հերոսը: Նա, որ չգնաց ծնողների հետքերով՝ գերադասելով կանչող ու հրապուրիչ, բայցեւ վտանգավոր ու երբեմն անկանխատեսելի երկնային երթուղիները: Նա, որ ապրում է մեր կողքին՝ մտովի շարունակելով իր թռիչքն անեզր ու կապտաջինջ հորիզոններում…

Երկարակեցություն Ձեզ, հրամանատար:

Թեգեր: Ռուբեն ԵՍԱՅԱՆօդաչու
Կիսվել5Tweet3Կիսվել1
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ազգային ծրագիրն ու նպատակը՝ որպես կյանքի ուղենիշ

Ազգային ծրագիրն ու նպատակը՝ որպես կյանքի ուղենիշ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist