Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Շալուա գետի հովիտ-4

Խաչքար Արջաձոր գյուղում

Դեկտեմբերի 8, 2021
Այլք
Շալուա գետի հովիտ-4
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
335
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գտնվում է Շալուա գետի ձախակողմյան պատմական բնակավայրերից մեկում՝ ներկայիս Արջաձորում, որն ընկած է Վակունիս եւ Վաղազին գյուղերի մեջտեղում։ Բնակավայրի պատմական անվանումը հայտնի չէ, խորհրդային տարիներին կոչվել է «Աղջայազ»։ Գյուղի արեւելյան կողմում՝ սարալանջի ստորոտում, պահպանվել է հայոց միջնադարյան հանգստարանի ավերված տարածքը։ Այնուամենայնիվ, որոշ տապանաքարեր մնացել են, որոշներն էլ օգտագործվել են որպես շինաքար։

Այստեղ այցելել եմ 2009 թ. նոյեմբերի 25-ին՝ Արտաշավի գյուղի բնակիչ Վահրամ Հարությունյանի ուղեկցությամբ։ Հանգստարանում միակ կանգունը 185x155x35 սմ չափսերով 2 մեծ, մոտ 100 սմ բարձրությամբ խաչաքանդակով ու արձանագրությամբ, լավ պահպանված մի խաչքար կա։ Այժմ չգիտեմ՝ ինչ ճակատագիր է սպասվելու կարեւոր տեղեկություն հաղորդող այս հուշակոթողին։ Արջաձորը նույնպես առանց պատերազմի թողեցինք թուրքին։ Խաչքարի ձաղակողմյան ներքին անկյունում կա 9 տողանի հետեւյալ արձանագրությունը. «Ի Թ(Վ)ԻՍ ՈՁԴ(684+551=1235) / ԹԱԳԱ/ՒՈՐՈՒԹԵ(ԱՄ)Բ / ՋԱԼԱԼԻՍ, Ե/Ս ՍԱՐԳԻՍ ԿԱՆԳ(Ն)ԵՑ/Ի ԽԱՉՍ ԶԱՅՍ ԻՆՁ ԵՒ ԵՒԱ/ ՆԻՈ ՅԱՂԱՎԹՍ /ՅԻՇԵՑԵՔ»։ Խաչքարի վրա քանդակված են եւս 3 խաչ, սակայն՝ փոքր չափերով: Ձախակողմում՝ արձանագրության հարեւանությամբ, խաչի թեւերը եռանկյունաձեւ են, մեջտեղում՝ կետեր։ Ունի մոտ 35 սմ բարձրություն եւ լայնություն։ Մեծ խաչերի թեւերը կպած են իրար, ունեն հետաքրքիր զարդանախշեր։ Սրանց ներքեւում ավելի փոքր (20-15 սմ) հասարակ խաչ է քանդակված, որը կարծես կախված է միացման տեղից։ Աջակողմյան ներքին անկյունի խաչը նույնպես պարզ քանդակ է՝ 25-20 սմ չափսերով։ Հանգստարանը ժամանակին պատված է եղել պարսպով, որը կառուցվել էր բավականին մեծ քարերով։ Գերեզմանատան հարավարեւելյան մասում կա մի ավերակ շինություն, որը, ամենայն հավանակությամբ, եկեղեցու հետքն է։

Վարդուտ գյուղի մոտակա հնավայրը

2012 թ. նոյեմբերի 21-ին Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցի զինղեկ Վահրամի հետ եղանք Շալուայի ափամերձ Վարդուտի մոտակա լամջերին, որտեղ բլրի վրա պատերի հետքեր երեւացին, եւ մի գորշավուն քար՝ պատից քիչ հեռու ընկած: Ծավալները հուշեցին, որ շիրմաքար է։ Առաջին հայացքից թվում է՝ դրանք սովորական քարեր են, շրջեցինք։ Մինչեւ քարի երեսը տեսնելը, հողի վրա նշմարվեց հայոց խաչի պատկերը: Խաչքար է՝ 15x60x105 սմ չափերով: Լավ է պահպանվել խաչը, որի ներքեւի եւ կողքի մասերը փռված տեսք ունեն, իսկ վերեւինը եռաճյուղ է: Տարածքում տների հետքեր են պահպանվել: Հավանաբար՝ գյուղատեղի է, ով գիտե՝ հնարավոր է այստեղ նաեւ եկեղեցի է եղել: Առաջին ավերակի չափերն այդ են հուշում: Մեկ այլ խաչքար՝ ավելի մշակված, սակայն քարաքոսով պատված ու մեծ չափերով, 15x54x135 սմ, քիչ հեռվում է: Մեկ այլ ոչ ստանդարտ ձեւի, սպիտակավուն խաչքարի վրա, որն ունի մոտ 1, 9 մ երկարություն, 8 խաչ կա քանդակված: Կողքին մի քանի նման քարեր են՝ շիրմաքարերի բեկորներ, որոնց վրա դարձյալ խաչեր են քանդակված, հասարակ, բայց պատմող խաչեր:

Տարածքում շատ են նման քարերը։ Այս տարածքում՝ բլրի հետեւում է պատմական Ալիղուլի գյուղը, որտեղ մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայեր էին բնակվում, եւ որտեղ թուրք-թաթարների կողմից 1905 եւ 1918 թթ. կազմակերպվեց հայերի ջարդ: Նախկինում Ալիղուլին եւ մոտակա Գողթանիկ, Գանձա, Արտաշավի եւ այլ բնակավայրեր պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Բերդաձոր եւ Հարճլանք-Վայկունիք գավառների մեջ են եղել: Բոլոր բնակավայրերում կան հայոց պատմության հետքերը: Տարածքի հայաթափումն սկսվել է 18-րդ դարակեսից եւ հիմնովին ավարտվել 20-րդ դարասկզբին: Ղազարապատ-Ալխուլի պատմական գյուղն ունի հերոսական եւ դրամատիկ անցյալ: Այն եզակի բնակավայրերից է, որ հայկական է մնացել նաեւ տարածքի հայաթափումից հետո: Այս մասին Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» մենագրությունում գրում է. «Միայն մի հայաբնակ գիւղ մնացած է այժմ Հարճլանք գաւառում, որ է Ալղուլի, հիմնուած է Արտաշի սարի հարաւային կողմում. բնակիչք բնիկ, հողն արքունի, օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 95-105 տ. եկեղեցին սուրբ Աստուածածին. քահանայ մի։ Ծուխ 74, ար. 372, իգ. 286»:

Մ. Բարխուդարյանի նշած եկեղեցին այժմ չկա: Անցած դարի 60-ական թթ. թուրքերն այն հիմնովին ավերել են: Ոչնչացվել է նաեւ Հայոց հանգստարանը, որոշ տապանաքարերի ու խաչքարերի բեկորներ պահպանվել են գյուղի տարածքում, թուրքաշեն տների, գոմերի պատերի մեջ: 1905 թ.՝ հայ-թաթարական բախումների ժամանակ, Ալղուլին ենթարկվել է հարձակման, ունեցել զոհ ու վիրավորներ, ավերված տներ: Այնուամենայնիվ, մեր պապերը չեն լքել իրենց բնակավայրը, սակայն 1918 թ. արդեն անզոր էին պաշտպանվել, եւ հեռացան իրենց տնից՝ դարձյալ զոհ ու վիրավոր տալով:

Արտաշավի գյուղի խաչքարերը

Արտաշավի գյուղը դարեր շարունակ եղել է հայոց բնօրրան, ունեցել է եկեղեցի։ Ըստ «ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ»-ի (հատոր Ա, Երեւան, 1976 թ., էջ 561 եւ հատոր Բ, Երեւան, 1978 թ.,  էջ 699)՝ 1615 թ. Քասբար երեցի կողմից այս գյուղում նորոգվել է մի ձեռագիր, որի հիշատակարանում նշված է. «…Ի երկիրս Մաղայոզ, իգեղն Արտաշիպ…»։ Իսկ 1637 թ. այստեղ նորոգվել է մեկ այլ Ավետարան՝ հետեւյալ հիշատակով. «…ի երկիրս Մաղայոզ, ի գուղս Արտայշիբի։ Դարձեալ նորոքեցավ ձեռամբ սուտանուն Սարքիս էրեցուս, ի թիւականիս Հայոց ՌՋԶ-1637 թ.»։ Սա խոսում է այն մասին, որ Արտաշավի գյուղում եղել է եկեղեցի, հնարավոր է՝ վանական համալիր, որտեղ եւ նորոգվել են նշված մատյանները։ Եվ այս սրբատունն ու տարածքի հանգստարանն են քանդել 20-րդ դարում արդեն ադրբեջանցի դարձած քրդերը։ 1993 թ. գարնանն այս գյուղն էլ ազատագրվեց եւ վերահայացավ 2 տարի անց։ Վերաբնակիչ հայերը գյուղի տարբեր շինությունների պատերից հանեցին տապանաքարերի ու խաչքարերի բեկորները եւ տեղադրեցին մի վայրում՝ նախկին սրբավայրից քիչ հեռու։ Խաչքարերը եղել են նախշազարդ, գեղաքանդակ։ Մի հրաշակերտ խաչքարի կեսը պահպանվել էր։ 60-64-15 սմ չապերով նախշազարդ քարի աջակողմյան 15 սմ պատին կա արձանագրություն. ԹՎ/ԻՆ/ ՋԼ-1481թ. … ԿԱՆԳ/ՆԵՑ/Ի ԽԱ/ՉՍ ՀԱԻՐ ԻՄ ՄԱՒՐ ԻՆ ԵՒ ԱՂ/ԲԱՒՐ/ ԻՄ Ի ՎԱՍՆ ՓՐԿՈ/Ւ/ԹԵ/ԱՆ/ ՀՈԳՈ…։ Մնացած մասը չի գտնվել։

Նույն քարի հարեւանությամբ կա մեկ այլ խաչքարի բեկոր, որն ամբողջականի մի քանի մասերից մեկն է։ Դարձյալ արձանագիր է.  «…ԱՆԻ-ՄԻՆ։ Թ.ռծ-1601 թ.։ Արձանագրության տակ աղավնի է քանդակված։ Մի մեծ չափերով տապանաքարի վրա որսի տեսարան է քանդակված, սակայն արդեն մաշված է, եւ դժվարությամբ են պատկերները երեւում։ Այնուամենայնիվ, հնարավոր է ընթերցել տարեթիվը. Թվ. ռիդ- 1575 թ.։ Պարզ երեւում է նաեւ որսորդի նետուաղեղը։ Արձանագիր քարեր էլի կան, սակայն ընթերցելը դժվար է։ Գյուղի արեւելյան կողմում, մեկ այլ ավերակ գյուղատեղիում վերջին տարիներին ջրատար կառուցելիս գտնվել էին մի քանի տապանաքար եւ մի հետաքրքիր խաչքար, որն անմշակ քար է, մեջտեղում ունի մի մեծ խաչ, ձախակողմյան թեւի տակ՝ 2 փոքր խաչ, իսկ աջակողմյանի տակ՝ մեկը։ Այս խաչքարը տեղադրվել էր ջրատարի ակունքում։

Այսօր արդեն անհայտ է՝ ինչ ճակատագրի կարժանանան մեր դարավոր հուշարձանները։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Բանաստեղծը, որ չէր ուզում զառամյալ ծերունի դառնալ…

Բանաստեղծը, որ չէր ուզում զառամյալ ծերունի դառնալ…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist