Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Բանաստեղծը, որ չէր ուզում զառամյալ ծերունի դառնալ…

Բայց նրանք ապրում են անմահության օրենքներով

Դեկտեմբերի 8, 2021
Այլք
Բանաստեղծը, որ չէր ուզում զառամյալ ծերունի դառնալ…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
275
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երբ նստեցի դիմանկարը անելու, հարցրի.

-Գրական անուն ունե՞ս…

-Ունեմ,- հետեւեց անսպասելի հնչեղ պատասխանը,- Հրաչյա Ամազոն:

-Յա՜հ:- Ես էլ անակնկալի եկա:- Ա՜յ տղա, էսքան անունների մեջ Ամազո՞նը որտեղից գտար: Ի՞նչ գործ ունես աշխարհի ծայրի էդ գետի հետ: Իսկական ազգանունդ ի՞նչ է…

-Հովհաննիսյան,- արդեն պակաս համարձակ ասաց պատանին ու կիսահարցական նայեց ինձ:

-Հրաշալի ազգանուն է, էլ մի փոխիր, քեզ գրական կեղծանուն պետք էլ չի: Կարգին Հրաչյա Հովհաննիսյանը թողած՝ ընկել ես սարուձոր:

Ահա այդպես հենց «մկրտության ավազանում» ես փրկեցի Հրաչյա Հովհաննիսյանի ազգանունը՝ անուն, որ հետագայում դարձավ այնքան հնչեղ ու նշանավոր…»:

Էդվարդ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Քսաներորդ դարասկզբին լույս աշխարհ եկած հայ գրչության մեծերի մի փաղանգ կար, որն առաքելություն ունեցավ բարձրացնելու մեր նոր գրականության առագաստանավի առագաստները, թռիչքի թեւեր պարգեւելու հայ քնարերգությանն ու արձակին, թարմացնելու մեր հիշողության մշուշվող տեսլապատկերները՝ իրենց ես-ը ձուլելով մեր իղձերի ու նպատակների ճակատագրին՝ Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սեւակ, Սիլվա Կապուտիկյան, Գուրգեն Մահարի, Վահագն Դավթյան:

Այս դասում էր նաեւ մեր գրականության «հրաշալի այգեպանը»՝ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հովհաննիսյանը՝ համեստագույն կեցվածքով ընդօրինակելի մի մտավորական, որին նույնպես վիճակված էր անսպասելի եղերական վախճան՝ ավտովթար… Մինչդեռ նա Մեծ հայրենականի հենց սկզբից, երբ երրորդ կուրսի ուսանող էր պետհամալսարանի բանասիրականում, մեկնել էր ռազմաճակատ եւ չորս տարի անընդմեջ մարտնչել մահվան դեմ, բայց մահը նրան խնայել էր… Ինչեւէ: Բանաստեղծի առաջին՝ «Իմ կյանքի երգը» գիրքն ընթերցողին է հասնում 1948-ին, որին հաջորդում են «Երկրորդ հանդիպում», «Հրաշալի այգեպան», «Ծովի լռությունը», «Վայրի վարդ», «Սուրը դափնու վրա», «Հայրենական երգ» ժողովածուները: Սեր, հայրենիք, պատերազմ, հողի արդար մշակ, տառապանքի քառուղիներով անցած հարազատ ժողովրդի ճակատագիր՝ թեմաներ, որ ցոլանում էին քնարերգակ բանաստեղծի գործերում:

Գրչակից ընկերները բարձր էին գնահատելու նրա յուրաքանչյուր գրքի ծնունդ: Հայրենի Վանի այրվող այգեստանների մորմոքը սրտում անթեղած Գուրգեն Մահարին գրելու էր. «Հրաչյա Հովհաննիսյանն իր երգերում այնքան է զգայուն, այնքան է բանաստեղծ, որ ուզում ես բացականչել.- Ի սեր Աստծո, բանաստեղծ, մի՛ եղիր այդքան բանաստեղծ… Ուրիշ բանաստեղծներին գուցե չսազեր այս «գերբանաստեղծականությունը», Հրաչյա Հովհաննիսյանին սազում է: Նա չի թողնում, որ ընթերցողը տրտնջա, նա ընթերցողին առնում է իր բանաստեղծական ընթացքի մեջ եւ սահում առաջ… Բանաստեղծը գիտե իր գործը: Նա գիտե ամենաանհնարավորը դարձնել տենչալի՝ անլուր, անհնարին… ընթերցողի սրտի միջով անցնելու համար: Նա գիտե սիրել ու գիտե սիրո գինը…»:

Սիրո գինն իմացող բանաստեղծին թարգմանելու եւ արձագանքելու էին նաեւ օտարազգի երեւելի դեմքերը: «Հրաչյա Հովհաննիսյանը բնության երգիչ է,- գրելու էր Էդուարդաս Մեժելայտիսը,- իր բնավորության պես խրոխտ, ազնիվ ու շիտակ: Ես ուշ զգացի, որ նա հենց այդ բնավորությունն է բերում պոեզիա, ինչը դժվարին, բայց լիաբուռն վարձատրվող ճանապարհ է…»:

Իսկ ավելի ուշ լույս էին տեսնելու «Պատերազմի դեմքը» հուշագրությունը, «Չարենցի լապտերը», «Ընտիր երկերի» երկհատորյակը: Փոխվելու էին ժամանակները, կյանքը մտնելու էր նոր հուն, տապալված կուռքերին փոխարինելու էին գալու նորերը, տառապանքների, կորուստների, նաեւ հաղթանակների հունձք էր լինելու: Եվ այդ ամենն արտահայտվելու էին նոր խոսքով ու բանաստեղծական գույների նոր խտացումներով, հրապարակախոսությամբ, նոր հուշապատումներով. «Դաժան դրախտավայր», «Անկախության պերճանքն ու խեղճությունը», «Մենության օրեր», «Հուշերի երեկո»… Եղերական մահվանից առաջ գրելու էր. «Տարիների մուժը դանդաղորեն լցվում է մեր կյանքի հովիտը: Բայց այնտեղ՝ այդ հովտում մեզ դեռեւս ժպտում են լուսաշող բացատներ, ուր ցրված են մեր երջանկության, սիրո, հավատի, հույսի ու ցավի ծաղիկները…»:

Մեր գրականության «հրաշալի այգեպանը» իր վաստակն ունի նաեւ թարգմանչության բնագավառում՝ Պուշկինի, Նեկրասովի, Լուի Արագոնի, Իվան Ֆրանկոյի, Մաքսիմ Ռիլսկու դասական շատ ստեղծագործություններ հայացվել են Հրաչյա Հովհաննիսյանի ձեռամբ, նրա, որի ձեռքի ափի գծերով բախտ գուշակող մեկն ասել էր, որ ինքն ապրելու է 93 տարի: Եվ ինչ արձագանք. «Էէ՛, չեմ ուզում զառամյալ ծերունի դառնալ, մեջքս ծռած, ուսերս կախ մի կերպ քայլել ու տրտնջալ, թե ինչո՞ւ ես ջահել չմեռա…»:

Բանաստեղծին գուցեեւ հենց այդքան կյանք էր վերապահված, եթե 78 տարեկանում չպատահեր չարաբասիկ դիպվածը:

Իսկ մխիթարանքն այն է, որ բանաստեղծներն ապրում են անմահության օրենքներով:

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Տարածաշրջանում հաղթելու է տնտեսապես ուժեղը

Տարածաշրջանում հաղթելու է տնտեսապես ուժեղը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Կդառնար 21 տարեկան…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist