Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Աստանդական կյանքը՝ հայրենաշունչ մեղեդիների հետքերով

Դեկտեմբերի 18, 2021
Այլք
Աստանդական կյանքը՝ հայրենաշունչ մեղեդիների հետքերով
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
430
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին ժամանակներս որքան առնչվում ենք 19-րդ դարից 20-րդ դարասկզբի պատմական անցքերին, այնքան պարզ է դառնում Շուշիի դերակատարությունը մեր մշակութային, հասարակական գործիչների կենսագործունեության մեջ. շատերը կա՛մ ծնվել են Շուշիում, կա՛մ ուսանել ու ստեղծագործել այնտեղ։ Շուշիում է երաժշտական այբուբենի հետ ծանոթացել նաեւ հայ կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին, ով սերում է Սյունիքի մելիքական տոհմից։

Գրիգոր Սյունին (Միրզայան) ծնվել է Գետաբեկում (Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն) 1876 թ. սեպտեմբերի 10-ին։ Նա ժողովրդական երգիչ, բանաստեղծ, մանրանկարիչ Հովհաննես Վանանդեցու որդին է, ժամանակի հայտնի աշուղ Դադասիի (Մելիք Միրզաբեկյան) թոռը։ Գրիգորը երկու տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Շուշի։ 1883 թ. հայրը մահացավ` ձիուց ընկնելու պատճառով։ Չնայած դժվարություններին, մայրը հոգ տարավ որդու կրթության համար։ Յոթ տարեկանում Գրիգորն ընդունվեց եկեղեցա-ծխական դպրոց, որը, սակայն, մեկ տարի անց փակվեց ցարական հրամանով` հայկական բոլոր եկեղեցական դպրոցների հետ միասին։ Այնուամենայնիվ, դա չխանգարեց Գրիգորին դեռ Շուշիում ծանոթանալ հայկական նոտային համակարգին ու տեսությանը եւ աչքի ընկնել երաժշտական բարձր ունակություններով, իսկ 1891 թ.` 15 տարեկանում, նա հաջողությամբ ընդունվեց Էջմիածնի Գեւորգյան ճեմարան, որն իր չափանիշներով համպատասխանում էր եվրոպական կրթական բարձրագույն համակարգին։

Ինչպես գիտենք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ կաթողիկոսի կողմից 1874 թ. հիմնված այս հոգեւոր հաստատությունը խոշոր ու առանձնահատուկ դերակատարություն է ունեցել եւ մինչեւ այժմ էլ ունի արեւելահայ կրթական մշակույթի, մանկավարժության, դպրոցի, գիտության, հասարակական-քաղաքական կյանքի, ազատագրական պայքարի, եկեղեցու ու հոգեւոր կյանքի նպաստավոր շինարարության մեջ։ Այստեղ էլ Սյունին ծանոթացել ու սովորել է Կոմիտասի հետ եւ նրա ու Կարա-Մուրզայի ազդեցությամբ զբաղվել ժողովրդական երգեր հավաքելով ու ներդաշնակելով, իսկ արդեն 1895 թ. Շուշիում ինքնուրույն կազմակերպել  երգչախումբ ու համերգներ տվել իր բազմաձայնած ժողովրդական երգերով։ Էջմիածնում սովորելու տարիներին զուգահեռ` Սյունին մասնավոր դասընթացներ է ստացել Մակար Եկմալյանից, սակայն երգարվեստին նվիրված կոմպոզիտորը չի բավարարվում ստացած կրթությամբ եւ որոշում է այն շարունակել Սանկտ Պետերբուրգում` 1895 թ. աշնանը ընդունվելով տեղի կոնսերվատորիա։ Այստեղ աշակերտում է այնպիսի մեծությունների, ինչպես Ռիմսկի-Կորսակովը, Լյադովը, Գլազունովը։ Միրզայանը Սանկտ Պետերբուրգում ղեկավարում է հայկական եկեղեցու երգչախումբը, ներդաշնակում հոգեւոր երգեր, կատարում ժողովրդական երգերի մշակումներ, գրում մեներգեր, պոլիֆոնիկ գործեր։ 1902 թ. ռուսերենով գրված երաժշտական դրամայի համար շահում է առաջին մրցանակ, որը, սակայն, արգելվում է բեմադրել։

Կոնսերվատորիան ավարտելուց հետո Սյունին տեղափոխվում է Թիֆլիս եւ 1905-1907 թթ. երաժշտություն դասավանդում Ներսիսյան դպրոցում, որը, ինչպես որ Գեւորգյան ճեմարանը, բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում` հայկական միջնակարգ դպրոցների մեջ լինելով ամենանշանավորը։ Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ են եղել մեծ թվով հանրահայտ գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական, պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ եւ այլք։ Թիֆլիսում դրամատիկական ընկերության միջոցով Սյունին բեմադրում է իր «Արեգնազան» օպերետը, գրում «Ասլի եւ Քարամ» երգախառն դրաման, նվիրվում համերգային գործունեությանը։ Այստեղ էլ սկսվում է նրա հասարարակական-քաղաքական գործունեությունը. ընդունվում է դաշնակցության շարքերը, գրում դաշնակցական քայլերգեր, հայրենասիրական հիմներ։ Զգուշանալով իշխանությունների բռնաճնշումներից, 1908 թ. մեկնում է Թուրքիա, որտեղ էլ շարունակում է մանկավարժական գործունեությունը հայաշատ Տրապիզոնում, Սամսունում, Էրզրումում։ Ուր էլ լինում է Սյունին` թե՛ հայոց աշխարհում, թե՛ Թուրքիայի հայաշատ քաղաքներում, թե՛ Իրանում, թե՛ Ռուսական կայսրության տարբեր վայրերում, թե՛ ԱՄՆ-ում շարունակում է հավաքել ժողովրդական եղանակներ, օգտվում Կոմիտասի գրառումներից, թեթեւակի ներդաշնակում, կատարում իր երգչախմբերով` նպաստելով հայկական բազմաձայն երգեցողության տարածմանը։

Գիտենք, թե Առաջին համաշխարհային պատերազմն ինչ աղետների պատճառ դարձավ հայ ժողովրդի համար Արեւմտյան Հայաստանում ու Թուրքիայում։ Սյունիին հաջողվում է ընտանիքով փախչել Թուրքիայից եւ վերադառնալ Ռուսական կայսրություն` Թիֆլիս, որտեղ էլ կրկին անցնում է մանկավարժական աշխատանքի։ 1919 թ. Հայաստանի կառավարությունը Գրիգոր Միրզայանին հրավիրում է ղեկավարելու Երեւանի կոնսերվատորիան, սակայն նրան չի հաջողվում Թիֆլիսից տեղափոխվել Երեւան` Ադրբեջանի տարածքով անցնելու անհնարինության պատճառով, իսկ երբ բոլշեւիկները գրավեցին Վրաստանը, Սյունիին սկսեցին սպառնալ որպես դաշնակի։ 1922 թ. նա ստիպված էր փախչել Կոստանդնուպոլիս` արխիվը թողնելով ընկերոջն ու հարեւանին` Հովհաննես Թումանյանին, սակայն դրանով չավարտվեց նրա փախստական կյանքը։ 1923 թ., երբ Թուրքիայում գլուխ բարձրացրին քեմալականները, Սյունին ստիպված էր փախչել Ամերիկա։ Սկզբում Բոստոնում, ապա Ֆիլադելֆիայում ղեկավարում է եկեղեցական երգչախումբը, սակայն Հայաստան գալու մտադրությունը չի լքում նրան, եւ նա փորձում է կոմկուսի շարքերն ընդունվելով` ճանապարհ բացել հայրենիք գալու համար։ Արդյունքում վտարանդիների մեծ մասը մերժում է նրան` թե՛ հոգեւոր շրջանակները, թե՛ դաշնակցական ընկերները։ Այնուամենայնիվ, լինելով կոմկուսի անդամ, Սյունին 1937 թ. բռնարարքների համար քննադատում է անձամբ Ստալինին։ ԱՄՆ-ում ապրած տարիներին Սյունին երբեք չի մոռացել հայրենիքը. նա մեծ նվիրումով մասնակցել է ՀՕԿ-ի (Հայաստանի օգնության կոմիտե) գործունեությանը, 1930-ական թթ. սովետահայ մասսայական երգերի օրինակով հորինել ու կատարել է «Նոր կյանքի երգեր» շարքը։

Հայ երաժշտարվեստի մեջ այդքան ջանք ու եռանդ դրած Սյունիի ստեղծագործությունները լրիվ հրատարակված, նույնիսկ հավաքված չեն։ Դաշնամուրի նվագակցությամբ ինքնուրույն մեներգերը` Թումանյանի, Իսահակյանի խոսքերով («Ինձ մի՛ խնդրիր», «Ա՜խ, ալ վարդի») եւ այլն, հայ քաղաքային երաժշտության արտահայտիչ մեղեդիներ են, իսկ բուն ժողովրդական մեներգերի մշակումները (ինչպես «Նեննի» օրորոցայինը) նպաստել են ազգային ռոմանսի ձեւավորմանն ու զարգացմանը։ Արժեքավոր են գեղջկական երգերի խմբերգային մշակումները («Սարերի հովին մեռնիմ», «Սարերը հովելա», «Ալագյազ» եւ այլն), որոնք առանձնանում են մեղեդիների ժանրային բազմազանությամբ, ներդաշնակության բարեհնչությամբ եւ հայ երգչախմբային երաժշտության դասական ժառանգության օրինակներ են։ Հետեւելով կոմպոզիտորի աստանդական կյանքին` թվում է, թե հենց այդ կյանքի, հային բաժին ընկած անմխիթար ճակատագրի պատկերն է ամփոփում Թումանյանի «Ինձ մի՛ խնդրիր» բանաստեղծությունը, որը երգի է վերածել կոմպոզիտորը.

Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի

Իմ տխրությունն ահագին,

Աղեկըտուր նըրա ձայնից

Կըխորտակվի քո հոգին…

Ու, այնուամենայնիվ, Սյունին համարձակվեց «երգել» ճակատագրի այդ տխուր ընթացքը, որը վախճանին հանգեց բաղձալի հայրենիքից հեռու` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա կոչվող քաղաքում, 1939 թ. դեկտեմբերի 18-ին։

Թեգեր: Գրիգոր Սյունիերաժշտությունմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»

«Ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist