Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

Մայիսի 12, 2021
Այլք
Ipse dixit
46
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեռերի իրավահավասարության մասին այս մեկ հատիկ առածն ավելի խորի-մաստ է եւ տպավորիչ, քան կնոջ «իրավունքների», «ազատագրման», «կանանց հե-ղափոխության» կոչ անող բազում հիմնավորումները:

Հայերեն «Այր ու կին՝ մի մարմին» ասացվածքի համարժեքը կա գերմաներեն («Mann und Weib sind ein Leib») եւ ֆրանսերեն («Mari et femme ne font qu’un corp»): Ռուսերենն էլ է նույն բանն ասում՝ փոքր-ինչ հանգամանորեն, թե մարդ ու կին մի գործ են, մի մարմին, մի հոգի («Муж и жена – одно дело, одно тело, один дух»):

Մեկ այլ՝ շատ խորիմաստ «Կնիկ կը շինե տնիկ» ասացվածքի ավելի ընդարձակ տարբերակն է անգլերենը, թե տղամարդիկ տուն են շինում, կանայք՝ շենացնում («Men make houses, women make homes»):

Սասունցի Դավիթը, առաջին անգամ հանդիպելով Խանդութին, չի դիմանում նրա հմայքին, չափից դուրս կրքոտ է համբուրում, եւ Խանդութը բռունցքի հարվածով հե-ռացնում է նրան: Վրդովված Դավթին Խանդութն արժանապատվորեն պատասխա-նում է՝ «Դու քո հոր կտրիճն ես, ես էլ իմ»: «Սասնա ծռերի» պատումներից մեկում Քեռի Թորոսն այդ բանը Դավթին հասկացնում է առածի միջոցով. «Առյուծն առյուծ է, ի՛նչ էգ, ի՛նչ արու»: Եվ, իրոք, ժողովրդական մտածելակերպի շրջանակներում մի դյուցազնի բնութագրումը մյուսին չի զիջում. «Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր. / Խանդութ՝ թե՛ խորոտ էր, թե՛ քաջ էր»:

Դավթին հավասար («առյուծ») լինելու զգացողությունը բնորոշ է հենց իրեն՝ Խանդութին: Առյուծաբար էր արդեն գուսանների միջոցով Դավթին հղած նրա նամակ-ուղերձը, ավելի ստույգ՝ նրանց տրված հրահանգը. «Կ’էրթաք, կը նստեք էնտեղ, / Դավթի առջեւ ինձի կը գովեք, / Որ էլնի, գա, ինձի առնի՛: / Թե հավնա˜վ ինձի, հավնա՛վ, / Թե չըհավնան՝ գլուխ քար, էրես պատ, /Էն էլ ինձի պետք չի»:

Խանդութն ուներ ապագա ամուսնու ընտրության իր անբեկանելի չափանիշը («Ով իմ մեջքը գետին դնի՝ / Ես էնոր կ’առնեմ»), ըստ որի էլ ընդունեց Դավթին. «Էսօր ես՝ դու կռիվ արինք, / Դու դրեցիր իմ մեջք գետին. / Էստուց ետքը՝ ես քե կնիկ, դու ին-ձի մարդ, / Ուր կը տանես՝ ա՛ռ ինձի տար»: Փոքր Մհերի հարսնացու Գոհարը եւս հարկ է համարում փորձության ենթարկել փեսացուին՝ վերջինիս ներկայանալով եղբոր կերպարով. եւ դարձյալ «առյուծին» «առյուծ» է հանդիպում: «Մհեր որ գուրզ թալեց, Գոհար վերուց. / Գոհար որ թալեց, Մհեր վերուց: / Մեկ մեկու չը կարցան հաղթեն»: 

Վերջապես՝ առյուծաբար չէ՞ր արդյոք Խանդութի արարքը՝ Դավթի սպանության տեղեկությունը ստանալուն պես ինքնասպան լինելը. «Ըստուց ետեւ արեւ-լուս ինձի հարամ ըլնի, / Ետեւ Դավթին ես աշխարք չեմ մնա»:  

Առածի խորհուրդը աներկբա է. տղամարդը ոչ մի առավելություն չունի սոսկ որ-պես տղամարդ, կինը ոչ մի պակասություն չունի միայն կին լինելու պատճառով (ոչ մի առավելություն էլ չպիտի ունենա, մինչդեռ որոշ կանայք շահարկում են իրենց սե-ռային առանձնահատկությունը): Չափանիշը «առյուծն» է՝ մարդ լինելը՝ «էգ լինի, թե որձ»:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Թեգեր: ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
Կիսվել18Tweet12Կիսվել2
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի հետ

Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Նիկոլ Փաշինյանի եւ Արա Այվազյանի հետ

Մոսկվային հակադրվելու Ադրբեջանի արկածախնդրությունը

Մոսկվային հակադրվելու Ադրբեջանի արկածախնդրությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist