Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ipse dixit

Մայիսի 13, 2021
Այլք
Ipse dixit
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
114
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն հանգամանքը, որ եզակի անհատը, մարդկային սովորական կյանքի ըն¬թաց-քում կարողացել է բոլոր առումներով նորություն արարել, պետք է որ առաջացներ բոլոր նրանց դժգոհությունը, ովքեր դավանում են ամեն տեսակի զարգացման աստի-ճանականություն՝ որպես յուրատեսակ բարոյական օրենք: Իրենք դանդաղկոտ են եւ պահանջում են դանդաղկոտություն, իսկ ահավասիկ իրենց առջեւ արտասովոր բեղմ-նավորության տերն է. չհասկանալով, թե ինչպես է դա նրան հաջողվում, նրանք զայ-րույթով են լցվում նրա դեմ….

Գրող եւ մտածող կոմպոզիտորը բոլորին թվում էր անհավատալի, զարմանալի մի բան: Սկսեցին աղաղակել, թե նա մի տեսաբան է, որը ձգտում է վերափոխել ար-վեստը ինչ-որ վերացական իմաստակությունների հիման վրա: Քարածե՛ծ անել նրան: Վագները շանթահար եղավ. իր հարցումն անպատասխան էր մնացել, իր տա¬ռա-պանքներն արձագանք չէին գտել, իր ստեղծագործությունները ուղղված են եղել խուլերին եւ կույրերին, իր երազած ժողովուրդը ցնորք դուրս եկավ: Նա տատանվում է եւ կանգնում՝ անվճռա¬կանության մեջ: Նրա հայացքի առջեւ հառնում է ամեն ինչի լրիվ խորտակման պատ¬կերը, բայց նման հնարավորությունից Վագները չի վախե-նում: Միգուցե կործանումից եւ ամայացումից անդին տեղ կա մի նոր հույսի համար, իսկ կարող է եւ չկա, բայց բո¬լոր դեպքերում «ոչինչ»-ը ավելի գերադասելի է նողկալի «ինչ-որ բան»-ից….

Եվ միայն այժմ, նրա արտաքին եւ ներքին ճակատագրում կա¬տարված սար¬սա-փելի շրջադար¬ձից հետո սկսվում է մեծ մարդու կյանքի փուլը, լու¬սավորված գերա-գույն վարպետու¬թյան շողարձակման ոսկե ցոլքով…. Իր ստեղ¬ծա¬գործության մեջ նա այժմ դիմում է մի¬այն ինքն իրեն, այլ ոչ թե հանդիսատեսին կամ ժողովրդին, եւ ամե-նայն ջանք գոր¬ծա¬դրում է, որ այդ ստեղծագործությանը տրվի ուժ եւ հստակություն՝ արժանի նման հզոր երկխոսությանը….    

Եթե արվեստն առհասարակ լոկ մի հատկություն է՝ ուրիշներին հաղորդելու քո վերապրածը, եթե ամեն մի գեղարվեստական ստեղծագործություն, որն այլոց համար անհասկանալի է մնում, ընդոծին հակասություն է, ապա Վագներ ստեղծագործողի մե¬ծությունը նրա բնույթի այն դիվային հաղորդունակությունն է, որով նա ինքն իր մասին է խոսում՝ բոլոր լեզուներով եւ առավելագույն պարզությամբ բացահայտում է իր խորքային, անձնային ապրումները: Արվեստի պատմության մեջ նրա հայտնու¬թյունը նման է բուն իսկ բնության միասնական, անտրոհելի գեղարվեստական եւ արարչա¬կան ուժի հրաբխային ժայթքմանը, եւ դա այն բանից հետո, երբ մարդկությունը սովո¬րել էր որպես կանոն դիտարկել արվեստների անջատվածությունը եւ մեկուսացվա¬ծությունը: Ահա թե ինչու անվճռականորեն կանգ ես առնում՝ նրան անվանես բանաս¬տե՞ղծ, քանդակա¬գո՞րծ, թե՞ կոմպոզիտոր, ընդ որում նույնիսկ այդ բառերը գոր¬ծա¬ծելով ամենալայն իմաստով, թե՞ մի նոր բառ ստեղծես նրա համար….    

Վագներն ամենից առավել փիլիսոփա է այնտեղ, որտեղ նա գործու¬նակ է եւ հե-րոսական: Հատկապես փիլիսոփայի նման Վագներն անվեհեր անցավ ոչ միայն փիլի¬սոփայական տարբեր համակարգերի քուրայով, այլեւ գիտության եւ գի-տունության մշուշով եւ մնաց հավատարիմ իր վերին «ես»-ին, որը պահանջում էր նրանից իր բազմաձայն էության լիակատար դրսեւորում եւ հրամայում տառապել եւ սովորել՝ հնարավորություն ունենալու համար իրականացնել այդ առաքելությունը:   

Ֆրիդրիխ ՆԻՑՇԵ

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Թեգեր: IPSE DIXIT
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Փոխադարձ հարգանքի հիմքով

Փոխադարձ հարգանքի հիմքով

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոց

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist