-Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության եւ գեղեցկության օրը:
-Ապրիլի 7՝ Առողջության համաշխարհային օր:
-1858 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ալեքսանդր Շիրվանզադեն՝ հայ գրող, դրամատուրգ (մահ.՝ 1935 թ.):
-1902 թ. ապրիլի 7-ին ծնվել է Արա Սարգսյանը՝ հայ քանդակագործ, մանկավարժ:
-1770 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ուիլյամ Վորդսվորթը՝ անգլ. բանաստեղծ (մահ.՝ 1850 թ.):
-1772 թ. ապրիլի 7-ին ծնվել է Շառլ Ֆուրիեն՝ ֆրանսիացի ուտոպիստ սոցիալիստ:
-1892 թ. ապրիլի 7-ին ծնվել է Գեորգի Ադամովիչը՝ ռուս բանաստեղծ-ակմեիստ, գրաքննադատ, թարգմանիչ:
-1939 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան՝ ամերիկացի կինոռեժիսոր, լրագրող, գինեվաճառ, ամսագրերի հրատարակիչ եւ հյուրանոցների ցանցի տեր։ Նրան մեծ ճանաչում են բերել իր «Կնքահայրը» կինոեռագրությունը եւ Վիետնամի պատերազմի մասին «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը։ Դերասանուհի Տալիա Շայրի եղբայրն է, դերասան Նիկոլաս Քեյջի հորեղբայրը, Ջեյսոն Շվարցմանի մորեղբայրը եւ ռեժիսոր Սոֆիա Կոպոլայի հայրը։ Կոպոլան «Օսկար» մրցանակի հնգակի դափնեկիր է, «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր։
-1954 թ. ապրիլի 7-ին ծնվել է Ջեքի Չանը՝ չինացի դերասան:
-1614 թ. ապրիլի 7-ին մահացել է էլ Գրեկոն՝ հույն նկարիչ (ծնվ.՝ 1850 թ.):
-1947 թ. ապրիլի 7-ին մահացել է Հենրի Ֆորդը՝ ամերիկացի գործարար (ծնվ.՝ 1863 թ.):