Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը

Ապրիլի 8, 2022
Այլք
Սուրբ Շուշանիկի մարտիրոսությունը
28
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.8k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երբ անդրադառնում ենք հայոց պատմությանը, թափանցում նրա խորքերը, անգամ սուղ տեղեկություններով` բախվում ենք խնդիրների, որոնք տագնապալի մտածմունքների տեղիք են տալիս. ի՞նչ կլիներ, եթե չլիներ այնպես, ինչպես եղել է, եթե չլինեին անձնվեր ու անձնուրաց անհատներ, ովքեր պայքարել են հանուն հավատի, հանուն ազգային գոյատեւման, հանուն հայոց պետականության ու հայրենիքի շահի… Նրանց մեջ եղել են ոչ միայն արիասիրտ այրեր, այլեւ կանայք, ովքեր, հոգեկան ու մարմնական դաժան տառապանքներ կրելով, զոհել են իրենց անձը հանուն գաղափարի, հանուն հայրենյաց ու այնուհետեւ սրբադասվել… Այդպիսին էր եւ սուրբ Շուշանիկ-Վարդենին, ում մասին տեղեկություններ կան թե՛ հայ-վրացական, թե՛ ռուսական աղբյուրներում եւ թե՛ բազմաթիվ լեզուներով թարգմանություններում, քանզի զոհաբերումը` հանուն գաղափարի ու հայրենյաց, համամարդկային արժեք է ու պահանջ, օրինակելի երեւույթ…

Սուրբ Շուշանիկի ծնունդը հղվում է մոտ 440 թ.։ Նա հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն է. ծնվել է հայկական մարզպանության Տուրուբերան նահանգի Տարոն գավառի Ողական ամրոցում։ Բացի հայրենանվեր ծնողներից, նրան կրթել ու քրիստոնեական ոգով դաստիարակել է հորական տատը` Սահակ Պարթեւի դուստր Սահականուշը… Ինչպես գիտենք, Վարդանանց պատերազմով չավարտվեց հայ-պարսկական հակամարտությունը. պարսից իշխանավորներն ամեն տեսակ խարդավական քայլի դիմում էին հայ, վրաց, աղվանից ժողովուրդներին ու նրանց երկրներն իրենց ենթարկելու, նվաճելու նպատակով։ Պատմությունից հայտնի է, թե ինչպես Վարդանանց պատերազմի անձնուրաց նախարարներին, բարձրաստիճան հոգեւորականներին ձերբակալեցին, տարան Տիզբոն, այնուհետեւ անապատներ, որտեղ էլ պահվեցին շղթայակապ ու այնտեղ էլ, անմարդկային տանջանքներ կրելով, շատերը վախճանվեցին։ Այդ ժամանակ հայոց ու վրաց թագավորությունների միջեւ խնամիական կապեր կային` երկու երկրների բարեկամությունն ամրապնդելու ու միմյանց սատար լինելու համար։ Այդպես էլ Շուշանիկն էր ամուսնացած վրաց բարեպաշտ Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ. չորս երեխաների մայրը պալատում ապրում էր խաղաղ ու անվրդով, մինչեւ որ Վազգենը` հոր մահից հետո, կրոնափոխվեց եւ ընդունեց պարսկական կրոնը` զրադաշտականությունը, իսկ հավատուրացներին պարսկական իշխանությունները ոչ միայն ամեն տեսակ նյութական բարիքներ էին շռայլում` դրանք բռնագանձելով քրիստոնեական ուխտին հավատարիմ հայ նախարարների հայրենական կալվածքներից, այլեւ պետական պաշտոններն էին նրանցից խլում ու առատորեն բաշխում դավաճաններին։

Պարսից Պերոզ թագավորը Գուգարքի բդեշխ Վազգենին նույնիսկ կնության տվեց դստերը, ընծայեց աղվանից աշխարհի փոխարքայությունը, գերիշխանություն ընձեռեց Արեւելյան Վրաստանի թագավորի վրա… Այստեղից էլ սկսվեցին Շուշանիկի տառապանքներն ու ամուսնու կողմից անմարդկային ու շարունակական հալածանքները, որոնք դույզն-ինչ չսասանեցին նրա քրիստոնեական հավատն ու հայրենյաց երկրին նվիրումը։ Շուշանիկի կյանքի ու տառապանքների պատմությունը վրացերենով գրի է առել նրա խոստովանահայր Հակոբ երեցը` «Սուրբ Շուշանիկ թագուհու մարտիրոսությունը» վերնագրով։ «Վկայաբանությունը» այնուհետեւ թարգմանվել է հայերեն, որի ընդարձակ տարբերակը տեղ է գտել «Վարք Սրբոցում», սա էլ թարգմանվել է լատիներեն, անգլերեն, ռուսերեն… Հավատափոխ ամուսնուն դիմավորելու կոշտ կեցվածքով Շուշանիկը խառնում է նրա բոլոր խաղաքարտերը, քանզի Վազգենը Տիզբոնում Պերոզին խոստացել էր զրադաշտություն ընդունել ողջ ընտանիքով, մինչդեռ, նախքան նա ոտք կդներ սեփական կալվածք, Շուշանիկը, սուրհանդակից տեղեկանալով ամուսնու դավաճանության մասին, թողնում է արքայական պալատն ու երեխաների հետ գնում եկեղեցի, այնուհետեւ ապաստանում եկեղեցուն կից տնակում` ամեն կերպ հրաժարվելով պալատ վերադառնալու առաջարկներից։ Նա ցավակցում է ամուսնուն հավատուրացության համար, իսկ իր քայլը գնահատում ողջ սթափությամբ. «Ես պատրաստ եմ ամեն ինչի. ես գիտեմ, որ ինձ սպասում են մեծագույն վշտեր ու տանջանքներ»։ Այդպես էլ լինում է. Վազգենն սկզբում փորձում է կնոջը վերադարձնել համոզելով, իսկ երբ Շուշանիկը համառում է, սկսվում են ուժի կիրառումն ու սպառնալիքները. արիասիրտ կինը, ի վերջո, տեղի է տալիս հարազատների հորդորներին եւ վերահաս արյունահեղությունը կանխելու մտահոգությամբ վերադառնում պալատ, բայց այստեղ էլ Շուշանիկը չի ենթարկվում ամուսնու հետ անկողինը կիսելու ու կրոնափոխվելու համառ պահանջներին, որի պատճառով Վազգենը դաժանաբար ծեծում, շղթայում է նրան ու մեկուսացնում պալատի հեռավոր սենյակներից մեկում։ Նրա մասին գաղտնորեն հոգ էին տանում քահանաները` նրան ջուր ու սնունդ բերելով, իսկ երբ Վազգենը մեկնում է քոչվոր հոների դեմ արշավանքի, Շուշանիկին ազատում են ու տեղավորում եկեղեցուն կից մթամած խցում։

Վերադարձին, երբ հավատափոխ Վազգենը վստահանում է քրիստոնեական արժեքներին կնոջ նվիրվածությանը, հատուկ փշալարերով նրան եկեցեղուց քարշ է տալիս պալատ ու ենթարկում վայրաբարո խոշտանգումների։ Արդյունքի չհասնելով՝ Վազգենը կնոջը նետում է զնդան։ Վարքագրի վկայությամբ, կտտանքներից, շղթայական ծանր կապանքներից, ծնրադրությունից, ոտքի վրա անվերջ կանգնելուց հալումաշ եղած կինը ասես վերածվել էր սրբության։ Նա իր մոտ եղած Քրիստոսի խաչափայտի մասունքն Անդրեաս վարդապետի միջոցով ուղարկում է Հայաստան, իսկ իրենից անբաժան, ս. Սահակ Պարթեւ կաթողիկոսից նվեր ստացած փոքրիկ ավետարանի ամենօրյա ընթերցումով հոգեկան սփոփանք ու զորություն գտնում։ Նրան այցելող բազում քրիստոնյաներն էլ նրանից էին զորավիգ ակնկալում, խնդրում իրենց ուխտի համար աղոթել, բարեխոսել Աստծու առաջ, ապաքինել հիվանդ մարմինը, մինչդեռ հավատուրաց Վազգենին անգամ կնոջ դաժան բանտարկությունը չէր հանգստացնում, եւ նա հաճախ էր անձամբ դատաստան տեսնում նրա հետ` ծեծելով ու անարգելով, իսկ վերջին անգամ, երբ լախտով հարձակվեց տանջահար կնոջ վրա` հասցնելով մահվան դուռը, Շուշանիկին նրա ձեռքից փրկեց ամուսնու եղբայր Ջոջիկը, ով նրան, խլելով կատաղած եղբոր ձեռքից, փորձեց տեղափոխել ապահով վայր, սակայն խոշտանգված մարմինն այլեւս չկարողացավ պայքարել ստացված վերքերի դեմ. Շուշանիկը վախճանվեց 472 թ. հոկտեմբերի 17-ին` արժանանալով նահատակության լուսապսակի։

Հակոբ Ցուրթավելիի` Շուշանիկ թագուհու վարքագրությունը ներառում է 476-483 թթ. միջակայքը, ուստի այնտեղ հիշատակված չէ հավատուրաց Վազգենի անփառունակ վախճանը, բայց պատմությունից հայտնի է, որ նա մահապատժի է ենթարկվել վրաց արքա Վախթանգ Ա Գորգասալի կողմից` 483 թ.։ Վրաց արքայի ապստամբությունը պարսկական իշխանության դեմ վարակեց եւ հայ իշխաններին. հայ-վրացական քաղաքական ու ռազմական դաշինքը հանգեցրեց Նվարսակի դաշնագրի ստորագրությանը, ըստ որի Հայաստանում փակվեցին բոլոր զրադաշտական տաճարները, քրիստոնեությունը կրկին ազատ կրոն հռչակվեց, իսկ Վահան Մամիկոնյանը նշանակվեց հայոց բանակի ընդհանուր հրամանատար, այնուհետեւ նրան շնորհվեց Հայաստանի մարզպանության բարձր պաշտոնը։ Այնպես որ, անգամ մի փոքրիկ պայքար, որպիսին կարող է թվալ ամուսնուն ընդդիմացող կնոջ պայքարը, կարող է, ի վերջո, հանգեցնել լուրջ հաղթանակի։

Հանուն հայրենյաց, հավատի ու գաղափարի համար նահատակված Շուշանիկի գերեզմանը դարձավ հայ եւ վրաց հավատացյալների համար ուխտատեղի, իսկ Շուշանիկը դասվեց սրբերի շարքին: Հայ եկեղեցին սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը` սուրբ Փեփրոնե եւ սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ։

Թեգեր: Սուրբ ՇուշանիկՎարդան Մամիկոնյան
Կիսվել11Tweet7Կիսվել1
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն

Նրա երգերն իր անունը դեռ երկար պիտի փողհարեն

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist