Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ապրիլի 9, 2022
Այլք
Հետաքրքիր է իմանալ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
152
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տնային ճնճղուկ՝ ճնճղուկազգիների ընտանիքի իսկական ճնճղուկների ցեղի ամենատարածված տեսակը։ Սա մարդկանց տների հարեւանությամբ ապրող ամենահայտնի թռչուններից է (այստեղից էլ բխում է տեսակի անվանումը՝ «տնային»)։ Ճնճղուկներին հեշտությամբ կարելի է ճանաչել ինչպես արտաքին տեսքից, այնպես էլ նրանց առանձնահատուկ ծլվլոցից։

Արուն տարբերվում է էգից նրանով, որ ունի կզակը, վիզն ու կրծքի մեծ մասն ընդգրկող սեւ մեծ հետք, ինչպես նաեւ մուգ մոխրագույն (այլ ոչ թե մուգ դարչնագույն) գլուխ։ Էգի գլուխն ու վիզը մոխրագույն են, իսկ աչքի վերեւում բաց մոխրագույն-դեղնավուն գիծ կա։

Նախկինում տնային ճնճղուկի բնակության տարածքը սահմանափակվում էր Հյուսիսային Եվրոպայով։ Հետագայում լայն տարածում գտավ Եվրոպայում եւ Ասիայում (բացառությամբ Արկտիկայի, Հյուսիսարեւելյան, Հարավարեւելյան եւ Կենտրոնական Ասիայի տարածքների), ինչպես նաեւ Հյուսիսային եւ Հարավային Աֆրիկայում, Սենեգալում, Փոքր Ասիայում, Արաբական թերակղզում եւ Ճավա կղզում։

Սկսած 20-րդ դարից` ճնճղուկները տարվել են տարբեր երկրներ, այնտեղ լայն տարածում ստացել եւ ներկայումս, բացի վերը թվարկված վայրերից, բնակվում են նաեւ Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում եւ բազմաթիվ կղզիներում։

Տնային ճնճղուկները գրեթե ամենուրեք համարվում են մշտաբնակ թռչուններ, միայն ծայր հյուսիսային մասերից ձմռանը չվում են հարավ (մինչեւ 1000 կմ), իսկ Միջին Ասիայից թռչում են Առաջավոր Ասիա եւ Հնդկաստան։

Հետեւելով մարդկային բնակությանը՝ հասել են հեռավոր հյուսիս՝ իրենց ոչ բնորոշ անտառատունդրա եւ նույնիսկ տունդրա՝ մինչեւ Մուրմանսկի մարզ, Պեչորայի գետաբերան, Յակուտիայի հյուսիս։

Թեգեր: Հետաքրքիր է իմանալճնճղուկ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Անհիմն պահանջներ ներկայացնելու բարոյական եւ իրավական հիմքեր չկան

Անհիմն պահանջներ ներկայացնելու բարոյական եւ իրավական հիմքեր չկան

ՀԱԷԿ-ի տարածքում նոր ԲԲՍ կլինի

ՀԱԷԿ-ի տարածքում նոր ԲԲՍ կլինի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist