Մուլտիպլիկացիոն ֆիլմ, մուլտֆիլմ (կազմված լատ. multiplicatio` «բազմապատկում» եւ անգլ. film՝ «ժապավեն» բառերից: Խոսակցական՝ մուլտիկ կամ մուլտ)՝ ֆիլմի տեսակ, որը ստեղծված է կադրերի հաջորդական մատուցման միջոցով (այդ թվում՝ 3D-մոդելավորումը), նախատեսված է կինոթատրոններում, հեռուստատեսությամբ եւ համակարգչի ու այլ էլեկտրոնային միջոցների էկրաններին ցուցադրելու համար։
Անիմացիայի պատմությունն սկսվում է 1877 թ. հուլիսի 20-ից, երբ Ֆրանսիայում Էմիլ Ռենոն ստեղծեց եւ ներկայացրեց առաջին մուլտֆիլմը։ 1892 թ. հոկտեմբերի 28-ին նա ցույց տվեց առաջին անիմացիոն մուլտֆիլմը։ Այն եղել է նկարի տեսքով։ Հետագայում մուլտֆիլմերը դարձան ավելի հետաքրքիր, եւ Ռենոն շարունակեց ստեղծել նոր անիմացիայի տարբեր ժանրեր։ Այժմ մուլտֆիլմերի արտադրությունը կազմում է աշխարհի կինոարտադրության շուրջ 40 տոկոսը։