-1860 թ. ապրիլի 14-ին ծնվել է Լեոն՝ հայ նշանավոր պատմաբան (մահ.՝ 1932 թ.):
-1864 թ. ապրիլի 14-ին ծնվել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հայ բանաստեղծ (մահ.՝ 1929 թ.):
-1914 թ. ապրիլի 14-ին ծնվել է Համո Սահյանը՝ հայ բանաստեղծ (մահ.՝ 1993 թ.):
-1933 թ. ապրիլի 14-ին ծնվել է Յուրի Հովհաննիսյանը՝ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970 թ.), պրոֆեսոր (1981 թ.), ՌԳԱ ակադեմիկոս։ Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային կոմիտեն (IUPAC) Մենդելեեւի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանել է «Օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին, ով զգալի ավանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրության գործում:
-1992 թ. ապրիլի 14-ին մահացել է Արթուր Մկրտչյանը՝ հայ քաղաքական եւ պետական գործիչ:
-1849 թ. ապրիլի 14-ին Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում Ավստրիայից:
-1912 թ. ապրիլի 14-ին բրիտանական «Տիտանիկ» ուղեւորանավը ժամը 11։40-ին բախվում է սառցաբեկորին (խորտակվում է հաջորդ օրը):
-1862 թ. ապրիլի 14-ին ծնվել է Պյոտր Ստոլիպինը՝ ռուս պետական գործիչ:
-1759 թ. ապրիլի 14-ին մահացել է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը՝ գերմ.-անգլ. երաժիշտ (ծնվ.՝ 1685 թ.):
-1917 թ. ապրիլի 14-ին մահացել է Լյուդվիգ Լազարուս Զամենհոֆը՝ լեհ լեզվաբան, ստեղծել է էսպերանտոն (ծնվ.՝ 1859 թ.):
-1930 թ. ապրիլի 14-ին մահացել է Վլադիմիր Մայակովսկին՝ ռուս բանաստեղծ (ծնվ.՝ 1839 թ.):