Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Քարի երաժշտության եւ խոսքի վարպետ

ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ-85

Ապրիլի 22, 2022
Այլք
Քարի երաժշտության եւ խոսքի վարպետ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
203
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գեղատեսիլ Լոռվա Շնող գյուղի մասին, որ իր մարդկանցով վաղուց է հայտնի հայոց աշխարհին ու նրա սահմաններից շատ հեռու, առաջին հիշատակումները վերաբերում են Ք. ա. 2-րդ հազարամյակին: Բազմահարուստ մի տարեգրություն, բազում նկարագրեր ու գովք, իսկ ընդհանրացված պատմություն. շատ շեների նման. նաեւ Շնողը չուներ:

Չուներ, բայց 1999-ին ունեցավ: Ունեցավ իր տեսակի մեջ եզակի մի աշխատություն` «Կայծոն-Շնող» հայրենագիտարանը, որի մասին Հրանտ Մաթեւոսյանը պիտի գրեր. «Դա մի համապարփակ, անեզր ու լայնածավալ ընդգրկումով հայրենապատում է, մշակութային կարեւոր իրողություն ոչ միայն շնողցու, լոռեցու, այլեւ` յուրաքանչյուր հայի համար: Երբ ծանոթանում ես այս աշխատությանը, առաջինը զարմանքն ու հիացմունքն է պատում  քեզ. ի՜նչ մեղվաջան աշխատանք է, ինչ լրջախոհություն, ի՜նչ սեր ու նվիրում, ի՜նչ զորեղ զգացում է հող ու ջրի ուժը, հայրենիքի ձգողությունը… »:

Այդ ամենն իր ծննդավայրին պարգեւել է ճարտարապետության պատմաբան, դոկտոր (1993), պրո‎‎ֆեսոր (1994), ճարտարապետական գիտության ակադեմիայի թղթակից անդամ (2003) Գառնիկ Սմբատի Շախկյանը, ով, ինչպես ինքն է գրել, ծնվել է կորուստներով եւ բռնություններով առանձնացվող 1937-ին, դժգույն եղեռնի տարելիցից երկու օր առաջ: Երկու օր առաջ, որ հասցներ իր նախագծերին կյանք տալ ու նաեւ հավերժացնել եղեռնի զոհերի հիշատակը: 1989-ին արդեն ընթերցողի սեղանին էր նրա` Հայաստանի Հանրապետության տարածքի հուշարձաններին նվիրված ուղեցույց-ալբոմը («Խորհրդային Հայաստանի ճարտարապետական հուշարձանները»), գիրք, որն ամենքիս հոգում միշտ վառ է պահում ծննդավայրի ջահը, իսկ աշխարհասփյուռ մեր հայրենակիցների հոգում` նաեւ կրկին Հայաստան այցելելու կրակը: Հայաստան այցելելու կրակը, որի կայծը հեղինակն արդեն իր իսկ վառած ջահից էր («Լոռու պատմության քարակերտ էջերը», 1986 թ.) վերցրել, որի հիմնաքարն էլ կարելի է համարել մեկ այլ` «Օձունի եկեղեցի» (1983 թ.) մենագրությունը:

…Նոր բացահայտումներով, շքեղ պատկերավորմամբ Թումանյանների տոհմածառի խոր մեկնաբանությամբ էլ նա յուրովի է ներկայացնում եւ մեզ ավելի հարազատ դարձնում անմահ Թումանյանին: «Հովհաննես Թումանյան. հայրենագիտական համանվագներ», «Թումանյանի ընտանեկան աշխարհը» եւ «Ժպտադեմ, զվարճախոս ու զարմանահրաշ մեր Թումանյանը» աշխատություններով ու ընթերցողի, անգամ ամենահմուտ գրականագետների հնչեղ գնահատականներով դասվում թումանյանագետների շարքը ու դառնում առաջիններից մեկը` որպես մեծն Թումանյանի հետնորդ ու բազում պարգեւների հետ կրում նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից տրվող «Թումանյանի հետնորդ» կոչումը, իսկ Թումանյան-Թորամանյան կապի բազմակողմանի լուսաբանման համար արժանացել է ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի (2013) մրցանակին, հետո նաեւ իր ջանքերով վերականգնված՝ «Հովհաննես Թումանյան» (2017) գրական մրցանակին:

Գառնիկ Շախկյանը երկու տասնյակից ավելի շենք-շինությունների, հուշակոթողների նախագծերի հեղինակ ու համահեղինակ է: Հեղինակ է 25 գրքերի, շուրջ 350 մասնագիտական, գրականագիտական հոդվածների եւ զեկուցումների: Գրել է բազմաթիվ կարծիքներ, գրախոսականներ, ընդդիմախոսքեր, կատարել ծավալուն եւ գնահատելի խմբագրական աշխատանք: Ամենեւին էլ նշված թվերից պակաս չեն եղել Գառնիկ Շախկյանի գործունեության մասին հոդվածներն ու կարծիքները: Նրա «Թումանյանական աշխարհ. Մշակութային գիտարան» (2016) ստվարածավալ աշխատությունը ինքնատիպ այցեքարտ է Լոռու եւ լոռեցիների (ոչ միայն) համար: Նրա կյանքի ճանապարհը մի այլ տեսանկյունից լուսավորում է «Կյանքի ճանապարհին օրերի հեւքով» (2016) գիրքը: Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանից էլ տեղեկանում ենք, որ Գառնիկ Շախկյանը ժամանակին աշխատակցել է «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանը: Նա «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ի նախաձեռնության հեղինակներից էր եւ մի շարք հոդվածների հեղինակ: Ափսոս, որ նա չհասցրեց վայելել այս հանրագիտարանը թերթելու հաճույքը:

…Հիմա, երբ հեղինակի հոգին արդեն երկնքում է, նրա «Ոգի. Գույն. Կերպար» (2009) աշխատության ոգով ու գույներով տարաբնույթ կերպարներ կշարունակեն ներկայանալ ընթերցողին ու ներկայացնել շքեղ Լոռին, քանզի ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2012) Գառնիկ Շախկյանի ձեռքին մշտավառ էր հայրենի եզերքի լույսի եւ սիրո ջահը: Շատ բան է հասցրել անել: Կարեւորը՝ ինչ անում էր սրտով, նվիրումով եւ օրինակելի ճաշակով էր անում իմ բարեկամը, ուսուցիչն ու ավագ ընկերը: Նա ապրում էր ինքնամոռաց, ապրում էր ավելի շատ ուրիշների հոգսերով: Ավելի շատ տալիս էր ու պատասխանի չէր էլ սպասում: Չէր սիրում լուսանկարվել, մեծարվել: Ալավերդու, Շնողի, Օձունի պատվավոր քաղաքացին ամենաշատը հպարտանում էր Պատվավոր շնողցու կոչմամբ: Համեստ էր ու անընդհատ շեշտում էր, որ արվածը գնահատելը ուրիշների գործն է: Հիմա ապրողներս բարձրաձայնում ենք, որ քարի երաժշտության եւ խոսքի վարպետի, Շնողի բոցավառ ջահակիրներից մեկի տեղը վերքի պես բաց է, ու պարտավոր ենք երբեք չմոռանալ նրա ջանքերն ու դասերը, սրբացած մասունքներ դարձած նրա նրբանկատ եւ բազմաբովանդակ ընծայագրերը: Երախտապարտ լինենք «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին եւ բոլոր նրանց, ում ջանքերի գնով ետմահու լույս աշխարհ եկան «Թումանյանական հանրագիտակ» (2019) ուշագրավ գիրքը:

Կյանքի վերջին օրերին Գառնիկ Շախկյանը շատ էր խոսում իր գրական հետագծից ու մտադրված էր կազմելու մի հատընտիր: Կարծում եմ, որ այս մտադրությունը անկատար չի մնա: Գառնիկ Շախկյանը արժանի է անվանակոչությունների, քանզի ինքը կենդանության օրոք էլ մաքրել է իր ճանապարհից մոռացումի փոշին:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆգիտությունհուշարձանմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist