Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հետաքրքիր է իմանալ

Ապրիլի 23, 2022
Այլք
Հետաքրքիր է իմանալ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
707
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալ՝ Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներից մեկը։ Հայաստանում քարոզչությունը սկսել է Գողթան գավառից, ուր կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին։ Այնուհետեւ քարոզել է Սյունյաց, Այրարատյան, Վասպուրականի նահանգներում։ Բարդուղիմեոս առաքյալն է Հայաստան բերել Տիրամոր պատկերը եւ Անձեւացյաց գավառի Դարբնաց քար կոչված վայրում (ուր Անահիտի մեհյանն էր) կառուցել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին, հիմնադրել կուսանոց։ Բարդուղիմեոսն Աղբակում քրիստոնյա է մկրտել Սանատրուկ թագավորի քրոջը՝ Ոգուհուն եւ Տերենտիանոս հազարապետին։ Զայրացած Սանատրուկը երեքին էլ նահատակել է Աղբակում, 66 թ.։ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանը Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում է։

Սովորաբար հայ կերպարվեստի մեջ Բարդուղիմեոս առաքյալը պատկերվում է դաշույնը եւ Տիրամոր պատկերը ձեռքին։ Վերջին հանգամանքը պայմանավորված է Աստվածածնի վերափոխման ավանդության հետ։ Համաձայն այդ ավանդության՝ Սուրբ Կույսի ննջման եւ թաղման ժամանակ Բարդուղիմեոս առաքյալը չի եղել առաքյալների հետ եւ վերադառնալով՝ շատ է տրտմում, որ չի կարողացել հրաժեշտ տալ Աստվածածնին։ Առաքյալի թախանձանքներին տեղի տալով՝ մյուս առաքյալները բացում են Սուրբ Կույսի գերեզմանը, բայց այն թափուր են գտնում. Աստվածածինը վերափոխվել էր երկինք։ Ի մխիթարություն Նաթանայել Բարդուղիմեոսի Հովհաննես առաքյալը նրան է հանձնում Սուրբ Կույսի կենդանագիր պատկերը, որը տրվել էր Հովհաննես Ավետարանիչին՝ որպես սփոփանք եւ ապաքինում հիվանդներին։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ Բարդուղիմեոսը պատկերը Հայաստան է բերում եւ զետեղում Անձեւացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում, ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց է հիմնվում։ Բարդուղիմեոս առաքյալի՝ Հայաստանում գործելու մասին են վկայում ոչ միայն հայկական, այլեւ ասորական եւ լատինական աղբյուրները։ Հայ միջնադարյան գրականության մեջ մեծ տեղ են զբաղեցրել Բարդուղիմեոս առաքյալին նվիրված ճառերը, գանձերը, տաղերը, աղոթքները եւ շարականները։ Հայտնի է Բարդուղիմեոս առաքյալի անունով վանք՝ Վասպուրականի Աղբակ գավառում։

Թեգեր: Հետաքրքիր է իմանալ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
107-րդ ապրիլի 24-ը՝ քաղաքակիրթ աշխարհի արձագանքին սպասելիս

107-րդ ապրիլի 24-ը՝ քաղաքակիրթ աշխարհի արձագանքին սպասելիս

Ինչ կարելի է բերել Հայաստան մտնելիս

Ինչ կարելի է բերել Հայաստան մտնելիս

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist