Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»

Նա փորձել էր կանխել հայակեր հրեշներին

Ապրիլի 26, 2022
Այլք
«Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ես այլեւս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր եւ բարեկիրթ են, բայց կարող են մեկ միլիոն մարդու արյուն հեղել…»:

Հենրի ՄՈՐԳԵՆԹԱՈՒ

Երբ «հազար տարում հազիվ մարդասպան դարձած  բերանն արնոտ հայակերը» իր բուն հայրենիքում յաթաղանում էր մի ողջ ժողովուրդ, եղան ազնվարյուն գործիչներ, որ անսալով մարդկային խղճի ձայնին՝ ձեռնարկեցին քայլեր, դիմեցին իրենց երկրների առաջնորդներին՝ հուսալով նրանց աջակցությունը՝ կանխելու արեւմտահայության իսպառ ոչնչացման՝ երիտթուրք կառավարության մշակած եւ արդեն իսկ իրագործվող ծրագիրը: Դա ասպետական քայլ էր՝ մանավանդ այդ սոսկումնալի իրադարձությունների օրերին: Բարեբախտաբար, եղան այդպիսի անձնվեր անձինք, որոնցից մեկն էլ Հենրի Մորգենթաուն էր՝ գերմանական ծագումով Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը ոճրագործ Թուրքիայում:

Այս մեծ հայասերն ընտանիքի իններորդ երեխան էր տասնմեկից. ծնվել է Գերմանիայի Մանհայմ քաղաքում, 1865-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ավարտել Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, եղել ԱՄՆ ժողովրդավարական կուսակցության գործուն անդամ, կարիերան սկսել բրոկերությամբ, մտերիմ կապեր է ունեցել նախագահ Վուդրո Վիլսոնի հետ, աջակցել նրան նախագահական ընտրություններում:

1913-ին Մորգենթաուն դեսպան է նշանակվել Թուրքիայում: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ կարճ ժամանակ անց դիվանագետի սովորական աշխատանքը վեր է ածվելու իսկական դժոխքի. երկրի տարբեր բնակավայրերից իրեն հասած աղետալի լուրին հավատալը դժվար էր. սկսվել էին երիտթուրք կառավարության հայաջինջ ու նախադեպը չունեցող ոճրագործությունները: Հետո ինքն էր ականատես լինելու այդ ամենին, ճարահատյալ հույսով զեկուցագրեր էր ուղարկելու տարբեր ուղղություններով: Շատերն արձագանքելու էին, բայց ոչ գործնականորեն եւ ոչ նյութապես: Կատարվածից սահմռկած դեսպանն անձամբ էր հանդիպելու գլխավոր գիշատիչների՝ Թալեաթի, Էնվերի հետ, փորձելու էր կասեցնել կոտորածն ու տեղահանությունը: Դիմելով Թալեաթ կոչված հրեշին, որ տարիներ անց սատակելու էր Սողոմոն Թեհլերյան վրիժառուի դիմահայաց գնդակից, Մորգենթաու մարդասերն ասելու էր. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը…»: Ասելու էր, բայց ապարդյուն. շարունակվելու էր հայության սպանդը: Այլեւս ոչ մեկից հույս չունեցող դեսպանն ինքն անձամբ էր կազմակերպելու մանավանդ Զմյուռնիայի՝ յաթաղանից փրկված հազարավոր հայերի փրկությունն ու տեղափոխումը Թուրքիայի տարածքից: Մահապուրծ այդ խլյակները հանգրվանելու էին տարբեր երկրներում՝ ստեղծելով նոր գաղթօջախներ:

Հենրի Մորգենթաուն արել էր հնարավորը, բայց այլեւս անզոր էր մնալու թուրքական դժոխքում. 1916 թվականին հիասթափությամբ թողնում է իր աշխատանքը: Այն հարցին, թե ինչու թողեցիք Ձեր պաշտոնը եւ նվիրվեցիք հայերի փրկության գործին, պատասխանը լինելու էր կարճ ու կտրուկ . «Ես մարդ էի, այլ կերպ չէի կարող…»: Հետայդու եւ մինչեւ իր օրերի վերջը եղեռնագործության դժոխքի ականատեսը չէր մոռանալու ոչինչ: Եվ գրվելու էին գիշակերների ոճիրները բացահայտող հոդվածներ ու բազմաթիվ գրքեր. «Հայկական ջարդերի առթիվ», «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը», «Հայաստանը կանչում է…», «Կոչնչանա՞, արդյոք, Հայաստանը», «Հայերի կոտորածները 1915-ին», «Բոսֆորի գաղտնիքները. 1913-1916», «Դեսպան Մորգենթաուի պատմությունը»: Գրքեր, որոնցով նա մերժում է իբր ռազմական անհրաժեշտությամբ պայմանավորված բնիկ հայերի տեղահանության թուրքական անբարո վարկածը եւ ապացուցում երիտթուրքական պարագլուխների սեւեռուն նպատակը՝ «մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում…»: Նաեւ դատապարտում ժամանակի հզոր տերություններին, որոնց ղեկավարները պիղատոսաբար լվացին իրենց ձեռքերը ու մի կողմ քաշվեցին…

Անցել են ժամանակներ: Քաղաքակիրթ ու խաղաղասիրություն խաղացող թուրքը շարունակում է հավատարիմ մնալ բորենիական իր գենին: Խաղաղասերի դիմակի տակից, սակայն, նշմարելի են նրա տակավին արյունոտ ժանիքները, որոնք վերստին կրճտացին արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Դրանք դեռ երկար կկրճտացնեն՝ հարամելով մեր միլիոնուկես անմեղ զոհերի, նաեւ խղճի ու մարդասիրության ասպետների հավերժական նինջը: Նինջը Ֆրանց Վերֆելի, Արմին Վեգների, Հենրի Մորգենթաուի, հայանպաստ ու հայասեր, արդարաձայն այլ հոգիների, որոնց անունները երախտագիտության զգացումով են լցնում հայոց մեծ ՍԻՐՏԸ…

Թեգեր: դեսպանՀենրի ՄՈՐԳԵՆԹԱՈՒՑեղասպանությունՕսմանյան ԹուրքիաՕսմանյան կայսրություն
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները

Հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist