Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները

Ապրիլի 26, 2022
Այլք
Հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
270
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը գիտական հանրույթի դատին է հանձնել երկար տարիների իր ուսումնասիրության արդյունքը՝ «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները» գիրքը: Նորանկախ պետականության շրջանում եւ հատկապես վերջին ժամանակներում խնդրո առարկա նյութն անվիճելի արդիականություն է ձեռք բերել, որն էլ, իր, հերթին, հրամայական է դարձրել հակամարտության խորքային եւ հիմնարար ուսումնասիրության անհրաժեշտությունը: Հաճախ առօրյա մեր դատողություններում, անգամ գիտական քննարկումներում համարժեք չեն ընկալվում արցախյան հիմնահարցի էությունը, ծագման պատճառները, էլ չենք խոսում դրանց լուծման տեսական-մեթոդաբանական հարցադրումների մասին:

Թյուրիմացաբար հակամարտության ծագման մեկնարկ է համարվում 1988 թվականը, այսպես կոչված՝ արցախյան զարթոնքը՝ բնավ չգիտակցելով վերջինիս իրական շարժառիթները եւ այն դերակատարների  հեռահար նպատակները, որոնք ամենեւին կապ չունեին մեր ազգային եւ պետական շահերի հետ: Իսկ առանց այս սկզբնապատճառների հետազոտության հնարավոր չէ հասկանալ արցախյան հիմնախնդիրը, առավել եւս՝ լուծել տեւական ժամանակ անլուծելի համարվող թնջուկը:

Ահա այս նպատակին է ծառայում հեղինակի աշխատությունը, որտեղ հանգամանորեն եւ փաստարկված քննարկվում են հակամարտության ծագման ակունքները եւ կարգավորման ուղիները: Գրքում ցուցանշվում է այն հանգամանքը, որ հակամարտությունը ծագել է 1918 թվականին, երբ աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկավ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որը հետագայում դարձավ սպառնալիք հայության եւ մասնավորապես՝ արցախահայության գոյության համար: Գրքում նշվում են ուշագրավ փաստաթղթեր, պատմական եւ իրավական արժեք ներկայացնող վավերագրեր, լուսանկարներ, որոնցում հիմնավորվում է հեղինակի փաստարկների ճշմարտացիությունը: Հեղինակի եզրահանգումների հանրագումարի արդյունքում փաստվում է, որ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները չունեն ոչ պատմական, ոչ էլ իրավական որեւէ հիմնավորում:

Ավելորդ չէ նշել, որ աշխատությունը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն), որպիսի հանգամանքը մեծապես դյուրացնում է լայն հասարակայնությանը եւ միջազգային տարբեր կառույցներին այն հասանելի եւ մատչելի դարձնելու նախաձեռնությունը։ Արդի հիբրիդային պատերազմների ժամանակաշրջանում, երբ տեղեկատվության տարածումը եւ քարոզչությունը հսկայական դեր են խաղում եւ համապատասխան հիմքեր ապահովում սեփական կենսունակության համար, թերեւս, առանցքային են նման աշխատությունների թարգմանությունները եւ հնարավորինս լայն տպաքանակով հասանելի դարձնելը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս հարցում մենք ցավալիորեն հետ ենք մնում թշնամուց։ Այս առումով հեղինակի փաստարկված դիրքորոշումները, որոնք իրավական ամուր հիմքի վրա հիմնավորում են Արցախի հայկականությունը, պետք է դառնան միջազգային հանրության սեփականությունը։

Ընդգծելով Ս. Հասան-Ջալալյանի «Ադրբեջանաարցախյան հակամարտության գենեզիսը եւ կարգավորման ուղիները» գրքի գիտագործնական նշանակությունը եւ արժեքը՝ պետք է նաեւ նշել, որ հետազոտությունը գերազանցապես կշահեր, եթե առավել համապարփակ ընդգրկեր հակամարտության կարգավորման ուղիները՝ բանակցային գործընթացը, կնքված համաձայնագրերը, հայտարարությունները եւ այլն: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ հեղինակն արժեքավոր աշխատանք է կատարել, ցուցաբերել հետազոտողին հարիր բանիմացություն, փաստահավաք աշխատանք, որն էլ բարձրացնում է աշխատության նկատմամբ հետաքրքրությունը եւ ուշադրությունը:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու,

Եվրոպական համալսարանի իրավաբան 

Թեգեր: գիրքՍտեփան Հասան-Ջալալյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist