Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Լոռեցին, որ խոսել է… աստղերի հետ

ԲԵՆԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ-105

Մայիսի 6, 2022
Այլք
Լոռեցին, որ խոսել է… աստղերի հետ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
219
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կյանքի իմաստը մտքով եւ գործով օգտակար լինելն է, հասարակության բարօրությանը ծառայող ազնիվ ու վեհ նպատակ ունենալը:

                               Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Աշխարհահռչակ աստղագետի բնորոշումը համամարդկային է, բայց կարծես ասված է հատկապես մեծերի, անվանիների համար: Հայ անվանիների համաստեղությունում իր ուրույն տեղն ունի գիտության վաստակավոր գործիչ Բենիկ Եսայու Թումանյանը:

Ծնվել է 1917 թ. մայիսի 1-ին Լոռու Դսեղ գյուղում: 1940 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանը, մաթեմատիկոսի մասնագիտությամբ, ընդունվել ասպիրանտուրա եւ սկսել դասախոսել համալսարանում: Այնուհետեւ մեկնել է զինվորական ծառայության, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1946 թ. զորացրվելով՝ վերադառնում է, անցնում դասախոսական աշխատանքի, նորից ընդունվում ասպիրանտուրա` այս անգամ Հայաստանում նոր սկզբնավորվող «Աստղաֆիզիկա» մասնագիտությամբ:

1957-1980 թթ. եղել է երկրի արհեստական արբանյակների դիտման Երեւանի կայանի պետ, 1974-1980-ին՝ նաեւ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան: Անվանի գիտնականը ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր (1970 թ.), պրոֆեսոր (1972 թ.):

Կենսագրական այս պատառիկների թվարկումն անգամ բավական է գնահատելու անվանի լոռեցու անցած ճանապարհը, բայց ուզում եմ մեջբերել մի նամակ, որ դեռեւս ուսանողական տարիներին ինձ է տրամադրել պետական համալսարանի աստղադիտարանի մի աշխատակից: Ահա Դսեղ գյուղի 10-րդ դասարանցի Անուշիկի նամակը. «Դպրոցում հայտարարված է ֆիզիկայի միամսյակ, որոշել ենք պատրաստել աշխարհի ականավոր ֆիզիկոսների վահանակ: Ես ընդհանրապես ֆիզիկոսներին չգիտեմ (իմ նախասիրությունը պատմական առարկաներն են), պատկերացնում եմ, որ նրանք բոլորն էլ ապրել են անցյալ դարում (հիմնականում): Եվ որքան մեծ եղավ զարմանքս, երբ իմացա, որ Դուք մեր ժամանակակիցն եք, մեր գյուղի ծնունդ եւ ապրում ու ստեղծագործում եք` չնայած նրան, որ Ձեր անունը գրված է հանրագիտարանում, եւ տասնյակից անցնում են Ձեր աշխատությունները: Մեր դասարանցիների եւ համադպրոցական ակտիվի անունից խնդրում եմ Ձեզ` նամակ գրել մեզ: Գրեք, խնդրում եմ, թեկուզ մի քանի տող գիտության մեջ անցած Ձեր ճանապարհի մասին, թե ինչի վրա եք աշխատում Դուք այժմ: Մենք հաճույքով Ձեզ հրավիրում ենք մեր միամսյակի փակմանը»: Նամակը թվագրված էր 17.12.1977 թ.:

Նամակի պատասխանը եղել է գիտնականի այցը դպրոց, նաեւ նրա մասնակցությունը միամսյակի հանդիսավոր փակմանը եւ անձնական ընծայագրով իր «Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից»՝ այդ ժամանակ (1978 թ.) նոր հրատարակված գրքույկի նվիրումը միամսյակի ակտիվ մասնակիցներին եւ տարբեր տարիների հրապարակված մի քանի աշխատությունների հանձնումը դպրոցի գրադարանին: Հետո կապը դարձավ մշտական։ Ավաղ, 1980-ին կտրվեց անվանի գիտնականի կյանքի թելը։ Դպրոցականներն արդեն նրա մահից հետո ծանոթացան իրենց անվանի հայրենակցի «Հարյուր խրախճական»՝ կրտսեր դպրոցականին հասցեագրված հետաքրքրաշարժ աշխատությանը:

Սեղանիս աստղագետի աշխատություններից մի քանիսն են: Թերթում եմ 1956-ին հրատարակված «Ժամանակի չափում» գրքույկը. շատ ուսանելի է եւ այսօր էլ՝ կիրառական։ Ուղեղումս պտտվում են պարսիկ բանաստեղծ Սաադի խոսքերը. «Գիտնականը առանց աշխատությունների անպտուղ ծառ է»: Արգասաբեր է եղել Բենիկ Թումանյանի «ծառը»: Նրա աշխատությունները վերաբերում են աստղագիտության պատմությանը (հ 1-2, 1964-1968, երկհատորյակն արժանացել է բնագիտության եւ տեխնիկայի պատմության ԽՍՀՄ ազգային կոմիտեի դիպլոմի), աստղագիտական մտքի զարգացմանը Հայաստանում` հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարի 1-ին քառորդը: Ուսումնասիրել է տոմարի պատմությունը, երկրակենտրոն եւ արեւակենտրոն ուսմունքների տարածման էվոլյուցիան Հայաստանում, հետազոտել աստղակույտերի տեսանելի եւ իրական բաշխվածությունը ըստ տիպերի: Մշտազբաղ գիտնականը հասցրել է նաեւ զբաղվել հայկական ձեռագրերի ուսումնասիրմամբ՝ կարողանալով նոր խոսք ասել հանրաճանաչ Անանիա Շիրակացու գիտական ժառանգության գնահատման ասպարեզում: Նա իրենն էր համարում ուսանողի հոգսը ու համահեղինակն էր «Աստղագիտություն» բուհական դասագրքի:

Կատարածն աննկատ չի մնացել: «Արեւակենտրոն ուսմունքի տարածումը Հայաստանում» աշխատանքը պարգեւատրվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հուշամեդալով: Այդ հետազոտությունը Կոպեռնիկոսի ծննդյան 500-ամյակին նվիրված համամիութենական մրցույթում գրավել է առաջին տեղը, եւ հեղինակը պարգեւատրվել է Կոպեռնիկոսի հուշամեդալով: Բենիկ Թումանյանը պարգեւատրվել է նաեւ Մաշտոցի, Խ. Աբովյանի հուշամեդալներով, բազմաթիվ դիպլոմներով եւ պատվոգրերով: Գուցե մի օր էլ նրա անվամբ հուշամեդալ կհիմնվի: Ամենամեծ գնահատականը ժամանակինն է: Դեռ շատ կգրվի ու կխոսվի անվանի լոռեցու մասին, որ խոսում էր… աստղերի հետ: Գոնե մենք` լոռեցիներս, իզուր ենք թողնում, որ աննկատ անցնի անվանի գիտնականի 105-ամյա հոբելյանը: Գուցե սպասում ենք, որ ժամանակները կդառնան հոբելյանական, ու ըստ արժանվո՞ւյն կնշենք լոռեցի աստղագետի 110-ամյակը, թե՞ պարզապես մոռացել ենք Ամենայն հայոց բանաստեղծի` անմահ Թումանյանի պատգամը. «Հոբելյանները նրա համար են, որ ժողովուրդը լավ ճանաչի հոբելյարին»:

Ես մեկ անգամ եմ անձամբ հանդիպել գիտնականին` գնացքում:

Գիտնական-դասախոս նշանակում է մշտական այրում, մշտական ստեղծագործություն, մտքի անդուլ աշխատանք, հոգու հսկայական շռայլություն, սեր մատաղ սերնդի նկատմամբ, անսահման նվիրվածություն գործին: Այս բնութագրով իմ մեջ տպավորվեց գիտնականը: Համոզվեցի, որ մեծարումներ, հոբելյաններ չի սիրում, ավելի շատ ուրիշների մասին էր խոսում: Այդ մեկ հանդիպումն է եղել, միասին` 8-10 ժամ, այն էլ՝ գիշերով, բայց կարծես վաղեմի բարեկամներ էինք: Նրա խոսքը… խրատներից ավելի շատ տպավորվել է մեկը. «Կյանքումս, ինչպես գիտության մեջ, ես խորապես համոզված եմ, որ ինչ տալիս ես՝ այն է քոնը, ինչ պահեցիր՝ կորած է»:

Նա ոչինչ չպահեց, ոչինչ չկորցրեց: 1979 թ. Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս ընծայեց Բենիկ Թումանյանի «Լուսին» մենագրությունը՝ վերջինը հեղինակի կենդանության ժամանակ: Կարծես թե Աստված էր ծրագրել, որ լուսինը ներկայացնի ամենքիս ու լույս տալով էլ միաձուլվի լուսնի հավերժությանը:

Երկար չապրեց, ու այդ էր մեր ամենքիս կորուստը: Զուտ պատահական առիթով, թե նախախնամության միջնորդությամբ մեկ անգամ էլ բախտ եմ ունեցել զրուցելու անվանի գիտնականի դստեր` Անուշի հետ, երբ գիտնականն արդեն հեռացել էր մեզնից: Այդ հանդիպումն ավելի խորացրեց կորստի ցավը, քանզի լավատես մարդու, օրինակելի հոր, համեստ գիտնականի, շնորհալի կազմակերպչի ուսանելի մի կերպար ներկայացրեց իմ զրուցակիցը՝ հպարտության զգացումով ու արցունքներից ծանրացող աչքերով:

Պարտավոր ենք միշտ ցավով հիշել նրա կորուստը եւ ըստ արժանվույն գնահատել նրա վաստակը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Թեգեր: Բենիկ Թումանյանգիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Պահանջվում է խելամտություն, որ գիտակցենք անցյալի սխալները…»

«Պահանջվում է խելամտություն, որ գիտակցենք անցյալի սխալները…»

«Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ…»

«Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ…»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Արցախ աշխարհի ոգեղեն, զուլալ երգիչը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist