Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ…»

Մայիսի 6, 2022
Այլք
«Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
245
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սարերու ծնունդ արծիւ յաղթապանծ,

Դուն հայ անունին պատիւ գերազանց,

Բռնութիւններու հզօր ախոյեան,

Ո՛վ անմահ Եփրեմ, կեցցե՜ս յաւիտեան։

Նրան երգեր են նվիրել, փառաբանել հերոսությունը, նրանով հպարտանում են թե՛ հայերը, թե՛ իրանցիները, նրա մասին բարձր կարծիքի են ռուսները, իսկ Ավետիք Իսահակյանը գրել է. «Շապուհների ու հազկերտների, շահ-աբասների ու աղա-մամեդխանների ձիերի սմբակների տակ Հայաստանը մոխրի էր վերածվել։ Բայց այդ մոխրից հառնեց Եփրեմը` իր խիզախ մարտիկների հետ, որոնց նժույգները հաղթական անցան շապուհների ու շահ-աբասների մոխրի վրայով, որպեսզի վերածնվի խաղաղությունը, եղբայրությունը եւ հավասարությունը»։

Մեր հերոսը` Եփրեմ խանը (Եփրեմ Դավթի Դավթյան), ծնվել է Ռուսական կայսրությունում` Շամխորի շրջանի հայկական Բարսում գյուղում` 1868 թ.։  Վաղ հասակից Եփրեմը հաճախ էր գնում Իրան` հայկական համայնքի հետ շփվելու, որտեղ էլ վարակվում է ազգային-ազատագրական խնդիրներով ու մտահոգվում ազատ մարդու ճակատագրով։ Տակավին երիտասարդ` 1889 թ., Եփրեմը գնում է Արեւմտյան Հայաստան, կազմակերպում հայդուկների` պարտիզանական ջոկատ, որոշ ժամանակ հաջողությամբ կռվում թուրք զավթիչների դեմ` Մուշի, Սասունի, Վանի մատույցներում, սակայն երբ 1890 թ. սեպտեմբերին մասնակցում է բժիշկ-ուսանող Սարգիս Կուկունյանի ձախողված արշավանքին (ծրագրվել էր ռուսական Անդրկովկասից մտնել Թուրքիա), հայդուկների մի մասի հետ 1892 թ. ձերբակալվում է եւ Եփրեմը, դատապարտվում, աքսորվում Սախալին, բայց Եփրեմին լավ չէին ճանաչում:

Առաջնորդին փակի տակ պահելն անհնար էր. 1895 թ. Եփրեմը խմբակային փախուստ է կազմակերպում. երկու հայ, վրացի ու ռուս 17 օր թափառում են տայգայում։ Հասնելով Թաթարական նեղուց, տայգայում հայթայթած սամույրե մորթիների դիմաց մի լեհի հետ պայմանավորվում են, որ սա իրենց հասցնի Խաբարովսկ։ Վերջապես, 1896 թ. Եփրեմը հասնում է Բաքու, այնուհետեւ տեղափոխվում Թավրիզ, որտեղ արդեն հավաքվել էր իր ջոկատի հայդուկների մեծ մասը։ 1897 թ. Եփրեմը Խանասորի Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ջոկատի կազմում մասնակցում է քրդական մազրիկ ցեղի առաջնորդ եւ թուրքական «Համիդիե» հեծելազորի գնդապետ Շարիֆ-բեկի ցեղի ողջ տղամարդկանց կոտորելուն, որոնք խաղաղ ու անզեն հայ բնակչության ջարդերի հանցակիցներ էին, եւ քանի որ հրամայված էր խնայել կանանց ու երեխաներին, Շարիֆ-բեկին հաջողվում է փախուստի դիմել կնոջ հագուստով, իսկ բեկի երկու հազարից ավելի մարտիկները լիովին ոչնչացվում են։ Հայ ֆիդայիներից զոհվում են քսան հոգի։

Լինելով արմատներով հայ` դիվանագետ, Իրանի լուսավորական շարժման կնքահայր Միրզա Մելքում խանի (Հովսեփ Հակոբի Մելքումյան) գաղափարակիցն ու քաղաքական համակիրը, Եփրեմը 1905 թ. միանում է իրանական սահմանադրական շարժմանը, բացի այդ, նա Ռեշտում ու Թավրիզում հիմնում է ՀՅԴ կուսակցության բաժանմունք, զբաղվում նաեւ լուսավորչական աշխատանքներով, ուսուցչություն անում, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ` մի շարք բարեփոխումներ անում Ռեշտի դպրոցներում։ Հիանալի գիտեր հայերեն, պարսկերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն…

Առաջադեմ գործիչը, սակայն, չի սահմանափակվում զուտ լուսավորչական ոլորտով. 1908 թ. հոկտեմբերին Եփրեմ Դավթյանը Էնզելիում ստեղծում է «Փայլակ» կոմիտեն եւ կազմակերպում Կովկասից զինամթերքի փոխադրումը կասպիականի իրանական նավահանգիստ։ Եփրեմին միանալու համար Էնզելի են գալիս 20 հայ եւ 35 վրացի կամավորներ։ Շուտով Էնզելիի քաղաքապետարանի վրա բարձրանում է Հայկական հեղափոխական ֆեդերացիայի դրոշը, իսկ 1909 թ. Եփրեմը գլխավորում է նաեւ Ռեշտի հեղափոխական կոմիտեն, դրան հետեւում է Ղազվինը, հետո Թեհրանը։ Մոհամադ Ալի-շահը գահընկեց է արվում, տարագրվում Օդեսա։ Նրան փոխարինում է 14-ամյա որդին, իսկ 1909 թ. հուլիսի 30-ին Եփրեմ խանը նշանակվում է Թեհրանի ոստիկանապետ։ Շուտով Եփրեմ խանը կարգի է բերում Իրանի մայրաքաղաքը եւ ուժային կառույցների բարեփոխումներ անում։ 1910 թ. արդեն Եփրեմ խանը ողջ Իրանի ոստիկանապետն էր։ Երկրի Ժամանակավոր կառավարությունը նրան շնորհում է սարդարի` մարշալի կոչում։

Տաղանդավոր զորավարը մասնակցել է առնվազն 60 մեծ ու փոքր կռիվների. նրա հրամանատարության տակ կռվողների գերակշիռ մասը հայեր էին։ Եփրեմ խանը զոհվել է 1912 թ. մայիսի 6-ին` Իրանի Համադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռվում։ Եփրեմի մարմինը հանգչում է Թեհրանի հայկական Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում։

Թեգեր: Եփրեմ խան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist