Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 31, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Սուրճի մշակույթ. հայկական հետագիծ

Ցուցահանդես՝ սրճային պարագաների ու պատմությունների համեմունքով

Մայիսի 11, 2022
Այլք
Սուրճի մշակույթ. հայկական հետագիծ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի շրջանակներում Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց ինքնատիպ ու հետաքրքիր ցուցահանդես՝ մասնակցությամբ մայրաքաղաքում գործող Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Ավետիք Իսահակյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանների: Իսկ ցուցանմուշները նշյալ մշակութային օջախներից բերված մասունքներ էին՝ սուրճի պարագաներ՝ տարբեր ճաշակի ու տարբեր չափսերի նրբագեղ կամ շատ սովորական, երբեմն էլ կանթը կոտրված բաժակներ, որոնք տարիներ, գուցեեւ տասնամյակներ շարունակ օգտագործել են հայ գրչի ու վրձնի վերոնշյալ մեր մեծերը. վայելել են սուրճը հանգստի պահերին կամ թե արարելիս: Մասունքներ, որ առիթ են տվել տարբեր պատմությունների, զվարճալի զրույցների:

Ցուցահանդեսի բացման խոսքում թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը համառոտակի անդրադարձավ իրենց նախաձեռնությանը, նշեց, որ նմանատիպ միջոցառումներն սկսվել են 2021-ից եւ ունեցել տարբեր խորագրեր՝ սուրճը գրականության մեջ, երաժշտարվեստում, գեղանկարչական կտավներում, մշակույթի այլ ոլորտներում: Այնուհետեւ սուրճի հայկական հետքի ուշագրավ պատմությանն անդրադարձավ նախագծի համադրող, թանգարանագետ Տաթեւ Սարոյանը: Նա նշեց, որ սուրճ բառը տպագիր խոսքում առաջինը կիրառել են 18-րդ դարի հեղինակ Խաչատուր Ջուղայեցին («Պատմություն պարսից» գրքում՝ գրված 1878-ին) եւ բառարանագիր Կլեոպատրա Սարաֆյանը («Բանալի գիտության»): Վկայակոչելով իր ուսումնասիրությունները` նա փաստեց, որ դեռեւս 17-րդ դարից հայ վաճառականները գործուն կապեր են հաստատել աշխարհի ամենախոշոր առեւտրական կենտրոնների հետ եւ այդ կապերի արդյունքում արտահանել ու ներմուծել են սուրճ, որի արդյունքում սուրճի տներ են բացել Եվրոպայի մի շարք քաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Պրահայում, Օքսֆորդում, Մարսելում… Մինչեւ օրս, շեշտեց բանախոսը, այդ սրճարաններից շատերը շարունակում են գործել նույն հասցեներում, ավելին՝ հնարավոր է հանդիպել նաեւ դրանց հիմնադրումը վկայող ցուցատախտակներ՝ փակցված սրճարանների պատերին:

Ցուցահանդեսի մասնակից թանգարանների ներկայացուցիչներն առանձին-առանձին ներկայացրին իրենց բերած առարկաները, խոսեցին դրանք օգտագործած մեծերի սրճասիրության, նրանց նախասիրությունների, հյուրընկալումների, վարած խոսքուզրույցների մասին: Հայ մշակույթի երեւելի դեմքերի՝ սուրճի սեղանի շուրջ կամ հոտնկայս խոշոր գծանկարներով զարդարված ցուցասրահում էին Տիգրան Մանսուրյանը, Ավիկ Իսահակյանը, Հենրիկ Էդոյանը, մշակութային այլ գործիչներ, արվեստի բազմաթիվ սիրահարներ: Ավիկ Իսահակյանը վերհիշեց հռչակավոր իր պապին, ով 1936-ին, վերադառնալով հայրենիք, եվրոպաներից իր հետ բերել էր նաեւ… սուրճի մշակույթը եւ իր հարկի տակ առույգություն պարգեւող այդ ըմպելիքին ծանոթացրել շատուշատ գրչակիցների: Ընթացքում ցուցադրվեց սեղմ մի նկարահանում՝ Մարտիրոս Սարյանի եւ Շոստակովիչի մտերմիկ զրույցը սուրճի սեղանի շուրջ՝ իր՝ վրձնի վարպետի օջախում: Եզակի կադրեր, որոնց ականատեսը շատերս եղանք առաջին անգամ:

Ցուցասրահի պատերից մեկն էլ հատկացված է սուրճըմպման տեսարաններ, սուրճի պատրաստման պարագաներ ներկայացնող կտավներին, իսկ դրանց հեղինակները՝ հայտնի դեմքեր՝ Էդգար Շահին, Վարդգես Սուրենյանց, Երվանդ Քոչար, Վահրամ Գայֆեջյան: Ասել, թե նրանց համար էլ է սուրճը եղել առօրյայի մաս, շատերն անգամ անկարող են եղել օրն սկսել առանց բուրումնավետ ու առողջարար այդ ըմպելիքի:

Ակնդիրները ծանոթացան նաեւ մեծն Կոմիտասի, Հրաչյա Աճառյանի, Պարույր Սեւակի ըմպանակներին, Կոստանդնուպոլսի հայ վարպետների, ոսկերիչների մեծարվեստ աշխատանքներից մի քանիսին, Պերճ Պռոշյանի սրճեփ սարքին: Դիտեցին տեսանկարված այն մասունքը, երբ Պարույր Սեւակի կինը, ժպիտը դեմքին, սուրճ է մատուցում սիգարետից անբաժան իր հանճարեղ ամուսնուն… Իսկ այդ պատկերը մենք միայն հայտնի լուսանկարում էինք տեսել:

Բայց միայն այսքանը չէ. այցելուներին կհետաքրքրեն նաեւ, թե սուրճի ինչ բաժակներ են օգտագործել մեծն Թումանյանը, Համո Սահյանը, Լուսինե Զաքարյանը, Օլգա Գուլազյանը, Արուս Ոսկանյանը, Օլգա Մայսուրյանը: Թե ինչպիսին են հայոց երգի վեհափառ Կոմիտասի երեք բաժակները՝ բերված իր ծննդավայր Կուտինայից, կամ Գուլազյանի գավաթը՝ Սասունցի Դավթի պատկերով…

Ուշագրավ է ցուցասրահի՝ մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգու «Արագիլ» սրճարանի նմանությամբ ստեղծված գողտրիկ անկյունը, որտեղ էլ տեղի ունեցավ սուրճըմպման սպասված արարողությունը: Եվ այստեղ էլ շարունակվեցին զվարճալի պատմությունները սուրճի սիրահար մեծերի կյանքից՝ Խրիմյան Հայրիկ, Վահրամ Փափազյան, Արամ Խաչատրյան, Երվանդ Օտյան, այլք… 

Թեգեր: սուրճ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հավատքն առանց գործերի մեռած է. ինչո՞ւ

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist