Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Անմահները պարտավորեցնում են

Ուսանողական գիտաժողով՝ Արցախի պետական համալսարանում

Մայիսի 14, 2022
Այլք
Անմահները պարտավորեցնում են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
154
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմում ծանր կորուստ կրեց նաեւ Արցախի պետական համալսարանը, որի շատ ուսանողներ ու շրջանավարտներ, դասախոսներ մասնակցեցին այս արհավիրքին։ 26 ուսանող տուն չեկան, համալրեցին անմահ հերոսների շարքերը։

Այս հերոսների հիշատակին նվիրված՝ Արցախի պետական համալսարանում մայիսի 12-13-ը կայացավ ուսանողական գիտաժողով, որի բացմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ եւ Արցախի տարբեր բուհերի ներկայացուցիչներ: ԱրՊՀ-ի ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունեց ներկաներին, կարեւորեց, որ նման ներկայացուցչությամբ է կայանում գիտաժողովը։ Ա. Սարգսյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը։ Ներկայացնելով երկօրյա գիտաժողովի բովանդակությունը՝ ասաց. «Բուհում ավանդույթի ուժ է ստացել ամեն տարի ուսանողական գիտաժողովների կազմակերպումը: Գիտխորհրդի որոշմամբ` այս երկու տարիների մեր բոլոր միջոցառումները նվիրված են մեր լույս տղաներին»։ Ներկայացրեց նաեւ տարբեր բուհերից հրավիրված հյուրերին, նրանց թվում նաեւ՝ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին, ով 1988-ից սկսած՝ մասնակցել է Արցախյան շարժմանն ու պատերազմական գործողություններին, այնուհետեւ գլխավորում է մի կարեւոր ու բարեգործական հիմնադրամ, որի գործունեության միջավայրը հիմնականում Արցախն է։ Ի դեպ, նախօրեին Գ. Մելիքյանն արժանացել էր ԱրՊՀ «Պատվավոր դոկտորի» կոչման։ Նույն պատվին է արժանացել նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

Ողջույնի խոսքում ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց՝ գիտաժողովը նվիրված է մեր նահատակ տղաներին, ինչն էլ լրացուցիչ պարտավորություն է ուսանողների համար՝ ավելի լավ սովորելու, գիտական գործունեություն ծավալելու։ «Մենք բոլոր նահատակ հերոսների հիշատակի առջեւ պարտավոր ենք ապրել այնպես, ինչպես իրենք էին երազում։ Ապրենք՝ արդեն դասեր քաղելով նախապատերազմյան եւ պատերազմի ընթացքի ու ներկա իրավիճակներից։ Այդ առումով պետք է մեր ուսանողները, դասախոսները գործեն որպես քաղաքացի եւ որպես մասնագետ ու գիտնական»,- խոսքը շարունակեց Ա. Բեգլարյանը։ Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ ասաց, որ բավական դժվար վիճակում ենք ապրում։ Այս առումով կարեւորեց, որ պետք է ունենանք պատշաճ որակներ, պատշաճ արժեհամակարգ ու պատշաճ սկզբունքներ, ինչով, համոզված է, կարդարացնենք նահատակ հերոսների երազանքներն ու սպասումները։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, անդրադառնալով կրթության խնդիրներին, ասաց, որ կրթության բնագավառում առաջացած զարգացումները տարբեր խնդիրներ են առաջ բերում մեր հասարակության առջեւ՝ պայմանավորված հատկապես Արցախի ներկայիս իրավաքաղաքական իրավիճակով. «2020 թ. մեր երկիրը կանգնեց ողբերգական ու դառն իրականության առջեւ, կորցրինք մեր հանրապետության տարածքների զգալի հատվածը։ Այժմ մեզ համար կարեւոր են գիտակցական կարգապահության բարձրացումը, մեր մտածելակերպի վերաձեւավորումը եւ մեր ազգային ինքնության ու արժեհամակարգի ինքնակատարելագործումը։ Եվ անկախ մեր վերելքներից ու վայրէջքներից՝ Արցախը բոլոր քաղաքական իրավիճակներում էլ կա, պահպանել ու պահպանելու է իր քաղաքական դերն ու նշանակությունը»։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատվիրակության ղեկավար Գագիկ Ղազինյանը կարեւոր հիմք համարեց նման գիտաժողովներն ուսանողության համար՝ փաստելով, մասնավորապես, որ Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանում կայացող գիտաժողովը նշանակալից է հատկապես այն բանով, որ նվիրված է 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, ուստի եւ ավելի պարտավորեցնող է։ Գ. Ղազինյանը կարեւորեց մեր հայրենիքի 2 հատվածների միասնությունը՝ նշելով, որ նույն նահատակ հերոսներն ընկան մեր միասնական հայրենիքի համար։ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինե Մարությանը նույնպես կարեւորեց գիտաժողովը՝ իր խոնարհումը բերելով նահատակ տղաների հիշատակին: ԱրՊՀ-ի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հանդես եկավ զեկույցով՝ համառոտ ներկայացնելով իրենց բուհի գործունեությունը։ Կարեւորեց, որ ԱրՊՀ-ն ամբողջ ներուժով փորձում է իր շուրջը համախմբել կրթության, գիտության, մշակույթի այնպիսի գործիչների, ովքեր իրենց ներկայությամբ ու գործունեությամբ կնպաստեն Արցախի բարեկեցությանը։ Զեկույցներով հանդես եկան նաեւ ուսանողները։ Հայ-ամերիկյան համալսարանի ուսանող Դավիթ Սերոբյանը զեկուցեց Հայոց ցեղասպանության ժխտողականության քաղաքականության մասին, որն ակտիվ կերպով վարում է Թուրքիան։ Հայ-ռուսական համալսարանի ուսանող Վիլեն Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի եւ Իրանի տնտեսական փոխհարաբերությունները։ ԱրՊՀ-ի ուսանողուհի Սոնա Մուսայելյանը ներկայացրեց թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպում հիշողության ու մոռացումի պայքարը։ Այնուհետեւ գիտաժողովն անցավ պատմություն եւ իրավագիտություն, տնտեսագիտություն, բանասիրություն, բնական գիտություններ, ինֆորմատիկա, ՏՏ եւ մաթեմաթիկա մասնախմբերի նիստերով։

Ելույթ ունեցողներն ուսանողներին կոչ են արել արժանի շարունակողները լինել հանուն հայրենիքի զարկված իրենց ուսանող-ընկերների, քանզի նրանցից յուրաքանչյուրը նահատակվել է, որ Արցախը լինի, մեր հայրենիքում գարունները բացվեն խաղաղ ու ստեղծարար։ Համալսարանի բակում նահատակ-ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերափոխվել ու համալրվել է Ապրիլյան եւ 44-օրյա պատերազմներում անմահացած ուսանողների լուսանկարներով։ Ի դեպ, Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակայքում համալսարանին պատկանող ուսումնական գոտում վերջին պատերազմում նահատակվածների հիշատակին կառուցվում է հուշաղբյուր, հրատարակվել է «Ձեզ բացակա չենք դնի» գիրքը։

Զոհված համալսարանականներին նվիրված հուշակոթողի մոտ, նաեւ ուսանողական գիտաժողովի պատվիրակների մասնակցությամբ, տեղի է ունեցել խոնարհման ու հիշատակի արարողություն։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել՝ հարգելով նրանց անմար հիշատակը։ ԱրՊՀ-ի ռեկտորը շնորհակալություն է հայտնել նահատակված ուսանողների ծնողներին, հարազատներին՝ հերոս զավակներ ծնելու եւ դաստիարակելու համար, նրանց նվիրել «Ձեզ բացակա չենք դնի» գիրքը եւ ասել. «Նրանք նահատակվեցին, որպեսզի նորից հնչի զանգն արցախյան կրթօջախներում։ Մեր հերոս տղաների շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում է Արցախը, փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»։

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կազմակերպվել է 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշ-երեկո։ Բացման խոսքով հանդես է եկել բուհի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը։ Գիտաժողովի ծրագրում նախատեսած են նաեւ այցեր Արցախի տարբեր վայրեր։

Թեգեր: Արտակ ԲեգլարյանԱրցախգիտաժողով
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Խորհրդարանական ընտրություններ Լիբանանում

Խորհրդարանական ընտրություններ Լիբանանում

Խաղ՝ անդունդի եզրին

Խաղ՝ անդունդի եզրին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist