Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հուլիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Տասնօրյա կառավարության փրկարար ուժը

Մայիսի 21, 2022
Այլք
Տասնօրյա կառավարության փրկարար ուժը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
321
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պետական պաշտոններ շատերն են զբաղեցնում, բայց քչերն ունեն պետական մտածողություն, սակավ են նրանք, ում կարելի է կոչել Պետական մարդ, սակայն հենց դրանց շնորհիվ էլ կայանում է պետությունը…

Մեր պետության գոյության տարբեր հատվածներում ունեցել ենք պետական շահը ամեն ինչից վեր դասող անձնազոհ գործիչներ, որոնց թվում հիշատակման արժանի են նաեւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի ու վերջին վարչապետի՝ Սիմոն Վրացյանի (Սիմավոն Ղազարոսի Գռուզյան) անունն ու գործունեությունը։ Ծնված լինելով Ռուսական կայսրության Նոր Նախիջեւանի Մեծ Սալա գյուղում, ապրելով Հայաստանից դուրս՝ Վրացյանը, սակայն, մանկուց էր ներծծված հայրենասիրական ոգով, որ ներշնչում էին ծնողները, հատկապես մայրը, ով անհանգստացած էր որդու՝ ռուսական դպրոց հաճախելու փաստով եւ զգուշացնում էր. «Նայե, հայնակ չմոռնաս»։ Չմոռացավ. սիրեց մայրենին, հայ երգն ու հայոց գիրը, գերազանց սովորեց հայերենն ու հայոց պատմությունը՝ Գեւորգյան ճեմարանի 4-րդ դասարանն ավարտելով «Ղրիմի հայերի գաղթականությունն ու պատմությունը» աշխատանքային թեզի պաշտպանությամբ, որի վրա ճեմարանի հարգարժան ուսուցիչ Ստեփան Կանայանը մակագրեց. «Հույժ գովելի»։ Կրթությունը, սակայն, լեզվական խոչընդոտներ չի ճանաչում. Վրացյանը այն լրացնում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի մանկավարժական եւ իրավաբանական ֆակուլտետներում՝ միաժամանակ սովորելով բարձրագույն ուսումնական ճեմարանում։

Սիմոն Վրացյանի հետաքրքրության ու գործունեության շրջանակները լայն ու բազմազան էին. ինչպես նրա գործունեության համար չկային աշխարհագրական սահմաններ (Ռուսաստան, Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, Վրաստան, Եվրոպա, ԱՄՆ, Լիբանան եւ այլն), այնպես էլ միտքն էր աշխատում տարբեր ուղղություններով՝ լրագրություն, խմբագրական ու հրատարակչական գործ, մանկավարժություն, գրքերի հեղինակ ու քաղաքական ակտիվ գործիչ։ Գրել է կարեւոր պատմագիտական, հուշագրական աշխատություններ, ինչպես «Հայաստանի Հանրապետություն», «Կյանքի ուղիներով», «Հին թղթեր նոր պատմության համար», նամակների ժողովածու, հրատարակել է «Վեմ» հանդեսը, կարդացել զեկուցումներ՝ «Քաղաքական մոմենտի մասին» եւ այլն։ Կյանքի տարբեր տարիներին ու տարբեր հանգամանքների բերումով թղթակցել է «Մշակին», խմբագրել «Նոր կյանք» թերթը, «Յառաջ» թերթը՝ Կարինում, «Հայրենիք» օրաթերթը՝ ԱՄՆ-ում, հրատարակել «Հորիզոն» թերթը՝ Թիֆլիսում, Պետերբուրգում եղել Թիֆլիսի մամուլի թղթակիցը, այնտեղ մասնակցել գրական-գեղարվեստական խմբակի հիմնադրմանը, գրական-մշակութային կյանքին, օգնել Ադոնցին նրա դասախոսությունների կայացման ու պաշտոնավարման հարցում։ Կարելի էր, իհարկե, ապրել Ռուսաստանում, գլուխը կախ, ինքն իր համար, վայելել կյանքի հաճույքները, սակայն հայրենիքի խնդիրն առաջնահերթ էր ամեն տեսակ անձնական այլաբնույթ հետաքրքրություններից, եւ 1906-ից սկսվում է Սիմոն Վրացյանի հեղափոխական գործունեությունը. նա զինվորագրվում է դաշնակցությանը, որն ազգային-ազատագրական պայքար էր մղում թե՛ թուրք բարբարոսների, թե՛ բոլշեւիկների դեմ, քանզի դաշնակները հավատում էին անկախ Հայաստանի կայացմանը եւ պայքարում դրա համար։ Վրացյանը զենք է հայթայթում, ուղարկում Արեւմտյան Հայաստան՝ ֆիդայիներին։

Երբեմն մտածողներ կան, թե ո՞ւմ է պետք փոքրիկ Հայաստանը՝ փոքրաթիվ բնակչությամբ ու սակավ ռեսուրսներով, սակայն այդ «փոքրիկ» Հայաստանը իր գոյության ամբողջ ընթացքում կռվախնձոր է եղել թե՛ իրեն շրջապատած պետությունների, թե՛ արեւելքից ու արեւմուտքից աշխարհակործան ասպատակողների միջեւ, ու շատ դեպքերում ո՛չ թե Հայաստանն է իր բախտը որոշել, այլ ստիպված է եղել հպատակվել ուժեղի կամքին։ Այդպես էլ 1918-20 թթ. Հայաստանը հայտնվել է Խորհրդային Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի, Նախիջեւանի թուրքերի ու մուսավաթական Ադրբեջանի ասկյարների շահերի բախման կիզակետում, մի կողմից էլ Վրաստանն էր Բորչալուի գավառի համար կռիվ տալիս Հայաստանի հետ։ Քաղաքական շրջանակներում կողմնորոշման հստակություն չկար. ոմանք քաղաքական բոլոր ուժերը միավորելու եւ թուրքերին վստահություն ներշնչելու կողմնակից էին, ոմանք բոլշեւիկների հետ լեզու գտնելու՝ «ձախակողմյան» կառավարության կողմնակից էին, ոմանք էլ, որոնց թվում եւ Վրացյանը, միջին դիրք էին գրավում բոլշեւիկյան ուղղության եւ ծայրահեղ ազգայնականների միջեւ։ Հայաստանի առաջին հանրապետության կայացումն անընդհատ հարվածների տակ էր թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի կողմից։ Վարչապետները իրար հետեւից հրաժարականներ էին տալիս. առաջին վարչապետ Քաջազնունուն չհաջողվեց կոալիցիոն կառավարություն կազմել,  կառավարական ճգնաժամի պատճառով հրաժարական տվեց երկրորդ վարչապետ Խատիսյանը, իրեն սպառեց նաեւ երրորդ վարչապետ Օհանջանյանի կառավարությունը, նրան փոխարինեց Հայաստանի առաջին հանրապետության չորրորդ եւ վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր հանրապետության գյուղատնտեսության ու պետական գույքի նախարարի, ինչպես նաեւ աշխատանքի նախարարի պաշտոնները, իսկ վարչապետությունը համատեղեց արտաքին գործերի նախարարի պաշտոնի հետ։

Վրացյանը հանրապետության բարձրագույն պաշտոններում մնաց ընդամենը տասն օր. բոլշեւիկյան ուժերը հաղթանակ տարան անկախ Հայաստանում։ Վրացյանի կառավարությունը կազմեց հրաժարականի տեքստ հետեւյալ բովանդակությամբ. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 1920 թվականի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց հրաժարվել իշխանությունից եւ հանձնել զինվորական ու քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին»։ Տեքստը ստորագրում են Ս. Վրացյանը, նախարարներ Ա. Հովհաննիսյանը, Ա. Խոնդկարյանը, Հ. Տերտերյանը, Դ. Կանայանը։ Կարելի է, իհարկե, մտածել, թե ինչ կարող էր անել ընդամենը տասնօրյա գոյության մի կառավարություն այնպիսի օրհասական պայմաններում, որում հայտնվել էր Հայաստանը, ու անգամ այդ կառավարությանը հիշել երախտիքով։ Ինչպես էր հնարավոր տասն օրում  խուսափել ՀՀ կառավարությանը քեմալական Թուրքիայի՝ ծանր պահանջներով պարտադրված վերջնագրից, երբ նրա զորքերը, գրավելով Կարսի մարզն ամբողջովին, հասել էին Ալեքսանդրապոլ ու սպառնում էին մտնել մայրաքաղաք։ Վրացյանի գերխնդիրն էր կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Երեւան, լեզու գտնել Խորհրդային Ռուսաստանի հետ, փրկել մնացած տարածքն ու ժողովրդին վերջնական կործանումից, ինչն էլ Վրացյանի կառավարությունն իրականացրեց 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված՝ հայ-թուրքական հաշտության պայմանագրով ու հայ-ռուսական համաձայնագրով։

Խորհրդային կարգերի հաստատումը, սակայն, միանշանակ չընդունվեց Հայաստանում, մանավանդ անարդարություններն այն աստիճան ցցուն էին, որ 1921 թ. փետրվարին ապստամբություն բռնկվեց, ընդհատակում գտնվող Վրացյանը չողջունեց այն. նա գլխավորեց Հայրենիքի փրկության կոմիտեն, իսկ քաղաքացիական բախումների անհաջողությունից հետո տեղափոխվեց Զանգեզուր, այնուհետեւ Նժդեհի հետ՝ Պարսկաստանի միջով, լքեցին հայրենիքը։ Կատարելով իր քաղաքացիական, քաղաքական, հայրենասիրական պարտքը ու այլեւս անելիք չունենալով բոլշեւիկյան Հայաստանում՝ Սիմոն Վրացյանը տեղափոխվում եւ ապրում է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, վերջնականապես հաստատվում Լիբանանում՝ շարունակելով քաղաքական-հայրենասիրական գործունեությունն այն համոզմունքով, որ հայ ժողովրդի փրկության խնդիրը նրա միասնությունն է, հայրենիքի ու սփյուռքի համագործակցությունն ու հայրենիքն ու սփյուռքը պահելու միասնական նպատակը։ Քաղաքական գործունեությանը զուգահեռ Վրացյանը հավատարիմ է մնում մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությանը, շարունակում ստեղծագործական աշխատանքը, 1951-ից մինչեւ կյանքի ավարտը տնօրինում Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանը։ Սիմոն Վրացյանը վախճանվել է Բեյրութում, 1969 թ. մայիսի 21-ին։

Թեգեր: Սիմոն Վրացյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Կարեւոր ու անգնահատելի աջակցություն

Կարեւոր ու անգնահատելի աջակցություն

Կարեւորելով ճարտարագիտական կրթության դերն ու նշանակությունը

Կարեւորելով ճարտարագիտական կրթության դերն ու նշանակությունը

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    129 Կիսվել են
    Կիսվել 52 Tweet 32
  • Հազարամյա գյուղը՝ Մռովի զորեղ լանջին

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist