-2003 թ. մայիսի 24-ին Երեւանում բացվեց Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը:
-1923 թ. մայիսի 24-ին ծնվել է Հակոբ Հակոբյանը՝ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-1971), (մահ.՝ 2013 թ.):
-1936 թ. մայիսի 24-ին ծնվել է Արամայիս Սահակյանը՝ գրող, երգիծաբան եւ հրապարակախոս (վախճ.՝ 2013 թ.):
-1834 թ. մայիսի 24-ին մահացել է Հարություն Ալամդարյանը՝ հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական եւ եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830)։
-1905 թ. մայիսի 24-ին ծնվել է Միխայիլ Շոլոխովը՝ ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար (վախճ.՝ 1984 թ.):
-1940 թ. մայիսի 24-ին ծնվել է Իոսիֆ Բրոդսկին՝ ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, թարգմանիչ։ 1987 թ. արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին (վախճ.՝ 1996 թ.):
-641 թ. մայիսի 24-ին մահացել է Հերակլիոս-Կոստանդին Գ Բյուզանդիայի կայսրը:
-1543 թ. մայիսի 24-ին մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը՝ լեհական ծագմամբ գերմանացի աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, կանոնիկոս։ Առավել հայտնի է որպես միջնադարյան աշխարհի հելիոցենտրիկ (արեւակենտրոն) համակարգի հեղինակ, որը սկզբնավորեց առաջին գիտական հեղափոխությունը։ Կոպեռնիկոսի դարակազմիկ գիրքը՝ «Երկնային ոլորտների պտույտի մասին», որը հրատարակվել է իր մահվան նախօրյակին, որոշ ուսումնասիրողների կողմից համարվում է ժամանակակից աստղագիտության մեկնարկային կետ։ Նրա այդ երկը խթան դարձավ հետագա գիտական ուսումնասիրությունների համար՝ դառնալով գիտության պատմության ուղենիշներից մեկը։
-2000 թ. մայիսի 24-ին մահացել է Օլեգ Եֆրեմովը՝ ռուս խորհրդային դերասան եւ ռեժիսոր: