Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Ինչպես տեղեկացրել են ԳԹԿ-ում, այս տարի միասնական եւ պետական ավարտական քննություններ են հանձնում 12-րդ ու 9-րդ դասարաններն ավարտողները: Առաջին միասնական քննությունները «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներից են: Մասնավորապես 12-րդ դասարանն ավարտողները կհանձնեն թեստային աշխատանք «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից, իսկ 9-րդցիները բանավոր քննություն «Հայոց պատմությունից»: Իններորդցիները հաջորդաբար բանավոր քննություններ կհանձնեն «Գրականություն», «Օտար լեզու» եւ գրավոր «Բնագիտություն» («Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Քիմիա» եւ «Ֆիզիկա» ընտրողաբար) առարկաներից: Նրանք միաժամանակ կենտրոնացված քննություններ կհանձնեն հունիսի 28-ին «Հայոց լեզու», 30-ին՝ «Մաթեմատիկա» առարկաներից:

Հունիսի 9, 2022
Այլք
Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
371
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախօրեին հանրապետության կրթօջախների քննական կենտրոններում կայացել են առաջին քննությունները: Մայրաքաղաքի թիվ 2 եւ թիվ 6 հիմնական դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում մեկնարկած միասնական քննություններին շրջանավարտներն իրենց «ուժերը չափել են» «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներից:

Քննություններին հայտագրվել էին համապատասխանաբար 103 եւ 8 դիմորդ: Վաղ առավոտյան քննական կենտրոններում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Հասմիկ Մինասյանը, Միքայել Համբարձումյանը, ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը: Ընթացակարգին ներկա էին նաեւ դպրոցներից եւ ԳԹԿ-ից ներգրավված կազմակերպիչներն ու ներկայացուցիչները: ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հաջողություններ մաղթեց դիմորդներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանք ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքները կկարողանան լիարժեք օգտագործել քննությունների ժամանակ:

Յու. Քարամյանը տեղեկացրեց, որ կենսաբանության քննությունից բացակայում է երկու դիմորդ: Պարզվեց, որ մեկը զորացրված զինվոր է եւ հրաժարվել էր ներկայանալ, մյուսը դիրքում գտնվող զինծառայող, ով չէր կարող թողնել հերթապահությունը: Նրանք հնարավորություն ունեն քննությունների հիմնական փուլից հետո լրացուցիչ հայտագրվել եւ հետագայում քննություններ հանձնել:

Հատկանշական է, որ կենսաբանությունից քննություն հանձնող դիմորդների գրեթե կեսը «Բուժական գործ» մասնագիտություն է ընտրել, մի մասը ԱրՊՀ քիմկենսաբանությունը: Շրջանավարտների մի մասը նախընտրել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրարային բաժինը: Այս տարի, ի դեպ, առաջին անգամ են հոգեբանի մասնագիտություն ընտրածները կենսաբանությունից միասնական քննություն հանձնում:

Քննությունից գրեթե մեկ ժամ անց դիմորդներն սկսեցին «լքել» լսարանը: Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի շրջանավարտ, «Բուժական գործ» մասնագիտությունն ընտրած Իգոր Կարապետյանը, ում Արցախում ճանաչում են թաեքվոնդո մարզաձեւում ունեցած հաջողություններով, Արցախի եւ ՀՀ բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, քննություն էր հանձնել «Կենսաբանություն» առարկայից: Զրույցի ժամանակ ասաց, որ լավ է գրել եւ, հավանաբար, բարձր գնահատական կստանա. «Միշտ երազել եմ բժիշկ դառնալ: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե սպորտը կթողնեմ: Կշարունակեմ իմ նախընտրած մարզաձեւով պարապել եւ մասնակցել տարբեր մրցաշարերի: Ցանկալի է, որ բժիշկը միշտ լինի մարզական վիճակում»:

ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ քննությունների ավարտից մեկուկես ժամ անց atc.am կայքում կտեղադրվեն ճիշտ պատասխանները, եւ դիմորդները հնարավորություն կունենան համեմատել իրենց աշխատանքի արդյունքները: Նա միաժամանակ հավելեց, թե «գնահատականները պաշտոնապես կհրապարակվեն 5-րդ օրը»:

Թեգեր: ԱրցախԳԹԿԿԳՄՍ նախարարությունմիասնական քննություններ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Մեր տարանցման հնարավորությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները

Մեր տարանցման հնարավորությունն ու աշխարհաքաղաքական իրողությունները

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Կյանքի իմաստը, որ նկարագրել է Հիսուս Քրիստոսը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist