Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Համագործակցությունը շարունակվելու մեծ ներուժ ունի

Հունիսի 10, 2022
Այլք
Համագործակցությունը շարունակվելու մեծ ներուժ ունի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն իր կողմից հավատարմագրված արտասահմանյան լրագրողներին Ռուսաստանի այս կամ այն տարածաշրջանին ծանոթացնելու բարի ավանդույթ ունի: Այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Վոլոգդայի մարզին, որը  Ռուսաստանի Դաշնության  ամենազարգացած, դոնոր մարզերից է եւ «կյանքի որակ» կոչվող չափանիշով զբաղեցնում է 16-րդ տեղը (ՌԴ-ն ունի 85 վարչական միավոր): 

Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը եւ մետաղամշակությունը, որի առաջատարը պողպատաձուլական գիգանտ «Սեւերստալն» է: «Սեւերնի կոմունար» գործարանն արտադրում է փայտամշակման հաստոցներ, փայտասղոցման շրջանակներ, ավտոփայտատարներ։ Կան լոկոմոտիվավագոնանորոգման, վերանորոգման մեխանիկական, առանցքակալների, յուղագործական, լիկյորի-օղու, գարեջրի գործարաններ, մսի, կաթի կոմբինատներ, դեղագործական ֆաբրիկաներ, թեթեւ արդյունաբերության եւ շինանյութերի ձեռնարկություններ։ Հատկապես բարձր է գնահատվում Վոլոգդայի կարագը: Վոլոգդայի մարզում է Եվրոպայում ֆոսֆորական պարարտանյութեր արտադրող խոշորագույն ձեռնարկությունը՝ «Ֆոս Ագրո» բաժնետիրական ընկերությունը: Զարգացած է ժանյակի արտադրությունը։ Դեռեւս 7 տարի առաջ  ՌԴ Վոլոգդայի մարզի եւ Հայաստանի Արմավիրի մարզի միջեւ սկսված  համագործակցությունը նոր հեռանկարներ բացեց  հայ եւ ռուս գործարարների առջեւ: Որ արդյունքները որոշակիորեն տեսանելի են՝ հաստատում է Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը. «Հայաստանից մեզ մատակարարվում են հյութեր, պահածոներ, բանջարեղեն, իսկ Վոլոգդայից Արմավիրի մարզ են մատակարարվել հանքային պարարտանյութեր, մետաղական եւ փայտյա իրեր: Մենք պատրաստ ենք համագործակցելու եւ  ավելացնելու առեւտրաշրջանառության ծավալը»: 

2017 թ. Օլեգ Կուվշիննիկովը Արմավիր էր այցելել 40 հոգուց բաղկացած  պատվիրակությամբ, որտեղ մեծամասամբ ներկայացված էին  գործարարներ, այդ թվում՝ հայ, կառավարության ներկայացուցիչներ: Այդ այցի ընթացքում Արմավիրի մարզպետի հետ նրանք կնքեցին 2018-2021 թթ. համագործակցության  նոր ծրագիր, որով փաստորեն ընդլայնվեց ապրանքափոխադրումների  ծավալը: Պատվիրակությունը այն ժամանակ  ծանոթացավ Արարատյան դաշտում արտադրվող տեսականուն: Նահանգապետը  տվեց  իր գնահատականը՝ հիանալի է. «Ինձ շատ դուր են գալիս  հայկական կոնյակն ու չորացրած մրգերը: Այն ապրանքները, որոնք մեզ մոտ ներմուծվում  են Եվրոպայից, ուրիշ որակի են: Հայաստանում  այն  իսկական է, լցված արեւով»: Օլեգ Կուվշիննիկովն ասաց, որ  իրենց մարզում ապրում է  շուրջ 2.5 հազար հայ: Մարզում հայերն ունեն  մշակութային կենտրոն, տեղադրել են խաչքար, աշխատում եւ ապրում են  զարգացնելով երկրի տնտեսությունը: Նշենք, որ վերջին տարիների իրադարձությունները որոշակիորեն թուլացրեցին այս կապերը, սակայն այսօր էլ նահանգապետ Կուվշիննիկովը ապակենտրոնացված համագործակցության զարգացման անհրաժեշտության հարցում նույն կարծիքին է եւ ընդգծում է, որ արդյունավետ միջտարածաշրջանային կապերը երկարաժամկետ ամուր համագործակցության լավագույն գրավականն են, եւ կարեւորում  է այդ կապերի խորացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը: Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների պայմաններում Հայաստան-Ռուսաստան միջպետական եւ Հայաստանի մարզեր-Ռուսաստանի տարածաշրջաններ միջտնտեսական կապերը ձեռք են բերում նոր կարեւորություն:

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ
«ՀՀ» թղթակից, Մոսկվա

Թեգեր: ԱրդյունաբերությունՀամագործակցություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հանդիպումներ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում

Հանդիպումներ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist