Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Օգոստոսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Հիացած էի Էջմիածնի երգչախմբով…»

Զրույց Դեմիս Ռուսոսի հետ (հատված)

Հունիսի 15, 2022
Այլք
«Հիացած էի Էջմիածնի երգչախմբով…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
213
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Դեմիս Ռուսոսի ֆենոմենի եւ հաջողության գաղտնիքների մասին շատ է գրվել, եւ ամեն մեկն իր հերթին սեփական համոզմունքներն է հայտնել: Ինքն անձամբ, սակայն, մեր զրույցների ընթացքում միանգամայն տարբեր բացատրություններ է տվել: Ըստ նրա՝ չափազանց կարեւոր է, որ քո մուտքը երգարվեստի աշխարհ համապատասխանի ինչ-ինչ հանգամանքների, որոնք նպաստում են նրա հայտնությանն ու կայացմանը:

-Գիտեք,- ասել էի,- ինձ համար հասկանալի է, եթե Ձեր ասածը վերաբերում էր ժամանակին. հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում եւ այլն: Բայց ի՞նչ  նկատի ունեք, երբ խոսում եք հանգամանքների մասին:

-Տեսեք, իմ առաջին ձայնագրությունը շատ տխուր մի երգ էր, եւ այն հնչեց, բարեբախտաբար, ռադիոյով. մի օր, երբ ուժեղ անձրեւ էր գալիս, ու իմ կատարումը ներդաշնակ էր, այսպես ասած, թե՛ օրվա մռայլ եղանակին եւ թե՛ մարդկանց տրամադրությանը, որ նույն այդ եղանակն էր պարտադրում:

-Բարեբախտաբար, որ այդ օրը հնչե՞ց, թե՞՝ որ ռադիոյով հնչեց:

-Երկուսն էլ: Բնավ զարմանալի թող չթվա. երգի ու կատարողի իսկական արժեքը շատ ժամանակ հենց ռադիոն է ի հայտ բերում: Եթե դուք վարում եք ձեր մեքենան ու այդ ընթացքում ունկնդրում մի երգ, որ շարժում է ձեր զգացմունքները, այդ երգը, ուրեմն, կայացած է: Մարդը չի տեսնում երգչին, գուցե նրա անունն էլ չգիտի, լսում է պարզապես եւ որոշ վերապրումներ ունենում: Այդպես պատահեց եւ իմ դեպքում՝ լսարանին անհայտ էի. ու սկսեցին զանգել ռադիոկայան՝ խնդրելով նորից հաղորդել կատարումը…

-Հույները երգն ու արվեստը սիրող ժողովուրդ են, բայց Դուք հազվագյուտ այն կատարողներից եք, որ ձեռք բերեցիք համաշարհային համբավ…

-Այստեղ չափանիշներն են ուրիշ: Բավարար չէ, որ դու լավ ձայն ունենաս: Ժամանակակից հույներից հրաշալի ձայն ունեն Նոտիս Սվակյանակիսն ու Դանդիսը, բայց նրանք սահմանափակվում են, եւ ուզում էլ են սահմանափակվել, հույն լսարանով: Կարող էին դուրս գալ այդ շրջանակներից, բայց… Դուք, օրինակ, հայ եք. ո՞ր հույն երգիչներին եք լսում:

-Յորղոս Դալարասին, Յաննիս Պարիոսին…

-Հրաշալի է: Նրանք իսկապես տաղանդավոր երգիչներ են, որոնց սիրում եք դուք, հույն ժողովուրդը, հունական արվեստին ծանոթ հայերն ու այլ ազգերի ներկայացուցիչները: Դրանից այն կողմ չի անցնում…

-Քանի որ անրադարձաք իմ ազգային պատկանելությանը, կուզեի, որ հայաստանյան Ձեր տպավորություններով կիսվեիք:

-Իմ ծանոթությունը Հայաստանի հետ նախ հայերեն երգերից սկսվեց, եւ դա հասկանալի է: Բնականաբար, լեզուն չգիտեմ, խոսքերը չէի հասկանում, բայց երաժշտությունը որոշ դեպքերում շատ բան էր ասում:

-Հետո հրավերք ստացաք՝ համերգով հանդես գալու Երեւանում:

-Այդ նույն ժամանակահատվածում մի քանի հրավերներ ստացա, բայց նախընտրեցի, այո, Հայաստանը: Ինձ համար էի գնում:

-Ի՞նչ եք ուզում ասել դրանով:

-Ուզում եմ ասել, որ ես այլեւս հասել եմ մի աստիճանի, որ ինքս եմ որոշում՝ ուր գնալ, եւ իմ սրտի թելադրանքին եմ լսում: Կախում չունեմ ավելի կամ պակաս շահավետ առաջարկություններից: Ըստ այդմ էլ, ընտրեցի Երեւանը:

-Շատ լա՛վ: Վայրեջք կատարեցիք Երեւանում ե՞ւ…

-Օ՜, ես շատ լավ տպավորություններով վերադարձա: Հրաշալի մի ժողովրդի զավակն եք, Արտո (համառորեն ինձ Արտո էր կոչում միշտ- Ա.Ղ.): Բոլորը, ում հետ հանդիպեցի, հոյակապ մարդիկ էին:

-Ասացիք, որ հայկական երաժշտությունը որոշ դեպքերում Ձեզ շատ բան էր ասում: Ո՞ր դեպքերի մասին է խոսքը:

-Օրինակ՝ ինձ տարան ձեր գլխավոր եկեղեցին՝ անունը հիմա չեմ հիշում..

-Սուրբ Էջմիածին:

-Չգիտեմ: Գուցե: Ես լսեցի այնտեղ պատարագը: Բացի այդ պատարագից, ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց նաեւ երգչախումբը: Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն է: Հաջորդ տեսարանը, որ մեկ-մեկ ինձանից անկախ հիշեցնել է տալիս իր մասին, սահմանամերձ մի բնակավայր էր, որից այն կողմ Թուրքիան է: Ինձ ինչ-որ վանք ուղեկցեցին, որտեղ կրոնավորներ կային եւ ուխտավորներ: Այդ վանքն էլ է ուժեղ կերպով տպավորվել իմ հիշողության մեջ:

-Մի խոսքով՝ համերգից բացի, հնարավորություն ունեցաք նաեւ որոշակիորեն ծանոթանալ մեր երկրին:

-Այո, ես, իրոք, շատ լավ ժամանակ անցկացրի այնտեղ: Չմոռանամ նշել նաեւ, թե որքան գեղեցիկ են հայուհիները, եւ որքան հյուրասեր բոլոր նրանք, ում հետ հանդիպել էի: Հայուհիների հարցում չեմ չափազանցնում:

-Այդ տպավորությունները հույս են ներշնչում, որ դարձյալ կայցելեք Հայաստան…

-Կանեի, գիտե՞ք: Նկատի ունեցեք, որ նախքան գնալը ես լավ էլ տեղեկացած էի, թե ինչ կարգի տնտեսական ու այլեւայլ խնդիրների առջեւ է կանգնած Հայաստանը, բայց ինձ համար կարեւորն այն չէր, թե ես ինչ կստանայի այդտեղ, այլ այն, թե ի՞նչ է պահանջում իմ հոգին: Մի խոսքով՝ դա իմ ցանկությունն էր…

Մեկ նյութում անհնար է գրել ամբողջը: Վերջին անգամ Իսպանիայում էի արդեն, երբ զանգահարեց (քանի՛ հոգու հետ վերջին անգամ Իսպանայից խոսեցի՝ սկսած Հենրիկ Իգիթյանից մինչեւ…): Պատմում էր ռուսաստանյան հաջող ելույթների մասին:

-Եթե Հայաստան գնաք, այս անգամ ես էլ կմիանամ Ձեզ,- ասացի:

Երեւի գիտեր, որ երկրորդ անգամը, ավաղ, չի լինելու…

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Թեգեր: Դեմիս Ռուսոս
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ութամյա կրթությամբ՝ կարողության ու փառքի բարձունքներ…

Ութամյա կրթությամբ՝ կարողության ու փառքի բարձունքներ…

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • Ճանաչում էին որպես բժիշկ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    61 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Թաթոյանների ջրաղացում

    22 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist