Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Իսկ նրա վիրավոր սիրտը սեր էր տենչում…

Հունիսի 22, 2022
Այլք
Իսկ նրա վիրավոր սիրտը սեր էր տենչում…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
353
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրենց դաժանությամբ սանձազերծված բոլոր պատերազմները եւ նման են իրար, եւ նման չեն: Սակայն ակնհայտ է, որ դրանք մեծամասամբ զավթողական բնույթ են կրում, միտված են ազգային, համամարդկային արժեքների ոչնչացմանը եւ անդառնալի կորուստների, դժբախտությունների պատճառ են: Դա ապացուցվեց ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ՝ Արցախին թշնամու կողմից պարտադրված երեք պատերազմների ժամանակ: Ընթերցողներին՝ Մեծ հայրենականից տուն չդարձած հայազգի հերոս զավակներից մեկի ողբերգական ճակատագրի մասին է այս ակնարկը…

Մեծ հաղթանակի տոնակատարության նախօրյակին էր: Զոհված այգեստանցիների հիշա-տակին կառուցված հուշահամալիրի հանդիսավոր բացման կապակցությամբ իմ մտո-րումներն ու խոհերն էի շարադրել նահատակված հայրենակիցներիս մասին: Մի խումբ կտրիճների թվում հիշատակել էի նաեւ գվարդիայի մայոր Աշոտ Նասիբյանի անունը, ով գարուն հասակում, երբ այնքան մոտ էր հաղթանակը, ընկավ քաջի մահով: Նա ընդամենը 22 տարեկան էր, ու աչքները ճամփին սպասում էին մայրը, եղբայրն ու քույրերը, սիրած հարսնացուն: Ասպիրանտուրայում, որտեղ պիտի շարունակվեին ուսումնառության տա-րիները, նրա տեղը թափուր էր մնացել… Ու ահա տասնյակ տարիներ են, ինչ անդառնալի կորստից կսկծում են հարազատների սրտերը: Ախր, մոռանալ կլինի՞…

Նրա սխրագործության, մարտական անցած ճանապարհի եւ Արցախյան ազատամարտի հերոսների, այդ թվում` այգեստանցիների կերպարներում որոշակի նմանություն եւ խոր-հուրդ եմ տեսնում: Ահա թե ինչու որոշեցի չշրջանցել Մեծ հայրենականի նահատակներից մեկին` Աշոտ Նասիբյանին, որի անցած ուղին Արցախյան պատերազմի տարիներին ար-ժանապատվորեն շարունակեցին մեր հայրերը, եղբայրներն ու զավակները:

…Վաղամեռիկ հայրենակցիս մասին գրելու շարժառիթը այն եղավ, երբ օրերից մի օր մտախոհ խմբագրություն եկավ Արցախի հարգված մտավորականներից մեկը` 20-րդ դա-րի Արցախի լավագույն մանկավարժ, հանգուցյալ Արամ Մարտիրոսյանը:

-Չես պատկերացնում, թե ինչպիսի բացառիկ ընդունակությունների տեր երիտասարդ էր…

-Կներեք, ո՞ւմ մասին է խոսքը,- չկարողացա կռահել:

-Այս ջահել մայորի, իմ շատ սիրելի աշակերտի` Աշոտի,- անհամբեր ասաց զրուցակիցս եւ ծոցատետրից հանելով զինվորականի խունացած լուսանկարը՝ պարզեց ինձ:- Քո հայրե-նակիցն է, անունն էլ դեռ մի առիթով հիշատակել ես թերթում…

* * *

Մանկությունն անցել է ծննդավայրում՝ պապենական թթենիների հայացքի տակ, Մեղրա-գետի ափերին: Այգեստանի (Բալուջայի) 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո աչքաբաց պատանին ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Կրթօջախի պարծանքն էր Աշոտը: Չնայած դասարանում ամենափոքրն ու տկարն էր, սա-կայն խորհրդավոր ու թախծոտ աչքերում մի ամբողջ աշխարհ կարելի էր ընթերցել…

-Արտակարգ ընդունակությունների տեր էր Աշոտը,- նախկին սանի մասին ափսոսանքով վերհիշում էր Արամ Մարտիրոսյանը:- Նա իր իմացությամբ հիացնում էր բոլորին: Իսկ որ-քա՜ն զգայուն էր ու համեստ, ուսուցիչներիս նկատմամբ` ուշադիր: Նրա նայվածքը, քայլ-վածքն անգամ սրտեր էին գերում…

Միջնակարգը գերազանց ավարտելուց հետո դպրոցի մանկավարժական խորհրդի երաշ-խավորությամբ Աշոտն ընդունելության քննություններ պիտի հանձներ Երեւանի պետա-կան համալսարանում: Որպես մանկխորհի ներկայացուցիչ` այստեղ էր նաեւ Ա. Մարտի-րոսյանը: Նա հուզմունքով հիշեց այն պահերը, երբ սիրելի սանը բուհի ուսանող պիտի դառնար:

Ալեհեր պրոֆեսորը, որ ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահն էր, հայացքով չափեց Աշոտին ու տարակուսանքով թոթվեց ուսերը.

-Այս երեխային ինչո՞ւ եք բերել: Ուսանող դառնալու համար շատ չի՞ շտապում…

-Նա ճիշտ ժամանակին է եկել, մի՛ անհանգստացեք, պրոֆեսո՛ր: Տարիքը համապատաս-խանում է, իսկ գիտելիքների իմացության վրա կարող եք բոլորովին չկասկածել,- բացատ-րեց Ա. Մարտիրոսյանը:

-Դե որ այդպես է, բալիկ ջան, մոտեցիր գրատախտակին,- ձեռքը մտերմաբար Աշոտի ու-սին դրեց պրոֆեսորը:- Աթոռ դրեք, թող խոխան բարձրանա, բոյը չի հասնում գրատախ-տակին…

Բոլորը հիացել էին «փոքրիկ դիմորդի» խելացի պատասխաններով: Եվ ամենից շատ` հանձնաժողովի նախագահը: Ծերունազարդ պրոֆեսորը մոտեցավ, գրկեց, աթոռից իջեց-րեց Աշոտին ու համբուրելով ճակատը, ասաց.

-Կեցցե՛ս, տղա՛ս: Դու իսկական մաթեմատիկոս ես:

… Ուսումնառության տարիներն այնքան արագ սահեցին, որ Աշոտն էլ չիմացավ, թե երբ եկան ավարտական քննությունները: Ոչ, ամենեւին էլ անհոգ չէին այդ տարիները: Դրանք լի էին արհավիրքներով, թշնամու կողմից բզկտված հայրենի հողի հառաչանքով: Ու ան-հանգիստ էր սիրտն Աշոտի: Ավարտական կուրսում սովորելու ժամանակ նա մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ դիմեց զինկոմիսարիատ` կամավոր ռազմաճակատ մեկնելու համար:

Մերժեցին, ասացին` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մեծ հույսեր է կապում իր հետ, եւ գիտության մարդ պիտի դառնա: Ստուգարքային գրքույկում միայն «գերազանց» գնահատականն էր հիշատակված: Վաղամեռիկ եղբոր գրքույկը հիմա էլ անձնական իրերի հետ խնամքով պահում է քույրը` Լիդան, որպես անմոռաց հուշ, որպես թանկագին մասունք:

Սկզբում սիրելի դասախոս Սերգեյ Մաշուրյանը զորակոչվեց, որը դեռ մեկ տարի չանցած՝ նահատակվեց ռազմի դաշտում: Ապա Աշոտը մեկնեց, երբ նոր էր հանձնել ավարտական քննությունները եւ մաթեմատիկոսի (գերազանցիկի) դիպլոմ ստացել` երաշխավորվելով ասպիրանտուրայում սովորելու: Սիրելի ուսանողին ընծայագրած գրքի առաջին էջում ըն-թերցում ենք. «Իմ լավագույն, շատ սիրելի ուսանող Աշոտ Նասիբյանին: Սերգեյ Մաշուր-յանից: 5.06.41 թ.»:

Ընծայագրից հետո անմոռանալի դասախոսի մասին իր մտորումներն էր թղթին հանձնել եւ Աշոտը. «Երեւի շատերն են դիտել «Զանգեզուր» հիասքանչ կինոֆիլմը: Հավանաբար, ձեր հիշողության մեջ թարմ է մնացել Մակիչի կերպարը: Սերգեյ Մաշուրյանը պատմական Մակիչի («Զանգեզուրում») հարազատ եղբայրն էր, ֆիզիկամաթեմատիկական գիտու-թյունների թեկնածու, դոցենտ: Նա կարճահասակ, բարեհամբույր մի երիտասարդ էր: Բու-հի այն առաջին դասախոսներից էր, որոնք թողեցին խաղաղ, ստեղծարար աշխատանքն ու կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում: Թշնամու գնդակը խոցեց նրա սիրտը: Եվ Տագանրոգի մոտ կտրվեց անվեհեր զինվորի կյանքի թելը: Խոնարհում եմ գլուխս քո գերեզմանի առաջ, իմ անմոռանալի ուսուցիչ: Աշոտ Նասիբյան: 1.01.42 թ.»:

Այսպիսի տողեր էր թողել Աշոտը ծոցատետրի էջերում, առանց գուշակելու իր մոտալուտ մահը: Իսկ այն դաժանորեն վրա հասավ մայիսի 7-ին, երբ Մեծ հաղթանակին ընդամենը երկու օր էր մնացել: Գվարդիայի մայոր Աշոտ Նասիբյանն իր գումարտակի զինվորներով մասնակցում էր Բեռլինի ազատագրման համար մղվող թեժ մարտերին: Նա արդեն երկ-րորդ Կարմիր աստղի շքանշանին էր արժանացել: Ու մարտի դադարի պահին Աշոտը հասցրեց նամակ-երկտող (բացիկների հետ միասին, որոնք այսօր էլ պահպանվում են նրա քույրերի մոտ) ուղարկել հարազատներին ու սիրած աղջկան` հիշեցնելով, որ պատե-րազմն արդեն մոտենում է ավարտին, եւ շուտով տուն կդառնա:

Հավատով գրեց նա այդ տողերը, սակայն… «տեր չկանգնեց» իր խոսքերին: Իսկ հայրա-կան հարկի տակ քեֆի պատրաստություն էին քաշել հարազատները, Երեւանում սիրած աղջիկը շարունակ ներս ու դուրս էր անում, սրտատրոփ պահում նրա ճամփան, ասպի-րանտուրայում նրա անվամբ արդեն փաստաթուղթ էր լրացվել…

Մայիսը հաղթանակի զգեստ էր հագել ու պատրաստվում էր հրավառության տոնին: Մինչ-դեռ հայրենական հանդերի կանաչ-ծաղկունքին, մոր եւ սիրած աղջկա համբույրին կարոտ նրա վիրավոր շուրթերը սեր էին տենչում…

ՀԵՐՈՍՆԵՐԸ չեն մեռնում: Հիրավի, այդպես է: Նրանց սրտերը տրոփում են մեզ հետ, ու ամեն քայլափոխի զգում ենք նրանց շնչառությունը, ընթերցում թախծոտ հայացքների խորհրդավոր լռությունը, ունկնդրում նրանց հոգու կանչը: Եվ հուշերը մեզ հանգիստ չեն տալիս, երակներում մեր շարունակ ինչ-որ անսովոր զգացում է խտուտ գալիս: Դա ան-մահներին հավերժ հիշելու զգացումն է: Նահատակների կարոտից այրվել-վառվելու զգա-ցումը: Բոլորին մեկ առ մեկ հիշելը յուրաքանչյուրիս պարտքն է: Այդ զգացումը խոր ար-մատ ունի նաեւ Աշոտ Նասիբյանին ճանաչողների, նրա հարազատների, ընկերների, հայ-րենակիցների սրտերում:

Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծված է փոքրիկ անկյուն, որտեղ տեղ են գտել նրա զինվորական լուսանկարը, անձնական իրեր, մասունքներ: Նրա լուսան-կարները տեղադրված են ծննդավայր Այգեստանի` Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կառուցված փառքի հուշասրահում, Երեւանի պետական համալսարանի թանգարանում (դիպլոմի հետ միասին): Վաղամեռիկ կուրսընկերոջ հիշատակը վառ են պահում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամները, ովքեր Աշոտի հետ գիտության միեւնույն դժվարին ու պատվաբեր ճանապարհն են անցել: Տարիներ առաջ էլ Աշոտի հարազատները գյուղի դպրոցում նրա անվամբ համակարգչային դասարան են բացել…

-Պատերազմն ավարտվելուց 10 տարի էր անցել,- հիշում է Աշոտի քույրը` Լիդան:- Անդառ-նալի կորստից դեռ կսկծում էին մեր վերքերը: Հայկանուշ մայրիկիս խնդրանքով քրոջս հետ Երեւան էի գնացել` համալսարանի հանրակացարանից եղբորս անկողինը, հա-գուստներն ու անձնական մյուս իրերը (գրքերը, ստուգարքային գրքույկը եւ այլն) բերելու: Իմանալով մեր ով լինելը՝ դասախոսներն ափսոսանքով արտահայտվեցին Աշոտի զոհվե-լու մասին: Մենք լսել էինք, որ ուսումնառության տարիներին Աշոտը սիրած հարսնացու է ունեցել` Հեղուշ անունով: Նրան գտանք գրադարանի ընթերցասրահում: Ավելի ճիշտ` մեզ ցույց տվին, ձեր փնտրած Հեղուշն է` ասացին: Մենք նստեցինք վերջին նստարանին եւ լուռ, արցունքը կոկորդի մեջ խեղդելով, սպասեցինք` մինչեւ բոլորը կթողնեն ընթերցաս-րահը: Ոտից գլուխ սեւ էր հագել եղբորս հարսնացուն, մտախոհ հայացքը գրասեղանից չէր բարձրացնում: Երբ պիտի փակվեր ընթերցասրահը, մենք դանդաղաքայլ մոտեցանք ու արտասվելով փարվեցինք նրան: Հեղուշը շվարել-կանգնել էր մտամոլոր…

-Աղջիկներ, ի՞նչ է պատահել: Ախր… ոչինչ չհասկացա,- փորձեց մեզ հանգստացնել նա:

-Ղարաբաղից ենք եկել,- փղձկացի ես:- Աշոտի քույրերն ենք…

Խոսքերն այս լսելուն պես Հեղուշը հանկարծակիի եկավ: Նա հուզմունքից կորցրել էր իրեն…

-Հարազատներս, սիրելինե՜րս,- արցունքների միջից շշնջաց նա:- Ախր ինչո՞ւ այսպես հան-դիպեցինք: Այն օրվանից, ինչ լսել եմ Աշոտի զոհվելու մասին, օրս սեւ է, սիրտս` սեւ: Ուրիշ էր, բոլորովին ուրիշ էր նա…

Տեւական լռությունից հետո Հեղուշը հուշեր պատմեց Աշոտի մասին: Հրաժեշտի պահին նա փոքրիկ գրքույկի միջից երկու լուսանկար հանեց ու ասաց. «Ո՞վ իմանա` մեկ էլ երբ կհանդիպենք: Որպես մասունք՝ այս լուսանկարներն են ինձ մոտ մնացել: Այսօր սրտի դո-ղով մեկը ձեզ եմ հանձնում, տարեք, թող Հայկանուշ մայրիկն էլ իր կարոտն առնի…»:

Այսօր էլ անձնական մյուս իրերի հետ քույր Լիդան խնամքով պահում է եղբոր զինվորա-կան լուսանկարները, նրա մասունքները` որպես այրող հուշ, որպես չխամրող ծաղիկներ կտակելով թոռներին եւ ծոռներին: Իսկ ծաղիկների առջեւ գլխարկ են հանում ու խոնարհ-վում…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք…»

«Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կբարձրանան անարգանքով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist