-1846 թ. հունիսի 23-ին Ադոլֆ Սաքսն արտոնագրեց սաքսոֆոնը։
-1852 թ. հունիսի 23-ին մահացել է Կառլ Բրյուլովը՝ ռուս նկարիչ (ծնվ.՝ 1799 թ.):
-1868 թ. հունիսի 23-ին Քրիստոֆեր Լաթամ Շոուլզն արտոնագրեց առաջին տպագրական մեքենան։
-1894 թ. հունիսի 23-ին ստեղծվեց Միջազգային օլիմպիական կոմիտեն։
-1912 թ. հունիսի 23-ին ծնվել է Ալան Թյուրինգը՝ անգլիացի մաթեմատիկոս, գաղտնավերլուծող եւ ինֆորմատիկայի մասնագետ (մահ.՝ 1954 թ.):
-1953 թ. հունիսի 23-ին ծնվել է Արմեն Սարգսյանը՝ Հայաստանի չորրորդ նախագահ:
-1956 թ. հունիսի 23-ին մահացել է Մայքլ Արլենը՝ սփյուռքահայ նշանավոր գրող (ծնվ.՝ 1895 թ.):
-1971 թ. հունիսի 23-ին ծնվել է Անահիտ (Աննա) Բանուչյանը՝ «Միջազգային հարաբերություններ» հանդեսի գլխավոր խմբագիր, աստվածաբան:
-1972 թ. հունիսի 23-ին ծնվել է Զինեդին Զիդանը՝ ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ:
-2002 թ. հունիսի 23-ին մահացել է Մկրտիչ Սարգսյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր: