Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ուզբեկստանի մեծահամբավ հայազգի դուստրը

Իսկ ինչո՞ւ չհպարտանանք նաեւ նրանով

Հունիսի 30, 2022
Այլք
Ուզբեկստանի մեծահամբավ հայազգի դուստրը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
127
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թամարա Խանում. հավանաբար, քչերը գիտեն նրա իսկական ազգանունը՝ Թամարա Արտեմի Պետրոսյան՝ զտարյուն հայուհի, որի ընտանիքը միջինասիական այս հանրապետությունում էր հաստատվել 1905-ին. նրանց մեղադրում էին հեղափոխությանն աջակցելու մեջ: Ֆերգանայում է ծնվել բազմատաղանդ հայուհին՝ պարուհի, երգչուհի, բալետմայստեր, ԽՍՀՄ եւ Ուզբեկստանի ժողովրդական արտիստուհի, այս հանրապետության երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր: Այնքան մեծ էր հայուհու արվեստի հմայքը ու վաստակն այնքան երախտագիտության արժանի, որ ուզբեկ ժողովուրդը գորովանքով նրան Թամարա Խանում անունով էր կնքելու:

Թամարան առաջին անգամ բեմ է բարձրացել 12 տարեկանում: Բարձրացել է ու հասկացել, որ բեմն է լինելու իր ճակատագիրը: Իսկ բեմում փայլելու համար ուսանել էր պետք: Տասնհինգ տարեկանում ընդունվում է Տաշքենդի ռուսական բալետի դպրոց, այնուհետեւ ավարտում Մոսկվայի թատերական ուսումնարանը: Վերադառնալով՝ որպես պարուհի ընդգրկվում է Տաշքենդի երաժշտական-էթնոգրաֆիկ անսամբլի կազմում, զուգահեռաբար ձեռնամուխ լինում տեղի ազգային երգի ու պարի, ինչպես նաեւ Ուզբեկստանի առաջին օպերային թատրոնի հիմնադրմանը: Կարճ ժամանակ անց տաղանդավոր հայուհուն ճանաչում էր ողջ Կենտրոնական Ասիան: Նա երգին, պարարվեստին այնպես էր տիրապետում, որ կարող էր ներկայացնել ցանկացած ժողովրդի կատարողական արվեստը, այդ թվում նաեւ իր արյան հետ խոսող ազգայինը՝ հայկականը:

Միջինասիական երկրներում մեծ ճանաչում ձեռք բերած հայուհուն համերգային հրավառություններ էին սպասվում օտար աշխարհներում. 1935 թ. մասնակցում է Լոնդոնում անցկացվող ազգային պարերի առաջին միջազգային փառատոնին՝ արժանանալով պատվավոր առաջին մրցանակին եւ անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհու ձեռքով պարգեւատրվում Ոսկե մեդալով: Շրջագայում է ողջ Եվրոպայով, ելույթներ ունենում Փարիզի, Բեռլինի, Վիեննայի, այլ քաղաքների համերգային լավագույն դահլիճներում: Փառահեղ այս հաղթարշավը, սակայն, խաթարվելու էր երկրորդ աշխարհամարտի բռնկումով: Վերադառնալով Եվրոպայից՝ Թամարա Խանումը որոշում է հավաքել իր խումբն ու ելույթներ ունենալ առաջնագծում: Կնոջ համար սա նախադեպը չունեցող երեւույթ էր: Նման խիզախության եւ ճակատային գծերում տրված հազարից ավելի ելույթների համար նրան ոչ միայն շքանշաններ էին տալու, այլեւ բարձրակարգ վճար: Իսկ երիտասարդ կինն այդ գումարները հատկացնելու էր ռազմամթերք արտադրող գործարաններին՝ այս կերպ իր աջակցությունը բերելով գալիք հաղթանակներին: Տեսանելի էր այդ ամենն ու գնահատանքի արժանի: Եվ սիրված արտիստուհին, կանանց մեջ՝ առաջինը արժանանում է կապիտանի կոչման, նաեւ Ստալինյան հատուկ մեդալի:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին թեեւ ապրել ու զարգացրել է ուզբեկական մշակույթը, բայց երբեք չի մոռացել իր արմատների մասին: Նա ոչ միայն հայկական երգեր է հնչեցրել տարբեր բեմերից, այլեւ իր նպաստը բերել 1988 թ. երկրաշարժի աղետյալներին. իր ողջ խնայողություններն ուղարկել է ավերակված Գյումրի՝ ոչինչ չթողնելով անգամ հարազատ դուստրերին, նրանց ընտանիքներին: Իսկ կյանքի վերջին տարիներին, երբ արդեն հիվանդ էր՝ սրդողանքով հետեւել է արցախյան իրադարձություններին՝ տագնապելով, որ գուցե չհասցնի լսել հայոց բաղձալի հաղթանակի լուրը…

Ուզբեկ երախտագետ ժողովուրդը, որ հպարտացել է հայազարմ իր անվանի դուստրով, նրան մեծարել է դեռ կենդանության օրոք՝ տուն-թանգարանի վերածելով նրա ապրած բնակարանը, փողոց անվանակոչել Թամարա Խանումի անունով:

Այսօր էլ նրանք շարունակում են հպարտանալ հայուհի իրեց դուստրով: Իսկ ինչո՞ւ չհպարտանանք նաեւ մենք: Չէ՞ որ հայ գենը աշխարհով մեկ է ցոլացել….

Թեգեր: Թամարա ԽանումԹամարա ՊետրոսյանՈւզբեկստան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
ՀՀ դեսպանի հանդիպումը

ՀՀ դեսպանի հանդիպումը

Սաթի Սպիվակովան Երեւանում ներկայացրեց իր գրքի հայերեն թարգմանությունը

Սաթի Սպիվակովան Երեւանում ներկայացրեց իր գրքի հայերեն թարգմանությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist