Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Համոզունակություն

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հուլիսի 1, 2022
Այլք
Համոզունակություն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
186
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակակից կառավարաբանության առաջատար տեսության՝ «մասնակցային» («ներառական») կառավարման հիմնավորումների եւ գործնական միջոցառումների շարքում մեծ ուշադրություն է հատկացվում կառավարչի համոզունակությանը:

Իհարկե, ենթականերին հնարավոր է կառավարել նաեւ զուտ տնտեսական գոր-ծոններով, զուտ իրավական լծակներով, սակայն նույնիսկ այդ մեթոդների ազդեցու-թյունը պիտի համոզիչ մատուցվի: Առավել եւս եթե մեր նպատակը ենթականերին կառավարչական որոշումների կայացմանը մասնակից դարձնելն է, կառավարման բովանդակ խնդիրների ըմբռնման եւ լուծման որոնումների մեջ ներառելը: Ըստ իս, որքան զարգացած է կառավարչի համոզունակությունը, այնքան ավելի է նա ձեռք բերում առաջնորդի բնութագիծ, սկսում է գործել որպես կառավարիչ-առաջնորդ:  

Առհասարակ, համոզելու կարողությունը մեզ պետք է լինում ամենատարբեր իրավիճակներում: Մեր տեսակետը, կարծիքը, առաջարկությունը այլոց հաղորդելիս մենք, որպես կանոն, ձգտում ենք համոզիչ լինել: Եվ, իհարկե, դա անում ենք տարբեր հաջողությամբ՝ կախված բազմաթիվ հանգամանքներից: Համոզունակ լինելը մի շարք մասնագիտությունների, զբաղմունքների, դերակատարումների համար արդյունավետ գործելու պարտադիր պայման է:

Բուն «համոզելու» գործողությունը զանազան մեկնաբանություններ ունի ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ գիտական գրականության մեջ: Եվ դա միանգամայն անխուսափելի է: Չէ՞ որ վաճառողն էլ է համոզում գնորդին՝ գնելու այս կամ այն ապրանքը, ատենախոսն էլ է համոզում գիտական խորհրդին, որ ինքն արժանի է հայցվող աստիճանին, ծնողն է համոզում զավակին` անելու կամ չանելու այս կամ այն քայլը… Իսկ մի՞թե չի համոզում պատգամավորության թեկնածուն ընտրազանգվածին, որ ինքն է նախընտրելին: Բանակցությունների ընթացքում հիմնականում ինչո՞վ են զբաղված կողմերը: Կամ՝ կարո՞ղ են արդյոք ուսուցիչն ու դասախոսը իսկապես ուսուցանել՝ առանց սովորողներին համոզելու կարողության:

Եվ ուրեմն, միեւնո՞ւյնն է արդյոք «համոզումը» այս բոլոր դեպքերում՝ տրամաբա-նական հիմնավորման, հուզականության, հետադարձ կապի հաշվառման չափով, գործածվող բառապաշարով, համոզողի հեղինակությամբ, համոզվողի դիրքորոշ-մամբ եւ այլն: Զարմանալի չէ, հետեւապես, որ առտնին կյանքում «համոզումը» եր-բեմն բնավ էլ «համոզում» չէ՝ հասկացության խիստ ըմբռնմամբ, այլ ճնշում, պար-տադրանք, խոստում, ահաբեկում, խարդախություն, ներշնչման եւ անձի հոգեբա-նական ձեռնածության տարբեր ձեւերի գործադրում:   

Գիտական գրականության մեջ «համոզումը» («убеждение», «persuasion») մեկ-նաբանվում է որպես մարդկանց գիտակցության վրա ազդեցության այն մեթոդը, որը կողմնորոշված է նրանց սեփական քննադատական ընկալմանը: Իսկ «ներշնչումը» («внушение», «suggestion») ուղղված է մարդկանց ոչ քննադատական, ամենից հա-ճախ՝ անգիտակցական ընկալմանը:

Ձեւակերպված են որոշ կանոններ, որոնց իմացությունը մեզ կարող է օգտակար լինել համոզումն առավել արդյունավետ դարձնելու համար: Մասնավորապես՝

* Քանի որ համոզումը ենթադրում է համոզվողի գիտակցական վերաբերմունքի առկայություն, ապա, ամենից առաջ, մատուցվող նյութը պետք է նրա համար ըմբռնելի լինի:

* Նշանակում է՝ այդ նյութը՝ փաստերը, տեղեկությունները, մեկնաբանություն-ները եւ այլն, պետք է հիմնականում հայտնի լինեն ազդեցության հասցեատիրոջը:

* Նրա համար մատչելի պետք է լինի նաեւ համոզման հիմքում ընկած փաս-տարկման տրամաբանությունը: Եթե համոզվողն ի վիճակի չէ ինքնուրույն վերլու-ծության, եթե նրա մտավոր զարգացման մակարդակը խոչընդոտում է փաստարկ-ների եւ փաստարկման ամբողջական ընթացքի ընկալմանը, ապա համոզման փոր-ձը, ամենայն հավանականությամբ, դատապարտված է ձախողման:

* Թեպետ համոզումը առավելապես տրամաբանական գործողությունների շղթա է, սակայն մեր նպատակը ոչ թե սոսկ իմացական բնույթի է, այլ նաեւ հուզական եւ վարքաբանական: Այլ կերպ ասած՝ մենք պետք է ձգտենք համոզվողի մեջ որոշակի հուզական արձագանք առաջացնելու, իսկ վերջինիս եւ իմացական բաղադրիչի համադրմամբ՝ հասնելու որոշակի դիրքորոշման, այսինքն՝ գործելու պատրաստակամության:

* Ասվածի լույսով՝ համոզումը արդյունավետ է լինում, երբ նրանում առկա են ոչ միայն ընդհանուր բնույթի դատողություններ, այլեւ հակիրճ եզրակացություններ, որոշակի վարք ձեւավորող կանոններ:

* Համոզման գումարային ազդեցության առումով հոգեբանները ուշադրություն են դարձնում երկու օրինաչափության վրա: Առաջինը, այսպես կոչված՝ «մեծ հեռա-վորության վրա գտնվող կարծիքների հակապատկերային գնահատումն» է, ըստ որի, որքան մեծ է համոզողի եւ համոզվողի նախնական կարծիքների (տեսա-կետների, պատկերացումների, դիրքորոշումների) տարբերությունը, այնքան ավելի անընդունելի է ընկալվում նոր հաղորդվող տեղեկությունը: Երկրորդը «ներձուլական գնահատումն» է, երբ նոր մատուցվող կարծիքի մեկնաբանությունն այնքան ավելի ընդունելի է դառնում, որքան համընկնում է համոզվողի սկզբնական տեսակետին:

* Վերջապես՝ համոզումը ժամանակ է պահանջում. շտապողականությունը, դի-մացինին անհարկի ճնշելը, անպատշաճ խոսելակերպն ու վարվելակերպը միայն կարող են վնասել, զրոյի հասցնել ներազդեցության արդյունավետությունը:            

Համոզունակության, այլոց վրա ազդելու, միջանձնային բնականոն հաղորդակ-ցում ապահովելու հմտության մասին բազում խորհուրդներ են տվել մեզանից առաջ ապրած եւ միեւնույն հարցերի շուրջ մտորած խելացի մարդիկ: Հիշենք մի քանիսը:

* Ամեն մի կառավարչի բնութագրի մեջ կա մի արտահայտություն, որը ես չեմ ընդունում, որքան էլ այդ մարդը բազմաշնորհ լինի. ահավասիկ՝ «Նա մարդկանց հետ չի կարողանում լեզու գտնել»: Ես սա համարում եմ սպանիչ բնութագիր: Չէ՞ որ այստեղ է թաքնված կառավարման բուն էությունը: Կառավարիչը գործ ունի ոչ թե շների, ոչ թե կապիկների, այլ մարդկանց հետ, միայն ու միայն մարդկանց հետ: Եթե նա անկարող է իր նմանների հետ հարաբերություններ հաստատել, ապա նրանից ի՞նչ օգուտ պիտի ստանա կազմակերպությունը (Լի Յակոկկա):

* Նա, ով ուրիշներին մղում է խոսելու սեփական հետաքրքրությունների մասին եւ կարողանում է ուշադրությամբ լսել, ամենուր կհամարվի լավ զրուցակից, անգամ եթե նա շատ քիչ է խոսում (Դեյլ Քառնեգի):

* Համոզելու բարդությունը սովորաբար այն չէ, թե դժվար է լինում զրուցակցիս համոզել իմ գիտելիքների պակասի պատճառով, ոչ էլ այն, որ ես դժվարանում եմ սեփական մտքերս պարզ դարձնել իմ փաստարկներով, եւ ոչ էլ այն, որ չեմ հա-մարձակվում մինչեւ վերջ արտահայտվել պերճախոսությանս պակասի պատճա-ռով. համոզելու բարդությունը սովորաբար այն է, որ կարողանաս պարզել դիմացինի դիտավորությունները եւ քո համոզումները դրանց նպատակաուղղես (Խան Ֆեյ):

* Դժբախտաբար, լեզվի վրա անշնորհք մարդիկ շատ են ազդում, եւ հասկացող ու կիրթ ճաշակի տեր մարդկանց միայն մնում է խոսելիս թե գրելիս, փոխ առնելիս թե թարգմանելիս զգույշ լինել ու բարեխիղճ, որովհետեւ ամեն մի հնչյուն, ամեն մի բառ, ամեն մի ձեւ կամ ոճ մի մեծ ստեղծագործություն է ու մի ամբողջ աշխարհք (Հովհաննես Թումանյան):

* Խոսքը  ձեռք է բերում առանձնահատուկ ուժ, երբ նա ավելի թույլ է խոսք ծնող զգացմունքից.… Զգացմունքը պետք է ավելի ուժեղ լինի, քան նրա արտաքին ձեւը՝ արտահայտված խոսքի մեջ (Սուրեն Քոչարյան):

* Բանակցություններին հարկավոր է վերաբերվել ինչպես խմիչքին՝ չի կարելի չափից դուրս ճնշել դիմացինին (Ջերալդ Նիրենբերգ):

Ընթերցողին թարգմանաբար ներկայացվող թեստը օգտակար կլինի սեփական համոզունակությունը գնահատելու համար:

Ստորեւ թվարկվող գործողությունները որքա՞ն հաճախ եք կատարում, երբ ձեզ հույժ անհրաժեշտ է լինում որեւէ մեկին ինչ-որ բանում համոզել, մինչդեռ նա, կարծեք, ընդդիմանում է (ներառեք ձեր վարքագիծը թե՛ աշխատավայրում, թե՛ անձ-նական կյանքում): Գործածեք հետեւյալ սանդղակը՝ «երբեք» – 0, «երբեմն» – 1, «հաճախ» կամ «մշտապես» – 2.

1.         Կրկնում եք ասելիքը ___

2.         Բարձրացնում եք ձայնը ___

3.         Անցնում եք ավելի ազդեցիկ լեզվի ___

4.         Ավելի երկար եք սկսում բացատրել ___

5.         Սկսում եք կոպտել ___

6.         Ձեր փաստարկների տրամաբանությունը հատ-հատ եք շարադրում ___

7.         Ընդհատում եք դիմացինի առարկություններն  ու մեկնաբանությունները ___

8.         Անհապաղ վիճարկում եք առարկությունը ___

9.         Մեղադրում եք դիմացինին սխալ դիրքորոշման եւ համառության համար ___

10.       Հռետորական հարցերի տարափ եք տեղում («Չե՞ք մտածում, որ….», «Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը…» եւ այլն) ___

11.       Խռովում եք, նեղացած կամ սրտնեղած ձեւանում եւ այլն ___

12.       Մեջտեղ եք բերում անցյալի միջադեպերն ու անհամաձայնությունները՝ իրավի-ճակին առնչվող կամ գրեթե չառնչվող ___

13.       Դրսեւորում եք համակրանք կամ ապրումակցում («Ես հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք», «Ես էլ ձեր վիճակում նույնը կզգայի» եւ այլն) ___

14.       Մինչեւ վերջ ունկնդրում եք ամեն մի առարկություն եւ տեսակետ ___

15.       Խոսում եք եռանդուն, բայց առանց դիմացինին «վրա տալու» կամ հարցախեղդ անելու ___

16.       Հետեւում եք ձեր շարժուձեւին՝ խուսափելով հարձակողականության նշաններ ցույց տալուց ___

17.       Հակիրճ եք շարադրում ձեր տեսակետը եւ հաճախ եք դադար տալիս` համաձայ-նություն որոնելու համար ___

18.       Հետեւում եք դիմացինի շարժուձեւին՝ արձանագրելու համար հարձակողակա-նության նշանները ___

19.       Ի մի բերող հարցեր եք տալիս, որպեսզի՝

–          երեւան գան բոլոր խոչընդոտներն ու առարկությունները, ներառյալ նրանք, որ դիմացինը թաքցնում է տարբեր նկատառումներով ___

–          գտնվեն այն պայմանները, որոնց դեպքում փոխհամաձայնությունը հնա-րավոր դառնա ___

Եթե ձեր 1 եւ 2 նիշերը դրված են առավելապես 1-12 հարցերի տիրույթում, ապա ձեզ հույժ հարկավոր է աշխատել սեփական դիրքորոշումը եւ համոզունակությունը կատարելագործելու ուղղությամբ: Եթե ձեր 1 եւ 2 նիշերը  առավելապես 13-19 հարցերի տիրույթում են, ապա դուք միանգամայն համոզունակ եք, ինչն էլ ձեզ լավ հնարավորություն է ընձեռում մարդկանց հանգեցնելու ձեր տեսակետին:      

Հ.Գ. Բոլոր թեստերը մոտավոր են: Ուստի կարեւորը ոչ թե ստացված արդյունքն է, մեզ տրվող գնահատականը. կարեւորը թվարկված հարցերը օրվա ընթացքում երբեմն հիշելն է, մտքում ինքն իրեն գնահատելը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փ.գ.դ., պրոֆեսոր

Թեգեր: Կառավարում
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Հայերն անպայման վերադառնալո՛ւ են Շուշի

Վովա փղի ոդիսականն ու ճակատագիրը

Վովա փղի ոդիսականն ու ճակատագիրը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist