Պողպատը (գերմ.՝ Stahl) https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%B8%D5%B2%D5%BA%D5%A1%D5%BF – cite_note-1 – խառնուրդ) երկաթի համաձուլվածք է ածխածնի հետ։ Պողպատը պարունակում է 2.14 տոկոսից ոչ ավելի ածխածին (ածխածնի ավելի մեծ պարունակության դեպքում ստացվում է թուջ)։ Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն։
Ֆոսֆորն ու ծծումբը վնասակար տարրեր են։ Սառեցումից հետո պողպատը բաղկացած է ֆերրիտից եւ ցեմենտիտից։ Դրանց հարաբերությունից կախված են պողպատի շատ հատկություններ։ Սիլիցիումը բարձրացնում է հոսունության սահմանը եւ նվազեցնում պողպատի դրոշման ունակությունը, իսկ մանգանը բարձրացնում է ամրությունը։ Ծծումբն առաջացնում է շիկաբեկունություն, որը, փոխազդելով մանգանի հետ, նվազեցնում է նրա տոկոսը եւ առաջացնում է MnS, իսկ վերջինս դժվարահալ միացություն է եւ գործնականում բացառում է շիկաբեկունությունը։ Ֆոսֆորը պողպատում վնասակար տարր է, քանի որ այն, լուծվելով ֆերրիտում, աղավաղում է բյուրեղային ցանցը եւ բարձրացնում սառնաբեկունության շեմը։
Լայնորեն կիրառվում է ամենատարբեր բնագավառներում՝
-20-րդ դարի 30-ականներից Նյու Յորքի երկնաքերների կմախքների կոնստրուկցիաներ ստանալու համար սկսել են կիրառվել պողպատե շինվածքներ՝ փոխարինելով երկաթբետոնին։ Երկաթբետոնե կոնստրուկցիաների համեմատ հիմնական առավելությունն այն է, որ միեւնույն կրողունակության դեպքում պողպատե կոնստրուկցիաները գրավում են շատ ավելի քիչ տարածություն։
-Պողպատից են պատրաստվում էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, հեռուստաաաշտարակներ եւ այլ տեսակի աշտարակներ։
-Կիրառվում է ճոպանների արտադրության համար, որոնք օգտագործվում են կամուրջների եւ ճոպանուղիների կառուցման ժամանակ։
-Շինարարական կոնստրուկցիաներում օգտագործելու համար պատրաստվում են պողպատե պրոֆիլային շինվածքներ՝ շվելերներ, երկտավրներ, անկյունակներ եւ այլն։
-Ջրագծերի համար օգտագործվող խողովակների պատրաստման համար մինչեւ վերջին ժամանակներս որպես նյութ կիրառվում էին միայն պողպատ եւ թուջ։ Ներկայումս հիմնականում փոքր տրամագծի խողովակներ արտադրելու համար կիրառվում են պլաստիկ զանգվածներ։