Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հետաքրքրական է

Հուլիսի 9, 2022
Այլք
Հետաքրքիր է իմանալ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
262
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ոսկի (լատ.՝ Aurum)՝ քիմիական տարր, որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։

Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում այն հայտնի էր Ք. ա. 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում եւ Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր Ք. ա. 3-2-րդ հազարամյակներում։ Ոսկին հիշատակվում է Աստվածաշնչում, «Իլիական»-ում, «Ոդիսական»-ում։ Ալքիմիկոսներն այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։

-Իրականում ոսկին շատ դժվար է հայտնաբերել, քանի որ այն հազվագյուտ մետաղ է։ Աշխարհում մեկ ժամվա ընթացքում ավելի շատ պողպատ են ձուլում, քան մարդկության պատմության ողջ ընթացքում ձուլված ոսկին է։

-2011 թ. ոսկու համաշխարհային արդյունաբերությունը կազմել է 2.8 հազար տոննա։ Ոսկու ամենաշատ պաշարը հայտնաբերվել է Չինաստանում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում։

-Մարդկության ողջ պատմության ընթացքում արդյունաբերվել է 150-200 հազար տոննա ոսկի։ Ոսկու ամենախոշոր պաշարները մոլորակի միջուկում են։ Ըստ գիտնականների՝ այնտեղ 5 անգամ ավելի ոսկի կա, քան բոլոր հայտնի եւ մարդկությանը հասանելի հանքերում։ Եթե այդ ոսկով հնարավոր լիներ ծածկել Երկրի մակերեսը, ապա շերտի հաստությունը կկազմեր 0.5 մետր։

-Ոսկին էլաստիկ, բայց ծանր մետաղ է։ 1 գրամ կշռող ոսկու կտորից հնարավոր է 3 կմ երկարությամբ լար հատել, սակայն 37 սմ կողմ ունեցող ոսկու մեկ խորանարդը կշռում է 1 տոննա։

-Ոսկու ամենախոշոր բնակտորը հայտնաբերվել է Ավստրալիայում 1872 թ.՝ 25х63 սմ չափսերով ամբողջական գունդ, որը կշռում էր 70 կգ։

-Ոսկու ամենափոքր մասնիկներ կան յուրաքանչյուր մարդու օրգանիզմում, ով աշխատում է ոսկու հետ կամ պահում է այն։ Եթե այրեն այն կտորը, որում պահվում է ոսկին, ապա մոխրի մեջ կարելի է թանկարժեք մետաղի փոքրիկ մասնիկներ հայտնաբերել։

-Ոսկին չի ենթարկվում քիմիական փոխազդեցության։ Այն ձուլել կարելի է միայն կոնցենտրացված թթուների, աղաթթվի եւ ազոտաթթվի խառնուրդում։

-Մաքուր ոսկին ունի 999 հարգ։ Քանի որ ոսկին շատ փափուկ է, դրա վրա կարելի է փորագրել եղունգով, ավելացնել պղինձ կամ արծաթ։ Մաքուր ոսկու քանակը խառնուրդում որոշում է հարգը։ 585 հարգի խառնուրդի 1 գրամին հասնում է 0.585 մգ ոսկի։

-Այսօր համաշխարհային բանկային պահուստները գնահատվում են 32 հազար տոննա ոսկով։ Եթե այդ ամբողջ ոսկին ձուլեն, ապա կստացվի 1 մետր 18 սմ կողմով խորանարդ ոսկի։ Ոսկու ամենախոշոր հանքատերերն են ԱՄՆ-ն (8.1 հազար տոննա), Գերմանիան (3.4 հազար տոննա), Միջազգային արժութային հիմնադրամը (2.8 հազար տոննա)։

-Ամբողջ պատմության ընթացքում մարդկությունն այնքան ոսկի է արդյունահանել, որքանով հնարավոր կլիներ լցնել 2 օլիմպիական լողավազան։

Թեգեր: Հետաքրքիր է իմանալՀետաքրքրական
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արեւելք-Արեւմուտքը չպետք է հակադրել Հյուսիս-Հարավին

Արեւելք-Արեւմուտքը չպետք է հակադրել Հյուսիս-Հարավին

Հնարավոր վնասները մեղմելու ինչ ներուժ ունենք

Դրամի արժեւորումն ու ԿԲ-ի քաղաքականությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • «Հայերենն աստվածների լեզուն է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist