Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Մենք երախտապարտ ենք

Լավ կլիներ, որ մյուս ժողովուրդները նույնպես երախտապարտ լինեն

Հուլիսի 15, 2022
Այլք
Մենք երախտապարտ ենք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է եղել այն երկրին, ուր նրան թույլ են տվել հանգրվանել հերթական պատերազմներից հետո։ Սա՝ ոգու մեծություն է։ Բայց կան մեր պատմության մեջ դրվագներ, որոնք ոչ միայն զարմանք են առաջացնում… Չխորանանք հին դարեր եւ չանդրադառնանք Պարսկական կայսրության հայ արքայական տոհմերին, քանի որ այն դարերում դժվար թե ժողովուրդները ազգային մտածողություն ունենային` այսօրվա չափանիշներով։ Մյուս կողմից. շատ ժամանակ է անցել, ու չգիտենք, թե ինչքան ժամանակ է անցնելու։

Սկսենք Բյուզանդական հայ ազնվականներից եւ կայսրերից։ Ողջ հունական տարեգրությունը վկայում է, որ սկսած 9-րդ դարից Բյուզանդիայի քաղաքական կյանքում վճռորոշ դերը խաղացել են հայերը: Զարմանում ես, թե ինչի՞ց ելնելով էին հայ ֆեոդալներն իրենց հռոմեացիների հետնորդներ համարում եւ կոտորում իրար Բյուզանդիայի գահի շուրջ: Հայերից բաղկացած բանակը հայ զորավարի ղեկավարությամբ (լինի դա Լեւոն 5-րդը, Նիկեփորոս Փոկասը, թե նրա մորաքրոջ տղա Հովհաննես Չմշկիկը, թե Բարսեղ 2-րդ-ը…) ճնշում էին արաբներին հարավում, իսկ եվրոպական վայրի ցեղերին՝ հյուսիսում, երբ այդ ուժը պետք է աշխատեր հանուն մեր հայրենիքի: Հունական աղբյուրները որոշ բյուզանդահայ զորավարների անունները նաեւ նշում են հայերեն, օրինակ` «Մլեհ Մենձ», ինչը առիթ է տալիս ենթադրել, որ Բյուզանդիայի արքունիքում 9-13-րդ դդ. խոսել են հայերեն, չնայած գրավոր լեզուն եղել է հունարենը: Դրա ոչ ուղիղ ապացույցն է նաեւ այն, որ մակեդոնական արքայատոհմի հիմնադիր փառապանծ կայսր Բարսեղ 1-ինը, քրոնիկոնների տվյալներով, մինչեւ իր կյանքի վերջը չի կարողացել ամբողջությամբ տիրապետել հունարենին. հիմնականում խոսել է հայերեն: Պատմության վկայությամբ՝ հայերն իրենք իրենց զուր են հռոմեացիների ժառանգորդներ ճանաչել. Հունաստանում կան հիշողություններ եւ արձաններ` նվիրված բոլոր բյուզանդական կայսրերին,  բացի… ազգությամբ հայերից, չնայած Բյուզանդիան իր հզորության գագաթնակետին է հասել հենց նրանց օրոք:

Օտարները հզոր հայազգի թագավորներ շատ են ունեցել: Վերջին օտարերկրյա կայսրը, ով ուներ հայկական ակունքներ, թեկուզ արդեն մոռացված, պարսից շահ Մոհամմադ Ռեզա Փեհլեւին էր՝ Պահլավունյաց տոհմից, որին գահազրկեց 1979 թ. պարսկական հեղափոխությունը: Սա հպարտանալու առիթ է տալիս, սակայն ո՛չ ավելին: Ինչպես տեսնում ենք, ավելի արդյունավետ կլիներ, եթե օտարերկրացիները ստեղծեին հայկական պետությունն այնպես, ինչպես դա տեղի է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Վրաստանում եւն: Օրինակ. վրացական աղբյուրները գրում են Վրաստանին եւ վրաց ժողովրդին ոչ միայն Դավիթ Բագրատիոնիի, այլեւ առաջին ամենայն վրաց թագավոր Աշոտ Բագրատունու բացարձակ նվիրվածության մասին:

Բայց սա դեռ ողբերգություն չէ։ Հետաքրքիր է՝ ի՞նչ էր մտածում Դմիտրի Կարագոզովը (իսկական ազգանունը՝ Ղարագյոզյան), որ 1883 թ. մարտի 1-ին ռումբ էր նետում  Ռուսաստանի ամենահեռատես կայսր Ալեքսանդր 2-րդի վրա, այն մարդու, որն իր ամենամեծ զինակիցն էր դարձրել մի բացարձակ հայրենասեր հայի՝ Մ. Տ. Լորիս-Մելիքովին, ով ամեն կերպ փորձում էր գոնե Ռուսաստանի քողի տակ միավորել մեր երկիրն ու ժողովուրդը, ով գրել է Ռուսաստանի կայսրության առաջին Սահմանադրությունը, ինչը դառնալու էր այդ երկրի եւ հայ ժողովրդի շրջադարձային  դարի սկիզբը։ Կարող ենք հոգոց հանել, որ բախտներս չբերեց, բայց… մեր ձեռքո՞վ։

Ռուս «թատերասեր» քաղաքագետ Վ. Ժիրինովսկու բերանով հայտարարվում էին Ռուսաստանի ղեկավարության բոլոր ապագա քայլերը։ Նա իրավացի էր՝ պնդելով, որ չլիներ լենինյան հեղափոխությունը, այժմ Թուրքիայի փոխարեն Հայաստան կլիներ։ Ինչո՞ւ մեր բոլշեւիկյան կուսակցության հայ գործիչները դա չէին ընկալում։ 1915 թ. Արեւմտյան Հայաստանից տեղահանվածները կվերադառնային իրենց տները, եւ դառնալով Ռուսական կայսրության հպատակ, ամեն ինչով կգերիշխեին իրենց շրջապատում եւ այժմ, հաշվի առնելով այդ տարիների բնակչության աճը, կկազմեին մոտ 15-20 մլն մարդ։ Իսկ ստեղծված իրավիճակում նրանք ցրվեցին աշխարհով մեկ եւ կորցնում են իրենց ազգն ու հավատքը։

Այս անհեթեթությունը՝ նվիրվել այն երկրին, որտեղ ապրում ես, ավելի շատ, քան այդ երկրի նվիրյալներն են, շարունակվում է մինչ այսօր. 2014 թ. Կիեւի Մայդանի առաջին զոհը… հայ երիտասարդ էր: Կան նաեւ հակառակ ծայրահեղություններ։ Ս. Շահումյանը, ստեղծելով Բաքվի կոմունան, փաստորեն փորձել է պաշտպանել Բաքվի հայ բնակչությանը, որն այդ տարիներին կազմում էր քաղաքի մեծամասնությունը։ Իսկ նման դեպքում նրան քննադատելու իրավունք ունե՞նք։

Ղուկաս Ղուկասյանը, ըստ նաեւ կարսեցիների բանավոր տեղեկությունների, մինչեւ վերջին շունչը պաշտպանել է քաղաքը թուրքական զորքերից։ Իմանալով նրա բացարձակ քաջության մասին, երկրում իշխանության եկած բոլշեւիկները նրան հայտարարեցին Հայաստանի առաջին կոմերիտական (հետմահու), չնայած կոմերիտական շարժումը Ռուսաստանից Հայաստան իր կենդանության օրոք դեռ չէր հասել։ Իմաստ կա՞ր վերացնել նրա արձանը Երեւանում` ելնելով միայն նրա կենսագրության բոլշեւիկյան էջից։

Մեր հետագա մեծերը (Ա. Միկոյան, Գ.Հարությունյան-Հարութինով, Ալիխանյան եղբայրներ, Հ. Օրբելի…) իրենց օրինակներով պարզ ցույց տվեցին, որ եթե երախտապարտ, ապա կարող է լինել միայն քո ժողովուրդը, եւ ծառայել է պետք առաջին հերթին նրան։

Միսակ Մանուշյանը գերմանացիների կողմից օկուպացված Փարիզում փորձել է ստեղծել հակաֆաշիստական խմբակ, գուցե եւ ընկալելով, որ Գերմանիայի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում կնշանակեր Թուրքիայի հաղթանակ եւ Հայաստանի վերջնական ոչնչացում։ Սակայն բոլոր դեպքերում նա կազմակերպել է հակաֆաշիստական դիմադրություն Ֆրանսիայում՝ այդ երկրի ազատությանը սատարելու համար։ Ամեն մի ֆրանսիացի պետք է որ երախտապարտ լիներ մեր խիզախ հայրենակցին։ Սակայն ութսունականներին Լիոն քաղաքում տեղադրված նրա արձանը մի քանի ամսից հետո վերացվեց ֆրանսիական ազգայնամոլների կողմից…

Մենք երախտապարտ ենք։ Լավ կլիներ, որ մյուս ժողովուրդները նույնպես երախտապարտ լինեն մեզ։

Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավագիտության դոցենտ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Երգի ուժը

Երգի ուժը

Երգիչ, որի ձայնը երբեք չի խամրելու

Երգիչ, որի ձայնը երբեք չի խամրելու

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist