Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ

Հուլիսի 20, 2022
Այլք
Հայաստանի ջրաղացները կարող են զբոսաշրջության զարգացման լուրջ խթան դառնալ
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էներգիայի փնտրտուքը միշտ հուզել է մարդկությանը: Շատ հին դարերում ջրաղացները մեծ դեր են կատարել բնակչության հոգսերը թեթեւացնելու գործում: Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր Ստեփան Պապիկյանը տասնյակ տարիներ զբաղվելով այս խնդիրներով՝ տպագրության է պատրաստել «Հայաստանի ջրաղացները» գիտական մենագրությունը: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույց Ս. Պապիկյանի հետ:

-Ջրաղացները ի՞նչ դեր ունեն տնտեսության զարգացման գործում:

-Դարեր շարունակ մարդկությունը էներգիա փնտրելու ակնկալիքով ստեղծել է բազմաթիվ սարքեր եւ սարքավորումներ, որոնք նրան ապրելու հնարավորություն են տվել: Ջրաղացներից սկսած՝ մարդը փորձել է այն կատարելագործել մինչեւ միջուկային էներգիայի օգտագործում: Ջրի ուժով աշխատող ջրաղացները, քամու էներգիայով աշխատող հողմաղացները մեծ դեր կատարեցին բնագավառը զարգացնելու, նորանոր հաջողությունների հասնելու համար: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական դժվարին դրության մեջ, միշտ էլ փորձել է ելք գտնել ստեղծված դժվարին իրավիճակներից:

-Հետաքրքիր է՝ Հայաստանում ո՞ր ժամանակներից են գործել ջրաղացները:

-Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռեւս ուրարտական ժամանակներից, ինչի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-արեւելք) վրա գտնված 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Դրանք կառուցվում էին գետակների եւ առուների վրա, այնպիսի տեղերում, որպեսզի հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաեւ մետաղյա խողովակներով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը: 19-րդ դարի 20-ական թվականների վերջին Հայկական բարձրավանդակում գոյություն ուներ 1456 ջրաղաց, իսկ Երեւան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացների ստեղծման համար առաջինը հայտնագործեցին երկու կարեւոր խնդիր. ջրային անիվը եւ ատամնային փոխանցումը: 1086 թ. Անգլիայում կար 5624 ջրաղաց: 1300 թ. օգտագործվում էին մինչեւ 15 հազար ջրաղացներ: Հայաստանում ջրաղացները լայն կիրառություն են գտել սկսած 10-րդ դարից: Այդ ժամանակվա ջրաղացները եղել են երկու տեսակի` ուղղանկյուն թափանիվով եւ հորիզոնական թափանիվով: Հայաստանում ջրաղացներ կառուցել են գրեթե բոլոր այն գյուղերում, որոնց մոտով հոսել են գետակներ: 1808 թ. Երեւանում, Հրազդան գետի վրա եղել է ինը ջրաղաց: Ջրաղացի կառուցումը եւ շահագործումը թանկ արժեին: 1736 թ. Էջմիածնի վանքին է պատկանել 10 ջրաղաց:

Ջրաղացների տերերը հիմնականում ֆեոդալները, մեծատունները եւ վանքերն էին: Ջրաղացպանները պարտավոր էին աղունավարձ վճարել: Այդ մասին գրում են նաեւ Մխիթար Գոշը, Սմբատ սպարապետը: Աղունավարձը կարող էր տրվել նաեւ բնամթերքով: Ջրաղացները եկամտաբեր կառույցներ էին եւ մեծ շահույթներ էին բերում: Ջրաղացից գանձվել են հետեւյալ հարկերը` տամղան, մահկանեն, դահեկը եւ խարաջը: Ջրաղացները տրվում էին նաեւ կապալով: Հաճախ գրավ են դրվել: Ջրաղացքարի պտույտի արագությունը կազմում էր րոպեում 100-200 պտույտ: Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Տարիներ առաջ աշխատող ջրաղաց եմ տեսել նաեւ Մեղրիի տարածաշրջանի Տաշտուն գյուղում: Այն անմխիթար վիճակում էր: Ներկայումս Երեւան քաղաքում ջրաղաց գոյություն չունի: Ջրաղացների կարողությունը սահմանվում էր աղացների քանակով, ինչն էլ, իր հերթին, կախված էր բնակավայրերի մեծությունից եւ աղացները շարժող ջրի քանակից: Այս չափանիշներով շատ կարեւոր ջրաղաց է Աշտարակի կամուրջի մոտ գտնվողը, որը գոյություն ունի արդեն 400 տարի: Կամուրջը, որի մոտ կառուցվել է ջրաղացը, Աշտարակի պատմական 5 կամուրջներից մեկն է, որը կապում էր Աշտարակի չորս պատմական թաղամասերը` Բերդի, Ծիրանավորի, Կարմրավորի եւ Մարինեի: Աշտարակի ջրաղացը խոշոր ջրաղացներից է, որովհետեւ ունի վեց աչք: Աչքերի քանակը նրա տիրոջ հարստության չափանիշն էր:

-Արցախի ջրաղացների մասին ի՞նչ կասեք:

-Ներկայումս Հունոտի կիրճում եւ նրա շրջակայքում մոտ 12 ջրաղացների ավերակներ են պահպանվել: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին այս ջրաղացները Շուշի քաղաքին ալյուր են մատակարարել: Շուշի բերդաքաղաքին ալյուր մատակարարող ջրաղացների մեծամասնությունը Կարկառ գետի վրա էր՝ Հունոտի տարածքում: Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղն իր անունն ստացել է, հավանաբար, շատ ջրաղացներ ունենալու պատճառով: Մինչեւ այժմ պահպանվել են Աղաբեկանց եռաստիճան ջրաղացի, Խուջունց եւ Ջալալանց ջրաղացների ավերակները: Այժմ Արցախում շահագործվող ջրաղացներ չկան:

-Պրն Պապիկյան, հետաքրքիր է իմանալ, թե ինչ վիճակում են աշխարհի տարբեր երկրներում գտնվող ջրաղացները:

-Ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ջրաղացների քանակը նվազում է: Սակայն դեռ շատ վայրերում կարելի է հանդիպել ջրաղացների: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզում: Նոր ջրաղաց է կառուցվել Մարի Հանրապետությունում: Գործող հողմաղացներ եւ ջրաղացներ կան նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում: Իսկ Հոլանդիայում պահպանվել են տասնյակ հողմաղացներ, հիմնականում տուրիստական նպատակների համար, օրինակ, Կիրխբերգ գյուղում: Այստեղ ոչ միայն կարելի է տեսնել, թե ինչպես էին հին դարերում ալյուր ստանում, այլեւ ջրաղացի երկրորդ հարկում գոյություն ունի հնամենի գյուղատնտեսական իրերի թանգարան: Ընդ որում՝ այստեղից յուրաքանչյուրը կարող է իր հետ տանել ինչ-որ նմուշ:

-Ջրաղացներին ի՞նչ ապագա է սպասվում:

-Հայաստանում այժմ գործում են Աշտարակի  եւ Ներքին Գետաշեն գյուղում գտնվող ջրաղացները: Մեղրիի տարածաշրջանում Տաշտուն գյուղում նույնպես կա 100 տարվա վաղեմության ջրաղաց: Այն կարող է աշխատել եւ գյուղապետարանի ենթակայության տակ է: Երեւան քաղաքում գործող ջրաղաց չկա: Արգիճի գետի ափին գտնվող Ներքին Գետաշեն գյուղում Ալաշկերտից Գետաշենի շրջան տեղափոխված Թաթոյանների ընտանիքի անդամները 1829 թ. ջրաղաց են կառուցել։ Ջրաղացն աշխատում էր անխափան։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել 1990 թ.: Ներկայումս Թաթոյանների ընտանիքի անդամները վերականգնել են ջրաղացը: Այստեղ ստեղծվել է գեղեցիկ եւ հարմարավետ անկյուն, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ եւ վայելել գեղեցիկ բնությունը։ Կառուցվել է հյուրատուն։ Երկար տարիներ ջրաղացը եղել է տեղի բնակիչների հավաքատեղին։ Առաջարկում եմ Երեւանի Հրազդանի ձորում տեղադրել հուշաքար, որտեղ հայերեն եւ այլ լեզուներով նշել, որ հարյուրավոր տարիներ այստեղ եղել են ջրաղացներ: Երեւանի պատմության թանգարանում ստեղծել Երեւանի ջրաղացների վերաբերյալ մշտական ցուցադրություն: Տուրիստական գործակալություններին օժանդակել, որպեսզի վերը նշված ջրաղացները դառնան  զբոսաշրջության լավագույն վայրերից մեկը: Վերակառուցել հին ջրաղացները: Կառուցել մի քանի նոր ջրաղացներ՝ համապատասխան ճարտարապետական լուծումներով եւ դրանք օգտագործել զբոսաշրջության զարգացման համար: Այն կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ հնի եւ նորի միջեւ:

Թեգեր: ջրաղացՍտեփան Պապիկյան
Կիսվել5Tweet3Կիսվել1
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ապահովագրություն

Արցախ Բունիաթյանի հիշատակին

Արցախ Բունիաթյանի հիշատակին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist