Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Կունենանք միանգամայն արդիականացված ու վստահելի կապի միջոցներ»

Հուլիսի 20, 2022
Այլք
«Կունենանք միանգամայն արդիականացված ու վստահելի կապի միջոցներ»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
355
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին շրջանում «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները հաճախ են դժգոհում բջջային կապից եւ ինտերնետից: Երբեմն ժամերով անհասանելի է մնում բաժանորդը կամ զանգից հետո տեւական լռություն է տիրում: Անգամ Ստեփանակերտում, քաղաքամերձ բնակավայրերում անհնար է օգտվել եւ գոհ մնալ շարժական համացանցից: Էլ չենք խոսում սահմանամերձ գյուղերում կապի անհասանելիության ծայրահեղ վիճակի մասին: Մինչդեռ բաժանորդները երկար տարիներ օգտվել են այդ ընկերության մատուցած ծառայություններից ու երբեւէ նման արգելափակման «չեն դատապարտվել»: Նույնիսկ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երբ թշնամու կողմից հրետակոծության հետեւանքով որոշ կայաններ վնասվել էին, թեկուզեւ ընդհատումներով, մարդիկ կարողանում էին բջջայինով հաղորդակցվել միմյանց հետ: Իսկ հիմա ապարդյուն է որեւէ համարով զանգել, որեւէ արձագանք ակնկալել: Եվ օրեցօր ավելի է աճում մարդկանց դժգոհությունը «Ղարաբաղ Տելեկոմից»:

Թե ինչ հանգամանքներ են խոչընդոտում լիարժեք կապի վերահաստատման համար, եւ բաժանորդների վստահությունը վերականգնելուն միտված ինչպիսի քայլեր  են ձեռնարկվում, այս եւ մյուս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Ստեփանակերտում մեր թղթակիցը հանդիպել եւ զրուցել է ընկերության տնօրեն Մխիթար Միրզոյանի հետ:

-Պարոն Միրզոյան, որպես «Ղարաբաղ Տելեկոմի» գործադիր տնօրեն, ինչպե՞ս կգնահատեք Ձեր գլխավորած ընկերության աշխատանքը: Արդյոք, բնակչությանը մատուցվող կապի որակը համապատասխանո՞ւմ է ժամանակակից պահանջներին:

-Կարծում եմ, որ ես չպիտի գնահատական տամ մեր կոլեկտիվի գործունեությանը: Ինչպես ասում են՝ գլխավոր «դատավորը» ժողովուրդն է: Գիտեմ, որ վերջերս բաժանորդների շրջանում դժգոհություններ կան՝ բջջայինի եւ ինտերնետ կապի անհասանելիության վերաբերյալ: Սակայն հավատացնում եմ, որ մենք պակաս մտահոգված չենք խնդրով եւ կառավարության աջակցությամբ վճռական քայլեր ենք ձեռնարկում իրավիճակն արագ շտկելու, բաժանորդների վստահությունը վերականգնելու համար: Ինչ վերաբերում է մատուցվող կապի ծառայության որակին, ապա գաղտնիք չէ, որ համակարգը շարունակ արդիականացման պահանջ ունի եւ նույնիսկ ամենազարգացած երկրում այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում: Մեզ մոտ եւս բջջային եւ ինտերնետ կապի արդիականացումն ու վերազինումը գերխնդիր է մնում, եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերը, վստահ եմ, շուտով կգոհացնեն մեր բաժանորդներին:

-Դուք կիսո՞ւմ եք բաժանորդների այն կարծիքը, որ գործունեության շուրջ 25 տարիների ընթացքում Արցախում բջջային կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» նկատմամբ դժգոհության նման «ալիք» առաջին անգամ է արձանագրվում, չհաշված՝ գանձվող գումարների դիմաց անհամեմատ բարձր սակագնի առկայությունը:

-Մասամբ համաձայն եմ այն դժգոհությունների հետ, որոնք առնչվում են բջջայինի եւ շարժական ինտերնետի խաթարմանը: Բայց վստահեցնում եմ, որ այստեղ ավելի լուրջ եւ մտահոգող գործոններով է պայմանավորված հասանելիության խաթարումը: Հակառակորդը գործի է դնում բոլոր այն հնարավար միջոցները, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի տնտեսությանը եւ ենթակառուցվածքներին: Կապի համակարգն այդ տեսակետից բացառություն չէ, թշնամին ամեն կերպ փորձում է խաթարել մեր բնականոն գործունեությունը եւ խուճապ առաջացնել բնակչության շրջանում: Այդ նպատակով դիմում է ցանկացած արկածախնդրության: Ասվածի վառ օրինակը հակառակորդի կողմից բջջայինի խլացմանը եւ բաժանորդի անհասանելիությանն ուղղված թշնամական գործողություններն են, որոնք դատապարտված են ձախողման: Կրկնում եմ, այդ խոչընդոտը շուտով կվերացվի, եւ բաժանորդներն անպայման կզգան ընկերության կողմից ձեռնարկվող քայլերի արդյունավետությունը: Ժամանակակից գերհզոր սարքավորումների տեղադրումը համակարգում մեզ հնարավորություն կտա ունենալ միանգամայն արդիականացված ու վստահելի կապի միջոցներ, որոնք անվտանգության տեսանկյունից ապահովագրված կլինեն արգելափակման ցանկացած փորձից:

-Կա՞ն կապի ծառայության որակի «անկման» այլ պատճառներ, որոնց վերացման եւ կրած կորուստների վերականգնման համար ընկերությունը պատասխանատվության իր բաժինն ունի եւ փորձում է շտկել իրավիճակը:

-Գաղտնիք չէ, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով, ի թիվս հարյուրավոր կառույցների, տուժել է մեր համակարգը: Ռազմագործողությունների հետեւանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել մի շարք կայաններ, որոնց սարքավորումների արժեքը բավականին մեծ է: Հրետակոծություններից քիչ չեն տուժել նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջաններում տեղադրված ենթակայանները: Հիշյալ բնակավայրերի միջեւ կապը վերականգնելու համար, բնականաբար, անհրաժեշտ եղավ նոր ներդրումներ կատարել՝ արտերկրից ներկրելով ժամանակակից սարքավորումներ: Նոր կայաններ են տեղադրվել նաեւ Մարտակերտում, Սարուշենում, Վարդաձորում… Այդ գործընթացը այսօր էլ շարունակվում է:

-Պարոն Միրզոյան, Դուք Ձեր խոսքում մասնակի անդրադարձաք ներդրումների «հոսքի» ավելացմանը: Այդ ուղղությամբ ընկերությունն ի՞նչ նախագծեր է իրականացնում: Կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնց իրագործումը կխթաներ համակարգի լիարժեք գործունեության վերականգնումը:

-Դա անխուսափելի է: Հետպատերազմյան ժամանակաշրջանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերությունում կատարվել են շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, ինչի շնորհիվ պատերազմից հետո գրեթե քայքայված համակարգի ենթակառուցվածքներն այսօր ամբողջությամբ վերականգնված են: Արցախում շուրջ 90 տոկոս ծածկույթով գործարկվել է 4 G ցանցը: Նոր ներդրումների շնորհիվ առաջընթաց է արձանագրվել նաեւ օպտիկական GPON ցանցի միջոցով տրամադրվող ֆիքսված ծառայություններում: Գրեթե երկու անգամ ավելացվել է թողունակությունը: Միաժամանակ ընդլայնվել է ֆիքսված ցանցի ծածկույթը Ստեփանակերտ քաղաքի այն բնակիչների համար, ովքեր ապրում են առանձնատներում: Հանրապետության շրջաններում բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել օգտվել GPON ցանցից: Ներդրումների շնորհիվ անհամեմատ բարելավվել է նաեւ շարժական 3 G ցանցը: Մի շարք սահմանամերձ բնակավայրերում տեղադրվել են համապատասխան սարքավորումներ: Հաջորդ փուլով նախատեսվում է 4 G ծածկույթով ապահովել բնակչության 100 տոկոսը, ինչպես նաեւ հիմնական մայրուղիները, առանձնապես՝ Ստեփանակերտը շրջկենտրոնների եւ Հայաստանի Հանրապետության հետ կապող ճանապարհները: Հատկանշական է, որ այդ աշխատանքները հիմնականում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ անցած մեր մասնագետների կողմից: Մեր նպատակն է ամեն կերպ բարձրացնել հասանելիության աստիճանը եւ վերականգնել «Ղարաբաղ Տելեկոմի» նկատմամբ բաժանորդների վստահությունը:                                                    

Թեգեր: ԱրցախՂարաբաղ Տելեկոմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Որպես հնչուն մի եղեգ, ոգի ոսկեձայն…»

«Որպես հնչուն մի եղեգ, ոգի ոսկեձայն…»

Ոմն եվրոպացու տրված, բայց լույս չտեսած հայիս հարցազրույցը

Ոմն եվրոպացու տրված, բայց լույս չտեսած հայիս հարցազրույցը

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist