Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Երկրորդ համաշխարհային… Սկիզբը…

Սեպտեմբերի 1, 2022
Այլք
Երկրորդ համաշխարհային… Սկիզբը…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
348
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբն ընդունված է համարել 1939 թ. սեպտեմբերի 1-ը, թեեւ 1937-ից Ճապոնական կայսրությունն արդեն իսկ պատերազմի մեջ էր Չինաստանի Հանրապետության հետ, սակայն պատերազմի մասշտաբները ծավալվեցին ու խորացան, երբ նացիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որից հետո Ֆրանսիան ու Միացյալ Թագավորությունը պատերազմ հայտարարեցին ագրեսորին…

Պատերազմը, սակայն, մի օրում չի սկսվում. որքան էլ պայմանական սկիզբ ընտրվի պատմությունը համակարգելու նպատակով, արժե խորանալ պատերազմ ծնող արմատների ու հանգամանքների, նախադրյալների մեջ, քանզի մանրուքներն ու անկարեւոր թվացող ազդակներն արհամարհելը կարող է շատ թանկ ու ծանր կորուստների հանգեցնել, ինչպես որ եղավ Երկրորդ համաշխարհայինի, եւ, առհասարակ, ինչպես որ կարող է լինել ու լինում է ցանկացած պատերազմի դեպքում։

Հիտլերն ու նրա հրոսակախումբը, իհարկե, մի օրվա ծնունդ չէին. պատերազմները, ըստ էության, չեն ավարտվում. նրանց միջեւ ընդամենը լինում է դադար՝ կարճ կամ երկարատեւ։ Հիտլերը դեռ 1913 թ. իր ծննդավայր Ավստրիայից տեղափոխվել է Գերմանիա եւ Առաջին համաշխարհայինի ժամանակ անդամագրվել գերմանական բանակին, իսկ 1921 թ. դարձել նացիստական կուսակցության առաջնորդը։ Երկրորդ համաշխարհայինի՝ գլխավոր հանցագործի ասպարեզ մտնելու մասին ուշագրավ հուշեր է պատմում Ստեֆան Ցվայգը իր «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր» գրքում. «Հիշում եմ, որ մի անգամ (ճշգրիտ թվականը չեմ կարողանում մտաբերել) Մյունխենից եկած ծանոթներիցս մեկը բողոքում էր, թե այնտեղ դարձյալ անկարգություններ էին սկսվել. հատկապես հիշատակում էր «Հիտլեր անունով անպատկառ» ճառասացին, որը կատաղի ծեծկռտուքներով ուղեկցվող հավաքներ էր կազմակերպում, ատելություն հրահրում հանրապետության եւ հրեաների դեմ» (գերմ. թարգմ.՝ Ամալյա Ալեքսանյանի)։ Այդ անունը Ցվայգին ոչինչ չէր ասում, եւ շուտով էլ, ինչպես վկայում է նա, այն մոռացվեց, քանզի խարխլված Գերմանիայում ճամարտակողների ու աղմկարարների պակաս չկար, սակայն շատ չանցած՝ խառնամբոխը վերածվեց կազմակերպված ու խիստ վարժված ճարպիկ ջոկատների՝ «թեւքներին սվաստիկայով վառվռուն ժապավեններ։ Նրանք հավաքներ ու զանգվածային երթեր էին կազմակերպում, շքերթային քայլքով երգելով՝ անցնում էին փողոցներով եւ խմբով վանկարկում, պատերին սոսնձում էին հսկայական պաստառներ, վրան սվաստիկաներ էին խազմզում. այդ ժամանակ միայն հասկացա, որ անսպասելիորեն առաջացող հրոսակախմբերի հետեւում պետք է կանգնած լինեին ֆինանսական եւ այլ բնույթի ազդեցիկ ուժեր։ Հիտլերը, որն այդ ժամանակ դեռ ճամարտակում էր բավարական գարեջրատներում, ամեն ինչից դատելով՝ հազիվ թե միայնակ կարողանար ստեղծել հազարավոր դեռահասների թանկ արժեցող մեքենան»։

Համընդհանուր աղքատության ֆոնին, որն այդ ժամանակ տիրում էր Գերմանիայում, իսկույն աչքի էին զարնում միանգամայն նոր համազգեստներով, նոր մեքենաներով, մոտոցիկլետներով, բեռնատարներով հատուկ մարտավարության վարժեցված երիտասարդական ջոկատները, որոնց «կանոնավոր կերպով խստակրթում էր» Ռայխսվերի գաղտնի ծառայության լրտես Հիտլերը։ Բռնության, հարձակման, ահաբեկության վարժեցված երբեմնի «հում» նյութն առավել ու առավել վտանգավոր էր դառնում, այն աստիճան, որ նրանց գաղտնի սատարողներն անգամ սարսափած էին դաժանությունից ու նրանց ոտքի ելնելու արագ թափից։ Հանրության ուշադրությունը նրանք գրավում էին նրան հուզող հարցեր շոշափելով ու քավության նոխազներ մատնանշելով։ Երբ իշխանություններն ուշքի եկան, Մյունխենն արդեն Հիտլերի ձեռքում էր. «…բոլոր ձեռնարկությունները զավթված էին, թերթերը հրացանների փողերի տակ ստիպված էին հաղթականորեն հայտարարելու կատարված հեղաշրջումը»։ Ովքեր հավատացած էին, թե Հիտլերին ծուղակն են գցել, իրականում իրենք էին հիմարացված։ Հիտլերը, այնուամենայնիվ, այն ժամանակ չկարողացավ տոնել հաղթանակը. նա ստիպված էր փախչել. շատ չանցած ձերբակալվեց. հենց այդ ժամանակ էլ՝ 1923 թ., անհետացան սվաստիկաները, գրոհային ջոկատները, իսկ Հիտլերի անունը առժամանակ մոռացվեց։ Հիտլերը, սակայն, բանտում պարապ չէր. նա այնտեղ գրեց ինքնակենսագրականի առաջին հատորը եւ «Իմ պայքարը»։ Բանտից ազատվելով՝ նա կարողացավ օգտագործել իշխանությունների դեմ բարձրացած դժգոհության ալիքը, որը հետեւանք էր դրամի արժեզրկման, գործազրկության, քաղաքական ճգնաժամերի, դրսից հրահրվող անկարգությունների։ 

Ընթերցողները ծաղրում էին Հիտլերի «թերթոնային արձակի վերամբարձությունը». ոչ ոք լուրջ չէր ընդունում նրան, հատկապես մտավորականությունը, որ նախկինի պես նրան ընկալում էր որպես գարեջրատան ճառասացի։ Անգամ 1933 թ. հունվարին, երբ նա դարձավ կանցլեր, մեծամասնությունը, այդ թվում եւ նրան սատարողները, նրան դիտում էին որպես մեկժամանոց դրածոյի, իսկ նրա կուսակցության իշխանությանը՝ որպես դիպվածի։ Սակայն Հիտլերն արդեն ձիու վրա էր եւ գիտեր իր գործը. մինչ իշխանության գալը ու դրանից հետո էլ նա շարունակում էր խոստումներ շռայլել բոլոր կուսակցությունների պարագլուխներին՝ միություններ կազմելով հատկապես նրանց հետ, ում մտադիր էր ոչնչացնել։ Նրա տակտիկական ցինիկությունը կասկած չէր հարուցում, եւ ամենատարբեր ճամբարներում սկսեցին հավատով ողջունել նրան, մինչեւ իսկ «գերմանական հրեաներն այնքան էլ անհանգստացած չէին»։ Մարդիկ չէին հավատում, որ օրինականության վրա հիմնված պետության մեջ հնարավոր են բռնություններ, որ կարող են զրկվել սահմանադրությամբ ընդունված ազատություններից ու իրավունքներից։ Նույնիսկ Ռայխստագի հրկիզումից հետո, երբ մի հարվածով վերացավ ամեն իրավունք, եւ մարդիկ տեղեկացան, որ խաղաղ պայմաններում իսկ գործում էին համակենտրոնացման ճամբարներ, զորանոցային գաղտնի հաստատություններ, որտեղ առանց դատ ու դատաստանի սպանում ու խոշտանգում էին անմեղ մարդկանց, դա համարում էին ընդամենը «անիմաստ կատաղության բռնկում», ինչը երկար չէր կարող շարունակվել. անհնար էին համարում, որ բոլորով կարող են դառնալ «մեկ մարդու իշխանամոլության զոհը», սակայն Գերմանիան փլուզվում էր ամեն տեսակ առումներով, ու նախ եւ առաջ բարոյական, եւ շատ-շատերը, հատկապես մտավորականությունը, ստիպված էր բռնել վտարանդիության ճամփան, այդ թվում եւ Ստեֆան Ցվայգը…

Անհեթեթությամբ սկսված հիտլերական իշխանությունը պատուհաս դարձավ ոչ միայն սեփական, այլեւ ողջ աշխարհի ժողովուրդների գլխին…

Թեգեր: համաշխարհային պատերազմՀիտլերպատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Փոխադարձ մեղադրանքներ, աճող լարվածություն

Փոխադարձ մեղադրանքներ, աճող լարվածություն

70 թափուր տեղերից 6-ն է համալրվել…

70 թափուր տեղերից 6-ն է համալրվել…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist