Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Շամքորի ճակատամարտը՝ որպես գրագետ հաղթության ապացույց

Սեպտեմբերի 3, 2022
Այլք
Շամքորի ճակատամարտը՝ որպես գրագետ հաղթության ապացույց
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
452
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդկության պատմությունը, կարելի է ասել, անվերջ ճակատամարտերի պատմություն է. անկարելի է կռահել որեւէ ճակատամարտի վերջնական լինելը: Ժամանակի կտրվածքի մեջ գրանցված, թվում է՝ անվերապահ, հաղթությունը կարող է վերածվել անսպասելի պարտության, իսկ պարտությունը՝ տեղը զիջել հաղթանակին. երկու դեպքում էլ զգոնությունն ու պատրաստվածությունը, հոգեկան կերտվածքը մեծ դերակատարություն ունեն ցանկացած պայմաններում իրադրությունը փոխելու հարցում…

1826 թ. սեպտեմբերի 3-ին Շամքոր գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտը էապես փոխեց տարածաշրջանում ուժերի դասավորությունը. շուրջ 47-օրյա Շուշիի պաշարումից հետո պարսիկներն ստիպված էին տեղը զիջել ռուսներին։ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ տեղի ունեցող պերմանենտ պատերազմները հաճախ էին վերաձեւում տարածաշրջանի քարտեզը. դեռեւս 1813 թ. հոկտեմբերի 12-ին պարսից Ֆաթհ Ալի Շահն ստիպված էր հաշտություն կնքել ռուսների հետ եւ հրաժարվել Արեւելյան Վրաստանից, Գանձակի, Ղարաբաղի, Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղուբայի, Դերբենդի եւ Թալիշի խանություններից: Հայաստանից Ռուսաստանին անցան Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը, Ղարաբաղը: Պարսկաստանը, այնուամենայնիվ, չէր հաշտվում կորստի հետ. Անգլիայի դրդմամբ փորձում էր վերանվաճել տարածքները, սակայն գեներալ Ալեքսեյ Երմոլովը 1816 թ. կարողանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել պարսից շահի հետ, որով էլ հետաձգվում է ռուս-պարսկական նոր բախումը։ Տասը տարի անց  փոխվում է պարսկական արքունիքի դեմքը. 1826 թ. գարնանը հաղթում է Աբաս Միրզայի խմբավորումը, եւ պարսիկները՝ առանց պատերազմ հայտարարելու, արդեն հուլիսի 16-ին ներխուժում են Ռուսաստանի ազատագրած տարածքները։ Աբաս Միրզան, նպատակ ունենալով արշավել Թիֆլիս, 60-հազարանոց բանակով շարժվում է Թալիշի ու Ղարաբաղի ուղղությամբ, գրավում Ելիզավետպոլը, հուլիսի 26-ին էլ պաշարում Շուշիի բերդը։

1700-հոգանոց ռուսական կայազորը եւ բերդում ապաստանած հայերը որոշում են ամեն գնով դիմել ինքնապաշտպանության։ Նրանց խրախուսում է նաեւ գեներալ Երմոլովի հրամանը՝ ուղղված ռուսական կայազորի հրամանատար, գնդապետ Իվան Ռեուտին. «Պաշտպանվեցե՛ք մինչեւ վերջին մարդը: Հայերին զինե՛ք մեծ քանակությամբ, նրանք կպաշտպանվեն: Սպասեցե՛ք մեզ»: Շուշիի պաշտպանությունը ձգվեց մինչեւ 47 օր, դիմադրությունը համառ էր. Շուշիի պաշարումը ոչինչ չտվեց թշնամուն. նրանց ուժերը ջլատվում էին հուսահատությունից, ինչն առավել ցցուն դարձավ, երբ օգնության հասած ռուսական զորքը՝ հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորությամբ, սեպտեմբերի 3-ին Շամքոր գյուղի մոտ 2000 հոգանոց զորաջոկատով կատարելապես ջախջախեց թշնամու՝ հինգ անգամ գերազանցող 10-հազարանոց զորամասին։ Ռուսական կայսրության գեներալ-լեյտենանտ, ռազմական պատմաբան Վ. Ա. Պոտտոն վկայում է. «Շամքորի ճակատամարտը կարճ տեւեց եւ բարդ  չէր։ Այն ավարտվեց մեկ հատու հարվածով։ Թշնամու դիմադրությունն այնքան թույլ էր, որ փայլուն հաղթանակը, հինգ անգամ գերազանցող թշնամու ջախջախումը ռուսական զորքին արժեցավ ընդամենը 27 մարդ, շարքից հանելով, այն դեպքում, երբ թշնամու կորուստը վիթխարի էր։ Պարսիկների իսկ խոստովանությամբ՝ նրանք իրենց համար այդ ճակատագրական օրը կորցրին երկու հազարից ավելի մարդ հենց միայն սպանվածներով»։

Ըստ Պոտտոյի՝ այդ մասին վկայում է նաեւ Պասկեւիչը, այն, որ Շամքորից մինչեւ Ելիզավետպոլ, երեսուն վերստից ավելի, ծածկված էր թշնամու դիակներով։ Ռազմավարը կազմում էր՝ անգլիական մեկ հրետանի, տասնմեկ ֆալկոնետ (փոքրատրամաչափ թնդանոթ)՝ ուղտերով, յոթանասունհինգ գերյալ ռազմիկ։  Կովկասյան թաթարներով բնակեցված ողջ թաղամասեր այդ մռայլ ու տխուր պատկերների կնիքն էին կրում։ Պոտտոյի վկայությամբ՝ հայկական բնակչությունը առավել քիչ էր տուժել, քանզի չէր հավատացել՝ ծառայելու դեպքում, իրենց բարի աչքով նայելու՝ պարսիկների խոստումներին։ Հայերն ամրացել էին առանձին արվարձանում, ելքի ու մուտքի պահակախմբեր կարգել, պարսիկների առջեւ էլ պայմաններ դրել. որ կծառայեն միայն այն դեպքում, եթե որեւէ պարսիկի ոտք չմտնի իրենց տարածք, եւ պարսից կառավարության հետ հարաբերությունը տեղի ունենա միայն իրենց ընտրած ավագանու միջոցով։ Ցանկացած ուժի կիրառման դեպքում պատասխանում էին զենքով եւ կռվում մինչեւ վերջ։ Նազար Ալի խանը, համոզվելով, որ հայերին չի կարող վերցնել զենքի ուժով, փորձում է դիմել խորամանկության՝ «սիրալիրությամբ» առաջարկելով միջնաբերդ փոխադրել ողջ ունեցվածքն ու ընտանիքներին՝ ապահովելու նրանց  անվտանգությունը ռուսների հարձակման դեպքում։ Հայերը մերժում են առաջարկը, թաթարները՝ հակառակը, տրվում խայծին… Արդյունքում՝ ամրոցը լքելու ժամանակ պարսիկներն իրենց հետ տարան նաեւ թաթար կանանց։

Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ հայ ժողովուրդը ռազմական, նյութական, բարոյական մեծ աջակցություն է ցույց տվել ռուսական բանակին, հերոսաբար կռվել նրա շարքերում, կազմավորել առանձին զորաջոկատներ։ Քրիստոնյա բնակչությունը՝ մասնավորապես հայերը, Մադաթովին դիմավորում էին գրկաբաց, ողջույններով, երգ ու պարով, զինվորներին հրամցնում գինի ու հաց, եւ միայն թաթար բեկերն էին դժգոհ, քանզի հօդս էին ցնդել նրանց քաղաքական երազանքները։ Շամքորի հաղթական ճակատամարտն Աբաս Միրզային ստիպեց 1826 թ. սեպտեմբերի 5-ին հանել Շուշիի պաշարումը։ Նա մտադրվում է շարժվել Մադաթովի զորաջոկատին ընդառաջ, որին շուտով միանալու էր գեներալ Իվան Պասկեւիչը: Աբաս Միրզան չէր էլ ենթադրի, թե արկածախնդրությունն ինչ է նստելու իր զորքի վրա։ Սեպտեմբերի 13-ին Ելիզավետպոլի մոտ 8-հազարանոց ռուսական զորամասը ջախջախում է Աբաս Միրզայի 35-հազարանոց բանակը՝ նրա մնացորդները շպրտելով Արաքսից այն կողմ: Իհարկե, 8-հազարանոց զորամասի դեմ 35-հազարանոց բանակով առաջ նետվելը սոսկ վերապահությամբ կարելի է համարել արկածախնդիր, սակայն Աբաս Միրզան, հավանաբար, ինչպես եւ Շամքորում, հույսը դրել է բանակի քանակի եւ պարսկական խորամանկության վրա՝ հաշվի չառնելով Շամքորի ճակատամարտի՝ իր համար տխուր ելքը եւ ռուսական զորքի հրամանատարության գրագիտությունը. չէ որ խնդիրը միայն զենքի տեսակը, ուժն ու քանակը չէ, այլ այն բանեցնելու գրագիտությունը…

Թեգեր: ԻրանՇամքորպատերազմՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Տաղանդը միշտ է ճանապարհ բացում

Տաղանդը միշտ է ճանապարհ բացում

«Կարին» գործողության 40-ամյակի առիթով

«Կարին» գործողության 40-ամյակի առիթով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist