Գլենդել (անգլ.՝ Glendale, արմտ. հայ.՝ Կլէնտէյլ)՝ հայաշատ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելես շրջանում, Կալիֆոռնիա նահանգում։ Մոտ 80.000 հայեր են ապրում Գլենդելում, ուր գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ եւ ակումբներ։ Թեեւ առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թթ., սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ Գլենդելը քույր քաղաք է Հայաստանի Կապան քաղաքի հետ։
Հայ բնակիչների թվի ցուցանիշներով Գլենդելն առաջինն է ԱՄՆ-ում, եւ այդ ցուցանիշներն աճել են վերջին երկու տասնամյակներում։ Գլենդելում է ամենամեծ հայ համայնքը։ Համաձայն 2010 թ. ԱՄՆ բնակչության մարդահամարի, Գլենդելում բնակվում էր շուրջ 65,343 հայ, որը կազմում է ընդհանուր բնակչության 34,1 տոկոսը, մինչդեռ 1990 թ. եղել է 31 402 հայ։ Շատ դպրոցների հետ այստեղ է նաեւ Չամլյանի հայկական դպրոցը։