Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Յուվալ Նոյ ՀԱՐԱՐԻ

IPSE DIXIT

Սեպտեմբերի 14, 2022
Այլք
Յուվալ Նոյ ՀԱՐԱՐԻ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
150
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մերի Շելլին 1818 թ. հրատարակեց «Ֆրանկենշտեյն» գիրքը. պատմություն այն մա-սին, թե ինչպես մի գիտնական փորձում էր ստեղծել գերմարդ, բայց փոխարենը ստեղծեց հրեշ: Վերջին երկու դարերի ընթացքում այս պատմությունը պատմվել եւ վերապատմվել է անհամար տարբերակներով, դարձել է մեր նոր գիտական դիցաբա-նության կենտրոնական հիմնասյունը: Առաջին հայացքից, Ֆրանկենշտեյնի պատմու-թյունը ընկալվում է որպես նախազգուշացում, որ եթե մենք փորձենք խաղալ Աստծո դերը եւ արարենք կյանք, ապա պատժվելու ենք դաժանորեն: Այնուամենայնիվ, այս պատմությունն ավելի խոր իմաստ ունի:

Ֆրանկենշտեյնի առասպելը Homo sapiens-ին դեմ-հանդիման է կանգնեցրել այն փաստին, որ վերջին օրերն արագորեն մոտենում են: Եթե տեղի չունենա միջուկային կամ էկոլոգիական որեւէ աղետ (ինչի մասին հուշում է պատմությունը), տեխնոլոգի-ական զարգացման թափը շուտով հանգեցնելու է Homo sapiens-ի արտամղմանը կա-տարելապես ուրիշ էակներով, որոնք ունենալու են ոչ միայն մարմնական այլ կառուցվածք, այլեւ իմացական եւ հուզական խիստ տարբեր աշխարհներ:

Այս հանգամանքը Sapiens-ների մեծամասնության համար ծայրահեղորեն շփո-թեցնող է: Մենք սովորել ենք հավատալ, որ ապագայում մեզ նման մարդիկ ճեպըն-թաց տիեզերանավերով ճանապարհորդելու են մոլորակից մոլորակ: Մենք հակված չենք խորհելու այն հնարավորության մասին, որ ապագայում մեր հույզերի եւ ինք-նության բնութագրումներով էակներ այլեւս գոյություն չեն ունենա, եւ մեր տեղը կգրավեն այլմոլորակային կյանքի ձեւեր, որոնց ընդունակությունները կգերազանցեն մեր սեփականը:

Մենք հարմարավետ գտանք այն ֆանտազիան, ըստ որի դոկտոր Ֆրանկենշտեյ-նը կարող է ստեղծել միայն սարսափելի ճիվաղներ, որոնց մենք պետք է ոչնչացնենք աշխարհը փրկելու համար: Այս պատմությունը մենք սիրում ենք պատմել, քանի որ դրանից բխում է, թե մենք ենք բոլոր էակներից լավագույնը, եւ մեզանից լավը երբեք չի եղել ու երբեք չի լինելու: Մեզ բարելավելու ամեն մի փորձ անխուսափելիորեն ձախողվելու է, քանի որ եթե անգամ մեր մարմինը հնարավոր լինի լավացնել, դուք երբեք չեք կարող դիպչել մարդկային հոգուն: Մենք ծանր պահ ապրեցինք՝ կուլ տալով այն փաստը, որ գիտնականները կարող են ոչ միայն մարմին ստեղծել, այլեւ հոգի, եւ որ ապագայի դոկտոր Ֆրանկենշտեյնները անտարակույս կստեղծեն մեզ իսկապես գերազանցող էակներ, որոնք մեզ վրա կնայեն նույնքան ներողամտաբար, որքան մենք նայում ենք նեանդերտալցիների վրա:

Եթե, իսկապես, Sapiens-ի պատմության վարագույրն է իջնում, ապա մենք՝ նրա վերջին սերունդներից մեկի անդամներս, պետք է որոշակի ժամանակ հատկացնենք՝ պատասխանելու մի վերջին հարցի. «ինչ ենք ուզում մենք դառնալ»….

Հարցրեք գիտնականներին, թե ինչու են նրանք ուսումնասիրում գենոմը կամ ինչու են փորձում կապվել համակարգչի ուղեղի հետ, կամ էլ ինչու են ջանում համա-կարգչի ներսում մտածողություն ստեղծել: Տասից ինը դեպքում ձեզ կտրվի միեւնույն ստանդարտ պատասխանը. մենք այդպես ենք վարվում հիվանդությունները բուժելու եւ մարդկային կյանքեր փրկելու համար: Թեպետ համակարգչի ներսում բանակա-նության ստեղծման հետեւանքները շատ ավելի դրամատիկական են, քան հոգեկան հիվանդությունների բուժումը, սա մի ստանդարտ հիմնավորում է, որին ոչ ոք չի հակառակվում…. Սա կոչված է արդարացնելու գիտության ամեն մի արած:

Միակ բանը, որ մենք կարող ենք փորձել անելու, դա գիտնականների բռնած ուղղության վրա ազդելն է: Բայց որպեսզի մենք հնարավորինս շուտ կարողանանք իրականացնել մեր ցանկությունները, մեր առջեւ ծառացած իրական հարցը ոչ թե այն է, թե «Ի՞նչ ենք մենք ցանկանում դառնալ», այլ թե «Ի՞նչ ենք մենք ցանկանում ցանկանալ»: Ովքեր մտահոգ չեն այս հարցով, նրանք, հավանաբար, բավարար չա-փով չեն խորհրդածել դրա մասին….

Մենք այսօր զորեղ ենք՝ ավելի քան նախկինում, բայց շատ քիչ պատկերացում ունենք այն մասին, թե ինչպես տնօրինենք այդ ամբողջ զորությունը: Որպես «Ինքն իրեն ստեղծած աստվածներ» («self-made gods»), որոնց համախմբում են միայն ֆիզի-կայի օրենքները, մենք ոչ մեկի առաջ պատասխանատու չենք….

Կա՞, արդյոք, ավելի մեծ վտանգ, քան դժգոհ եւ անպատասխանատու աստված-ները, որոնք չգիտեն, թե ինչ են ուզում:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
«Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն…»

«Հայրենիք պահելը քրտինք է, արյուն է, զոհողություն…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist