* «Հմտությունը կարելի է սահմանել որպես «գիտելիքի», «ունակության» եւ «ցանկության» համադրում: Գիտելիքը տեսական հարացույցն է, որ պայմանավորում է, թե «ինչ անել» եւ «ինչու»: Ունակությունը ապահովում է «ինչպես անել»-ը: Իսկ ցանկությունը դրդապատճառն է՝ «ուզում եմ անել»: Որպեսզի մենք որեւէ բան կարողանանք վերածել հմտության, անհրաժեշտ են բոլոր երեք բաղադրիչները» (Սթիվեն Քովի):
* «Կառավարման մեխանիզմը երբեք չի կարելի շփոթել կառավարման էության կամ նրա հիմնական փիլիսոփայության հետ: Միանգամայն նույնական մեխանիզմը կարող է մի դեպքում հանգեցնել կործանարար, մեկ այլ դեպքում՝ ամենաբարենպաստ արդյունքների: Միեւնույն մեխանիզմը, որ գերազանց արդյունք է ապահովում գիտական կառավարման հիմնական սկզբունքներին համապա-տասխան գործադրվելիս, բերում է անհաջող եւ աղետալի հետեւանքների, եթե գոր-ծադրողները սխալ են ըմբռնում այդ սկզբունքները» (Ֆրեդերիկ Թեյլոր):
* «Գիտելիքն առանց իշխանության առանձնապես արդյունքի չի բերում: Բայց եւ իշխանությունն առանց այն արդյունավետորեն գործադրելու հմտության ավելի շատ կորուստներ է բերում…. Իշխանության գործադրումը եւ ընդլայնումը պահանջում է ունենալ ե՛ւ ունակություն, ե՛ւ կամք: Ամենից հաճախ կամքն է պակասում» (Ջեֆրի Պֆեֆեր):
* «Գիտելիքները չեն կարող դեպի իրենց փող ձգել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն կազմակերպված խելացիորեն եւ մանրամասն ծրագրի օգնությամբ չեն ձգտում գործողությունների շատ որոշակի՝ հարստություն դիզելու նպատակի: Այս հասարակ բանի հիշեցումը բերում է նրան, որ միլիոնավոր մարդիկ շարունակում են հավատալ տարածված այն մոլորությանը, թե «գիտելիքը ուժ է»: Նման բան չկա: Գիտելիքը ընդամենը պոտենցիալ ուժ է: Դառնում է իրական ուժ միայն, երբ մշակված է գործողությունների հստակ ծրագիր եւ ուղղված վերջնական արդյունքի» (Նապոլեոն Հիլլ):
* «Գործարարությունը այն գործունեությունն է, որի ընթացքում մարդիկ միավորվում են ապրանքների եւ ծառայությունների փոխանակման նպատակով հոգուտ բոլորի: Գործարարությունը ինքնանպատակ չէ: Դա միջոց է, որի օգնությամբ մարդիկ ձգտում են լավ կյանք ապահովել իրենց եւ իրենց հարազատների համար: Գործարարությունը հասարակության հիմնական գործունեությունն է եւ մարդկանց հաղորդակցման տեսակը: Չափազանց երկարատեւ է գործարարությունը արտահայտվել դոլարների եւ ցենտերի մեջ, այլ ոչ մարդկային փոխհարաբերություններում: Թեպետ ֆիրմա են հիմնադրում եկամուտ ստանալու համար, սակայն աշխատավարձը պարզապես նպատակին հասնելու միջոց է, այլ ոչ ինքնանպատակ: Երբ անտեսում են այդ հանգամանքը, եւ շահույթը դառնում է ինքնանպատակ, ապա գործարարության ընթացքում մոռանում են մարդկանց մասին…. Գործարարությունը կվայելի հասարակության հարգանքը, երբ վաստակի դա: Բարոյականությունը պիտի դառնա գործարարության օրգանական բաղադրիչը» (Ռիչարդ դը Ջորջ):
* «Երբեք մի սկսեք «Հիմա ես ձեզ կապացուցեմ այս կամ այն բանը» հայտարա-րությամբ: Սա վատ սկիզբ է: Դա հավասարազոր է ասելուն «Ես ձեզանից խելոք եմ: Ես հիմա մի բան կասեմ եւ կստիպեմ ձեզ փոխելու ձեր կարծիքը»: Դա մարտահրավեր է եւ ձեր զրուցակցի մեջ առաջացնում է ներքին դիմադրություն ու տրամադրում ձեզ հետ բախվելու նույնիսկ մինչեւ վեճն սկսվելը: Մարդկանց դժվար է տարհամոզել նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում: Դե, ուրեմն ի՞նչ կարիք կա ստեղծելու ավելորդ դժվարություններ: Ինչո՞ւ ենք ինքներս մեզ դնում ոչ շահեկան վիճակի մեջ» (Դեյլ Քառնեգի):
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ