Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Հայրենի՛ք,-սեղան սրբութեան»

Սեպտեմբերի 17, 2022
Այլք
«Հայրենի՛ք,-սեղան սրբութեան»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
334
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայրենիքն ազգի կամ էթնոսի բնօրրանն է, որտեղ այն ձեւավորվել է իր լեզվով, մշակույթով ու կենցաղով, հասարակական եւ պետական կառուցվածքով, արարել ու սերնդափոխվել է, ստեղծել եւ հաջորդ սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ… Որեւէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է»:

Հայկական հանրագիտարան

Ոչ բոլոր ժողովուրդներն ունեն հայրենիք, այդ թվում եւ թուրքերը։ Տարածքը, որ զբաղեցնում են նրանք, իրենց բնօրրանը չէ. այն տեղաբնակներից արյունահեղությամբ զավթված հայրենիքների հանրագումար է, որի վրա բարձրացել է թուրքական պետությունը։ Նրանք անգամ «հայրենիք» սեփական բառը չունեն. դրա փոխարեն գործածում են հայերեն գավառական՝ «վաթան» բառը, որ հանդիպում է մեր գրականության մեջ, ինչպես, օրինակ, Հովհ. Թումանյանի «Թագավորն ու չարչին» պոեմում՝

Ուր էլ գընանք մեր Վաթանից, Մեզ դարձրու գերությունից…

Զարմանալի չէ, որ թուրքերը նման պարագայում իրենց տարածքի հանդեպ չունեն այնպիսի հուզառատ զգացումներ, որպիսիք հայրենիք ունեցող ժողովուրդները, որ ամեն արտահայտության ու արարման մեջ սիրտ ու հոգի են դնում։ Թուրքերի համար իրենց զբաղեցրած տարածքն ընդամենը նյութական արժեք է եւ ոչ երբեք հոգեւոր. հոգեւոր արժեքների տիրապետող ժողովուրդն արնախում չի լինում…

Հայի համար հայրենիքի խորհուրդը ամենքի ու ամեն ինչի մեջ է՝ լինի խաչքար, եկեղեցի, ծնող թե զավակ, օտար ափերում հանդիպած ծանոթ թե անծանոթ հայի աչքերի… Արարված յուրաքանչյուր տողի մեջ կամ տողատակում մեր սրտի զարկը հայրենիք է գրանցում, ինչպես որ Սմբատ Շահազիզի՝ երգի վերածված «Երազ» բանաստեղծության մեջ, որում ոչ մի բառով չի շեշտվում հայրենիքը, բայց, չգիտես ինչու կամ էլ՝ հակառակը, շատ հասկանալի պատճառով, զգում ենք հայրենիքի կարոտով հեռուներում ապրող զավակի թախիծը.

Եվ մեղեդին տխուր, մայրենի,

Հիշեց մանկության օրեր.

Մորս համբույրն ես զգացի,

Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Հենց «տխուր մեղեդիի» եւ «մայրենիի» միահյուսումն է «մանկության օրերի հետ» անուղղակիորեն կերտում հայրենիքի պատկերը, ու եթե անգամ գրողի երեւակայության մեջ դա բացակայում է, միեւնույն է, ընթերցողն այդպես է ընկալում, քանզի մայրն ու մանկությունը սրբացված են մեր գիտակցության մեջ, որպես եւ հայրենիքը, եւ նրանցից մեկնումեկի ներկայությունը հիշեցնում է մյուսների մասին։

Հայրենի՛ք,-սեղան սրբութեան,

Ես Աստուծոյ առաջեւ

Շատ կþաղաչեմ, շատ կþարտասուեմ,

Որ ծագէ քեզ նոր արեւ։

Սմբատ Շահազիզի «Երգ մեռնող հայրենասէրի» բանաստեղծության վերջին քառատողն է. մեռնողն այս աշխարհը թողնում է անքեն, սակայն հայրենիքի ու նրա ճակատագրի հանդեպ խոր մտահոգությամբ՝ հույս ու հավատով պատգամելով ընկերոջը հայրենիի փրկության ուղին՝ սերը առ հայրենիք, որ պիտի գտնի Եղիշեի «Ոսկեգրքույկի» մեջ.

Այնտեղ սուրբ կրօն, ազգ միաբան

Ազատ կամքով եւ խղճով.

Այնտեղ Վարդան, անմա՜հ Վարդան,

Իւր խնկելի քաջերով։

Բանաստեղծի համար սերը ինչ-որ վերացական զգացում չէ, այլ կոնկրետ գործ, պայքար, անձնազոհություն։ Հայրենիքի հանդեպ սերը ոչ միայն բանաստեղծի ստեղծագործության մեջ է դրսեւորվել, այլեւ նրա յուրաքանչյուր ձեռնարկման։ Սմբատ Շահազիզն ապրում ու ստեղծագործում էր հայրենիքից հեռու՝ Մոսկվայում, սակայն հայրենիքի ցավերի հանդեպ զգայուն ու միեւնույն ժամանակ գործուն արձագանքով։ 1894-96 թթ. Թուրքիայում համիդյան ռեժիմի կազմակերպած հայերի ջարդերի հետեւանքով բազմաթիվ մանուկներ որբացել, զրկվել էին թե՛ ծնողներից, թե՛ հայրենիքից։ Շահազիզը Մոսկվայում նրանց համար ստեղծում է հոգածության, դաստիարակության ու կրթության կոմիտե՝ նրանց համար ապահովելով տանիք ու ապրուստի միջոցներ։ Թեեւ կյանքի մեծ մասն անցկացրել էր Մոսկվայում, ազատատենչությունը թույլ չէր տալիս լուռ հպատակ լինել. նա համարձակորեն մերկացնում էր թե՛ ցարական Ռուսաստանի հակահայ դիրքորոշումը, թե՛ թուրքական դիվանագիտության երկերեսանիությունը։

Սմբատ Շահազիզը լուսավորության գործի նվիրյալ էր ու որքան էլ քննադատում էր եկեղեցականների հոռի բարքերը, այնուամենայնիվ, քննարկում էր նաեւ Էջմիածնում եկեղեցական հովանու տակ ակադեմիա ունենալու հարցը, քանզի հասկանում էր, որ հայ իրականության մեջ եկեղեցին համախմբող գործառույթ, ինչպես նաեւ դարերով փորձված լուսավորչական ավանդույթ ունի։ Նա ինքն էլ ծնվել էր եկեղեցականի ընտանիքում, որտեղ գնահատվում էր ուսումը. բազմանդամ ընտանիքի հայրը միջոցներ չի խնայում հայրենի Աշտարակում դպրոցն ավարտելուց հետո կրտսեր որդուն «գործուղելու» Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում կրթություն ստանալու, որն ավարտելուց հետո Շահազիզը մնում եւ աշխատում է այնտեղ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ (շուրջ 35 տարի, մինչեւ թոշակի անցնելը), միաժամանակ շարունակում է ուսումը եւ 1867 թ. Սանկտ Պետերբուրգի համալսարանում դառնում արեւելագիտության թեկնածու։ Սեպտեմբերի 17-ը (1840 թ.) հայրենասեր բանաստեղծի ծննդյան օրն է։

Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Բանաստեղծը, որ նման էր առաջին սիրո…

Բանաստեղծը, որ նման էր առաջին սիրո...

«…Այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան»

«…Այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist