Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

IPSE DIXIT․ Ջոն ԼՈՔ

Սեպտեմբերի 17, 2022
Այլք
IPSE DIXIT․ Ջոն ԼՈՔ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
153
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բացի լեզվի բնական անկատարությունից եւ բառագործածության ընթացքում դժվար հաղթահարելի անհստակությունից եւ խառնաշփոթից, մարդիկ մեղավոր են լինում միտումնավոր մոլորությունների եւ զանցառությունների համար, որոնց հետեւանքով բառերը, որպես նշաններ, հակառակ իրենց բնույթի դառնում են պակաս հստակ եւ մեկը մյուսից իրենց նշանակությամբ դյուրին չզանազանվող:

Նման չարաշահման առաջին եւ ամենից ակնհայտ տեսակը բառերի գործածու-թյուններն է առանց դրանք արտահայտող գաղափարների պարզ տարբերակման, իսկ առավել վատթարը՝ նշանների գործածությունը առանց նշանակության: Բոլոր լեզուներում հնարավոր է հայտնաբերել բառեր, որոնց դիտարկումը ցույց է տալիս, որ դրանք պարզ ու միմյանցից տարբերվող գաղափարների նշաններ չեն, ընդ որում ո՛չ իրենց ծագմամբ, ո՛չ էլ համապատասխան գործածությամբ: Դրանք ներմուծում են սովորաբար փիլիսոփայական եւ կրոնական աղանդները: Դրանց արարիչները եւ հո-վանավորները, երբ ջանում են արտահայտել առանձնահատուկ, սովորական հաս-կացությունների շրջանակից դուրս մի բան, կամ ուզում են աջակցություն հայտնել որեւէ արտառոց կարծիքի, կամ էլ սեփական վարկածի ինչ-որ թերություն, հազվա-դեպ են խուսափում նոր բառեր ստեղծելու գայթակղությունից, բառեր, որոնք ուշադիր զննելիս արդարացիորեն կարող ենք անվանել «տերմիններ առանց նշանակության»:

Մարդիկ վերցնում են այն բառերը, որոնք գտնում են շրջապատի անձանց բա-ռապաշարում, եւ որպեսզի չերեւա, թե իրենք չգիտեն դրանց նշանակությունը, դրանք գործածում են վստահաբար՝ գլուխ չջարդելով իրենց հարց տալու, թե այդ բառերն ունե՞ն որոշակի, իրենց ամրակցված իմաստ: Ի դեպ, նման հարմարավետությունից բացի, նրանք նաեւ այլ առավելություն են ստանում. եթե նրանք հազվադեպ են իրավացի լինում իրենց դատողությունների մեջ, ապա նույնքան հազվադեպ է հնարավոր բացահայտել նրանց սխալը: Քանզի մոլորությունից ազատել այն մարդկանց, որոնք չունեն կայուն ըմբռնումներ, նույնն է, թե թափառականից, որ ապրելու մշտական տեղ չունի, խլես նրա կացարանը: 

Բառերի չարաշահման մյուս տեսակը դրանց գործածության անհետեւողակա-նությունն է: Դժվար է գտնել մի այնպիսի դատողություն որեւէ հարցի շուրջ, հատկա-պես վիճելի հարցի, որն ուշադրությամբ կարդալիս չնկատենք, որ միեւնույն բառերը (եւ սովորաբար տվալ դատողության կամ վիճաբանության համար ամենակարեւոր-ները) գործադրվում են մեկ այս, մեկ այն խումբ պարզ գաղափարների համար, իսկ դա հենց բառերի չարաշահում է: Բառերը պետք է իմ գաղափարների նշանները լինելն եւ այլոց դրանք բացատրեն եւ ոչ թե ինչ-որ բնական պատկանելությամբ, այլ իմ կամքն արտահայտելով: Իսկ եթե ես բառերով մեկ մի բան եմ նշանակում, մեկ այլ բան, ապա դա ակնհայտ խաբեություն է ու չարաշահում….

Փառաբանված վիճարվեստը մեծապես ուժեղացրեց լեզուների բնական անկա-տարությունը, քանի որ վերջինս գործադրվում է եւ հարմարեցվում ավելի շատ այն բանի համար, որ շփոթեցնի բառերի նշանակությունները, քան թե ի նպաստ ճշմար-տության բացահայտմանը: Եվ երբ ծանոթանում ենք այդ բնույթի գիտական աշխա-տություններին, համոզվում ենք, որ դրանցում բառերն ավելի անորոշ են, անհստակ եւ անհավաստի, քան սովորական զրույցի ընթացքում…. 

Ես ընդունում եմ, որ այն խոսակցություններում, որտեղ մենք ավելի շատ բավա-կանություն եւ հաճույք ենք փնտրում, քան թե գիտելիքների հարստացում, պատկե-րավոր արտահայտությունները չեն կարող թերություն համարվել: Բայց եթե մենք խոսում ենք իրերի մասին, ինչպիսին որ դրանք կան, ապա պետք է ընդունենք, որ ճարտասանական ամեն մի արվեստ, որ դուրս է խոսքին հստակություն եւ կարգավորվածություն հաղորդելու շրջանակներից, բառերի ամեն մի պատկերավոր եւ արհեստական գործածություն նպատակ ունի ներշնչելու լոկ կեղծ գաղափարներ, մոլորեցնելու դատողունակությունը, հետեւաբար իրականում զուտ խաբեություն են: 

Չեմ կարող չնշել հետեւյալը. որքա՛ն քիչ է անհանգստացնում մարդկությանը իմացության եւ ճշմարտության պահպանումն ու կատարելագործումը, որքա՛ն գերա-դասելի է ու որքա՛ն է խթանվում խաբելու արվեստը: Ակնհայտ է, թե որքան են մարդիկ սիրում խաբել եւ խաբված լինել, եթե ճարտասանությունը, մոլորեցնելու եւ խաբելու այդ հզոր զենքը ունի իր հաստիքային պրոֆեսորները, դասավանդվում է հրապարա-կորեն եւ միշտ մեծ հարգանք է վայելել: Եվ ես չեմ կասկածում, որ նրա դեմ իմ շատ խոսելը կհամարվի մեծ հանդգնություն, եթե ոչ կոպտություն: Գեղեցիկ սեռի պես՝ պերճախոսությունը չափազանց անդիմադրելի հմայք ունի, որ երբեւէ թույլ տա խոսելու իր դեմ: Եվ զուր է խաբելու արվեստից դժգոհելը, եթե մարդիկ հաճույք են ստանում այն բանում, որ խաբած լինեն:

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ ԿԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՊԱՐԳԵՒՈՎ

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ ԿԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՊԱՐԳԵՒՈՎ

Հայ սպաները Առաջին համաշխարհային պատերազմի օրերին

Հայ սպաները Առաջին համաշխարհային պատերազմի օրերին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հայ թյուրքագիտության զարգացման արդի փուլի առանձնահատկությունների շուրջ

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist