Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Սեպտեմբերի 28, 2022
Այլք
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
71
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

* «Արտադրանքը շուկա մտցնելու ձեւը նույնքան կարեւոր է, որքան շուկա մտնող ապրանքն ինքնին: Տասը գործարար պլաններից ինը կա՛մ մակերեսորեն անցնում են այս հարցի վրայով («մենք կայցելենք տարբեր տոնավաճառներ, կգովազդենք համապատասխան լրատվական աղբյուրներում, առեւտրական ներկայացուցիչներ կվարձենք հեռավոր առեւտրի կետերում»), կա՛մ էլ չափազանցնում են իրենց կարողություններն ու ուժերը: Շուկայագիտությունը բարդ բան է: Նոր ընկերության կամ արտադրանքի լավ շուկայագիտական պլանը, ըստ էության, պարզ է ու հեշտ իրագործելի: Ի լրումն, թեեւ հարուստ է անկանխատեսելի հանգամանքներով, յուրահատուկ, բայց իրագործելի նպատակներ ունի եւ իր առաջ չափազանց բարդ խնդիրներ չի դնում: Կատարյալ պլանը մեծածավալ ծախսեր եւ սկզբնական խոշոր դրամագլուխ չի պահանջում, փոխարենը՝ ընդամենը մի քանի մարդկանց համաձայնեցված ջանքերի, պատկերազարդ փաթեթավորման, ներկայացման կամ գովազդային միջոցառումների եւ սպառողների ճշգրիտ հասցեագրման կարիքն ունի: Այդքանը բավական է, անկախ նրանից, թե ինչ եք ստեղծում՝ ավիացիոն  ընկերություն, թե երեխաների խնամքի կենտրոն» (Փոլ Հոքեն):

* «Հարկավոր է հաշվի առնել հետեւյալը. որքան ավելի շատ տեղեկություններ եք դուք ցանկանում զետեղել մեկ գովազդային հայտարարության մեջ, այնքան քիչ են դրանք մնում ընթերցողների հիշողության մեջ: Մեկ կետ ներառող գովազդային հայտարարությունը հաջորդ օրը հիշել կկարողանա գնորդների 70 տոկոսը, երկու կետի դեպքում՝ 50 տոկոսը, չորսի՝ 40 տոկոսը, վեցի՝ 30 տոկոսը, իսկ տասի դեպքում՝ ընդամենը 10 տոկոսը» (Բոդո Շեֆեր):

* «Անկախ նրանից, թե որքանով է ճիշտ եւ ժամանակին կա¬յացվել որոշումը, վերջինս բառացիորեն ոչինչ չարժե առանց այն կենսագործելու պատրաստակամության եւ վճռականության: Մինչդեռ համարձակության եւ համառության պարագայում ան¬գամ սոսկ վաթսուն տոկոս  վստահության վրա հիմնված որոշումը կարող է ապահովել հարյուր տոկոսանոց հաջողություն» (Քոնոսքե Մացուսիտա):

* «Աշխատակիցները բարոյական իրավունք ունեն իրենց անձնական կյանքի գաղտնիության: Նրանք ձեռնարկատիրոջ համար աշխատում են օրվա որոշակի մասը, իսկ մնացած ժամանակը պատկանում է ոչ թե ձեռնարկությանը, այլ անձամբ իրենց: Երբ նրանց վարձում են, ապա նրանք բնավ չեն օտարում իրենց անձնական կյանքի իրավունքը. նրանց մասնավոր կյանքը չի դադարում, երբ մուտք են գործում ձեռնարկության տարածք: Նրանց կյանքի որոշ կողմերը չեն ազդում ծառայողական պարտականությունները կատարելու վրա: Հետեւաբար, կորպորացիան իրավունք չունի ո՛չ հետաքրքրվելու աշխատակիցների անձնական կյանքի այդ կողմերով, ո՛չ էլ նրանց մասին համապատասխան տեղեկություններ կուտակելու: Աշխատակիցները նաեւ իրավունք ունեն հերքելու նման տեղեկությունները, եթե կհամարեն դրանք ոչ հավաստի» (Ռիչարդ դը Ջորջ):

* «Վարձատրության համակարգը հզոր ազդեցություն ունի աշխատանքի հանդեպ վերաբերմունքի եւ աշխատանքային վարքի ձեւավորման վրա: Ուստի եւ ոչ իրատեսական մոտեցում կլինեին այս հիմնարար փաստի անտեսումը, վարձատրության համակարգի հանդեպ աշխատողների հուզական վերաբերմունքի դրսեւորումներից խուսափելու հույսերը: Ահա թե ինչու կարեւոր է, որ մենեջմենթը, ձգտելով վերակառուցել աշխատանքը հանուն աշխատողների ջանքերի ավելի լրիվ օգտագործման, ամենայն ուշադրություն դարձնի այն բանին, թե որքանով է կազմակերպության վարձահատույցի համակարգը զորավիգ լինում իր այդ ճիգերին» (Լայլ Յորքս):

Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցում

Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցում

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist