Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

«Աշխարհի հիշողությունը» իր վրա բեւեռած հայ գիտնականը

Սեպտեմբերի 30, 2022
Այլք
«Աշխարհի հիշողությունը» իր վրա բեւեռած հայ գիտնականը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
153
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցված է 20-րդ դարի խոշորագույն դիտող աստղագետներից՝ «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»: Այդ հարթակում այն երկրորդն է  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հետո, որ ներկայացնում է Հայաստանի փաստագրական ժառանգությունը։

Կան մեծություններ, որոնց անուններն այնքան էլ հայտնի չեն լայն հասարակությանը, ինչպես որ հայտնի չեն շատ աստղերի անուններ, որոնցով հիանում ենք գիշերային երկնքին նայելիս, մինչդեռ այդ աստղերն ունեն կենսագրություն, բնութագիր, անվանումներ, ինչով պարտական են իրենց հետազոտող գիտնականներին։ Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի կարեւորագույն աստղադիտարաններից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանը աշխարհում հայտնի է այնպիսի գիտնականների փաղանգով, ինչպես Վիկտոր Համբարձումյանը, Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լյուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարատ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը, Կարլոս Գրիգորյանը եւ նրանց բազում հետնորդները։ Պետք է խոստովանել, սակայն, որ մեր հանրությունը անգիր գիտի առավել Վիկտոր Համբարձումյանի անունը. հավանաբար, այն պատճառով, որ աստղադիտարանը հիմնվել է նրա ջանքերով, որի առաջին տնօրենն է եղել նաեւ, սակայն դա այնքան էլ դերակատարություն չէր ունենա, եթե չլինեին նրա հասարակական-քաղաքական գործունեությունը եւ ժողովրդի հետ անմիջականորեն շփվելու հանգամանքը։ Ընթերցող զանգվածներին հայտնի է նաեւ Գրիգոր Գուրզադյանի անունը՝ իր գիտահանրամատչելի էսսեների եւ հեռուստաելույթների շնորհիվ։ Ինչեւէ, մեր գիտնականներից յուրաքանչյուրի մասին հարկ է խոսել առանձին-առանձին եւ դասագրքերում հնարավորինս տեղ հատկացնել նրանցից յուրաքանչյուրին, ինչը ապագայի հանդեպ աճող սերնդին առավել հավատ կներշնչի ու գիտությամբ զբաղվելու խթան կդառնա։

Սեպտեմբերի 30-ին Բենիամին Մարգարյանի հիշատակի օրն է։ Նրա կենսագրությունն սկսվում է 1913 թ. դեկտեմբերի 12-ից. ծնվել է Բորչալուի գավառի Շուլավեր բնակավայրում (Ռուսական կայսրություն, Թիֆլիսի նահանգ)։ Բենիամին Մարգարյանը 1938 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, այնուհետեւ՝ 1941 թ. Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944-ից մինչեւ կյանքի ավարտը աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-1957 թթ.՝ փոխտնօրեն, 1957-1985 թթ.՝ գալակտիկաների բաժնի վարիչ)։ Եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965 թ.), այնուհետեւ՝ ակադեմիկոս (1971 թ.)։ Վախճանվել է 1985 թ.։ Ահա այսպիսի մի քանի տողի մեջ փորձում ենք ամփոփել մարդկային հարուստ կենսագրությունը, ինչը միսուարյուն չի տալիս նրա կերպարին, իսկ հասկանալ ու ըմբռնել նրա գործունեությունը, քչերին է հասանելի, բայց եւ պարզ է մի բան. հասնելով գիտական բարձունքների, Բենիամին Մարգարյանը ամենեւին չի զբաղվել ինքնագովազդով. գիտությունը նրա համար եղել է առաջնային ու նվիրական ասպարեզ… Նա Բյուրականի հայտնի հետազոտությունների հեղինակն էր (First Byurakan Survey, FBS կամ Markarian Survey and Second Byurakan Survey, SBS) եւ ~1500 ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկային գալակտիկաների (Markarian galaxies) հայտնաբերողը։ Մարգարյանի կողմից Կույսի համաստեղությունում բացահայտված յոթ գալակտիկաների ընդհանուր շարժումը կոչվել է ի պատիվ նրա՝ Մարգարյանի շղթա։

Բենիամին Մարգարյանի գիտական աշխատանքները վերաբերում են աստղային եւ արտագալակտիկական աստղագիտությանը։ Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող ֆլուկտուացիաների (տատանումների) տեսությունը՝ հաշվի առնելով տիեզերական կլանումը։ Վ. Համբարձումյանի հետ միասին հաստատել է գալակտիկայում երիտասարդ, անկայուն աստղային համակարգերի՝ աստղասփյուռների առկայությունը, ինչը աստղառաջացման շարունակականության ապացույց է, պարզվել է նաեւ, որ աստղերը ծնվում են խմբերով։ Մարգարյանի գիտական գործունեության բարդ, բայց եւ հետաքրքիր հետազոտությունների ու հայտնագործությունների ուսումնասիրության քննությունը թողնելով գիտնականներին, նրա մասին նշենք առավել հանրամատչելի  տեղեկություններ. 1961 թ. Մարգարյանն արժանացել է ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործչի կոչման, եղել  ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-76 թթ.), նախագահ՝ 1976-1979 թթ.։ Նշանավոր աստղագետի գործունեությունը եղել է պետական ուշադրության կենտրոնում. 1950 թ. նա դարձել է առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր՝ «Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բնագավառում ակնառու գիտական աշխատանքների համար» 1949 թ. ընթացքում, 1955-ին ստացել «Պատվո նշան», իսկ 1983 թ.՝ «Ժողովուրդների բարեկամության» շքանշան, ինչպես նաեւ արժանացել «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» եւ «Աշխատանքի վետերան» մեդալների։

Բենիամին Մարգարյանը հավերժական հանգիստը գտել է հարազատ Բյուրականում։ Վախճանից հետո էլ շարունակվում է մեծարանքը գիտնականի հանդեպ. 2013 թ. Հայաստանի բանկը թողարկեց 1000 դրամ արժողությամբ արծաթե հուշադրամ՝ նվիրված աստղագետի ծննդյան 100-ամյակին։ Հուշադրամի դիմերեսին փորագրված են աստղերի եւ գալակտիկաների պատկերներ, դարձերեսին՝ աստղագետի դիմանկարը եւ նրա հայտնաբերած գալակտիկաները, ինչպես նաեւ աստղագետի անունը հայերեն եւ անգլերեն։ Նույն առիթով 2013 թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի փոստը թողարկեց 170 դրամ արժողությամբ փոստային նամականիշ եւ առաջին օրվա ծրար։ 30 հազար տպաքանակով թողարկված փոստային մանրանկարում պատկերված են Մարգարյանի դիմանկարը, Բյուրականի աստղադիտարանի գմբեթը եւ Մարգարյանի կատալոգից Mrk 509 գալակտիկան։

Թեգեր: աստղադիտակԲենիամին Մարգարյանգիտություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Հայացք

Հայացք

«Ֆիլմերիդ հերոսներն էկրանի վրա ապրում են հայերեն…»

«Ոչինչ, ոչինչ չարեցի, ախր կարող էի, կարող էի…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist