Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Ջրածնային էներգետիկայի ապագան

Հոկտեմբերի 1, 2022
Այլք
Ջրածնային էներգետիկայի ապագան
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
411
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջրածինը էներգիայի իդեալական աղբյուր է եւ էկոլոգիապես մաքուր վառելիք: Նրա այրման ջերմությունը (1.17 ԳՋոուլ / կգ) գրեթե երեք անգամ գերազանցում է նավթին եւ չորս անգամ ածխին կամ բնական գազին: 2018 թ. աշխարհում ջրածնի սպառումը կազմել է մոտ 74 միլիոն տոննա: Մինչեւ 2030 թ. դրա տարեկան պահանջարկը կարող է աճել մինչեւ 100-114 միլիոն տոննայի՝ մոտ 2 դոլար/կգ արտադրական արժեքով: Մինչեւ 2050 թ. ջրածինը կկազմի աշխարհի էներգետիկ կարիքների 18 տոկոսը:

2019 թ. ջրածնային վառելիքով աշխատող տրանսպորտային միջոցների թիվը կազմեց 25000 մեքենա, իսկ ավելի քան 12000-ը՝ վերջին տարվա ընթացքում: Այս ոլորտի առաջատարներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը: Հարավային Կորեայի Չհանվոն քաղաքում սկսել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին աղբատար մեքենայի փորձարկումները։

5 տոննա բեռնատարողությամբ մեքենան մշակվում է 2017-ից յոթ պետական եւ մասնավոր ձեռնարկությունների, այդ թվում՝ «Hyundai Motors» ընկերության մասնակցությամբ: Նախագծի արժեքը 9.2 մլն դոլար է: Ջրածնային վառելիքի կիրառումը թույլ է տալիս վերացնել վտանգավոր գազերի արտանետումներն ու նվազեցնել մեքենայի աշխատանքի ժամանակ աղմուկը: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 350 կմ ճանապարհ:

Ջրածնային էներգիան նպաստում է ոչ միայն նոր էկոլոգիապես ընդունելի աղբյուրի զարգացմանը, այլեւ խթան է ավանդական վառելիքի ավելի արդյունավետ օգտագործման հասնելու, օգտագործված շարժիչների արդյունավետության բարձրացման եւ վառելիքի բնապահպանական անվտանգության բարձր աստիճանի ապահովման համար: Միեւնույն ժամանակ, էլեկտրակայանների վառարաններում, մեքենաների եւ այլ տրանսպորտային միջոցների շարժիչներում ջրածնի էկոլոգիապես ընդունելի օգտագործման ճանապարհին կան զգալի «խոչընդոտներ»:

Ջրածնի այրման ջերմաստիճանը թթվածնի մթնոլորտում կարող է գերազանցել 2800 աստիճանը (հազար աստիճանով բարձր, քան մեթանի այրման ջերմաստիճանը): Այս ջերմաստիճանը բնորոշ է ինքնաթիռներին եւ հրթիռային շարժիչներին: Այն կպահանջի ջերմակայուն մետաղների օգտագործում ջրածնային վառարանների կառուցման ժամանակ:

Ըստ աստղաֆիզիկոսների՝ ջրածինը կազմում է տիեզերքի զանգվածի 99 տոկոսը, իսկ արեգակի մթնոլորտում ջրածնի քաշային բաժինը գերազանցում է 90 տոկոսը: Ընդ որում՝ այսօր գործնականում օգտագործվող ամբողջ ջրածինն արտադրվում է միայն արտադրական (արհեստական) մեթոդով: Ճապոնիան առաջին երկիրն էր, որը ձեւակերպեց ջրածնի իր ազգային ռազմավարությունը 2017 թ.: 2019-ին այստեղ ընդունվեց ջրածնի եւ վառելիքի բջիջների ռազմավարական ճանապարհային քարտեզը: 2019 թ. Կորեայի Հանրապետությունը բացահայտեց ջրածնի զարգացման ռազմավարական ծրագրերը: Ջրածնի օգտագործման ռազմավարական հեռանկարները մեծապես կապված են ցածր ածխածնային ջրածնի էներգետիկ տեխնոլոգիաների ներդրման հետ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Ճապոնիայում «Mitsubishi Hitachi Power Systems»-ը մի քանի տարի առաջ հաջողությամբ փորձարկեց բարձր հզորությամբ գազատուրբինը իր էլեկտրակայաններից մեկում՝ բնական գազի մոտ  30 տոկոսը փոխարինելով ջրածնով: Ելքի գազի ջերմաստիճանը մոտ 1600 աստիճան էր: Հին ավանդական սարքավորումները դիմակայեցին նման բեռին: Ընկերության հանձնարարականում նշվում է, որ 80 տոկոս բնական գազի եւ 20 տոկոս ջրածնի վառելիքի խառնուրդի օգտագործումը տնտեսապես եւ էկոլոգիապես ընդունելի է:

2018 թ. ճապոնական «Kawasaki Heavy Industries» եւ «Obayashi» ընկերությունները տուրբինի կարճաժամկետ փորձարկումներ կատարեցին: Արդյունքում՝ Կոբեում գտնվող ՋԷԿ-ը, որը պատկանում է ընկերությունների կոնսորցիումին, անցավ ջրածնի եւ բնական գազի խառնուրդի շահագործմանը` 20 տոկոս եւ 80 տոկոս հարաբերակցությամբ: Գազով աշխատող ՋԷԿ-ի վառելիքի խառնուրդին ջրածնի ավելացման փորձեր են կատարվում ոչ միայն Ճապոնիայում: Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում եւ Նոր Զելանդիայում վառելիքի մեջ խառնված ջրածնի մասնաբաժինը կազմում է 0.1 տոկոս, Գերմանիայում`10 տոկոս, Նիդեռլանդներում` 12 տոկոս:

2020 թ. հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատեց մինչեւ 2024 թ. ջրածնային էներգիայի զարգացման գործողությունների ծրագիրը («ճանապարհային քարտեզ»): Նախատեսվում է ձեւավորել եւ իրականացնել ջրածնի էներգետիկայի բնագավառի նախագծերի պետական աջակցության միջոցառումներ, բարելավել կարգավորիչ դաշտը, ամրապնդել ռուսաստանյան ընկերությունների դիրքերը ջրածնի վաճառքի շուկաներում եւ իրականացնել հետազոտություններ ու մշակումներ:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ մարդկության նշանակալից հաջողությունը գնալով նոր տեսակի վառելիքի (վառելափայտից ածուխ, նավթ եւ բնական գազ եւ վերջապես՝ միջուկային էներգիա), ինչպես նաեւ ջրածնի էներգիայի վաղաժամ ներդրման տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումը պահանջում են համապարփակ միջոցառումների իրականացում:

Ջրածնային էներգիայի օգտագործման միջազգային փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ՀՀ-ի համար կազմել «Ջրածնային էներգիայի օգտագործման մինչեւ 2040 թ. ռազմավարություն»: Տեխնիկական բուհերում եւ քոլեջներում մտցնել «Ջրածնային էներգետիկա» առարկան: Ունենալ դասագիրք: Երեւանի եւ Հրազդանի ՋԷԿ-երի համար կատարել գիտական ուսումնասիրություն վերը նշված հարցերի վերաբերյալ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր

Թեգեր: ավտոմեքենաներՋրածին
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պետք է վերցնել Քրիստոսի խոնարհությունն ու հագնել Քրիստոսի արդարությունը, այլապես դու ոչինչ ես

«Թող օրհնված լինի նա, ով կկատարի իմ ցանկությունը»

«Թող օրհնված լինի նա, ով կկատարի իմ ցանկությունը»

Ամենաընթերցվածը

  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist