Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Հաջողված եւ արդյունավետ

Հոկտեմբերի 6, 2022
Այլք
Հաջողված եւ արդյունավետ
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՃՇԱՀՀ Գէկ ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Մ. ՇԱՀԻՆՅԱՆԸ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է 3 գիտաժողովների Եվրոպայում: Այսպես, Քարանձավագետների միջազգային միավորման հերթական գիտաժողովը՝ «18th International Congress of Speleology-UIS 2022»-ը, տեղի ունեցավ Ֆրանսիայում, Մոնբալանի Տեխնոլաք համալսարանի տարածքում: Զուգահեռաբար Եվրոպայի քարանձավագետներն անցկացնում էին իրենց տարեկան գիտաժողովը՝ «Eurospeleo Forum»-ը: Մյուսը՝ Սիցիլիայի Կուստարաչի ավանում, որտեղ «Cirs Ragusa»  ընկերակցության միջոցով եւ UIS-ի հովանավորությամբ կազմակերպվել էր միջազգային գիտաժողով «Man and Karst 2022» խորագրով: Ահա այս առթիվ է «ՀՀ» թղթակցի զրույցը գիտնականի հետ:

-«18th International Congress of Speleology-UIS 2022», «Eurospeleo Forum»-ի գիտաժողովներում էլ,-ասաց նա,- բացի գիտական զեկուցումներից, զուգահեռաբար անհրաժեշտ էր Հայաստանի ներկայացուցչական կարգավիճակի հետ կապված մի շարք խնդիրներ լուծել եւ հավուր պատշաճի ներկայանալ գիտական հասարակայնությանը: Իսկ խնդիրները ծագել էին աշխարհաքաղաքական բարդ իրավիճակների հետեւանքով: Դրանցից ամենակարեւորը համաշխարհային եւ եվրոպական միությունների ղեկավարությունների հակականոնադրական որոշումներն էին: Առաջինը՝ ռուսերենը, որպես պաշտոնական լեզու, գիտական շրջանառությունից հանելու որոշումն էր, որը, ըստ էության, նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում էր, եւ երկրորդը՝ Ռուսաստանի քարանձավագետներին ֆորումի աշխատանքներին մասնակցելու արգելափակումն էր: Այս վերջինը բացահայտ նեոստալինիզմի դրսեւորում էր, որի դեմ դեռ մեկ տարի առաջ մի քանի երկրների մի շարք գիտնականների հետ հանդես եկանք խիստ քննադատությամբ: Սակայն խնդիրը միայն ՌԴ-ն չէր: Վերջիվերջո, հզոր երկիր է եւ իր առաջ ծառացած խնդիրները, այդ թվում եւ՝ գիտնականների, կարող է լուծել:

Սակայն ՌԴ եւ ռուս գիտնակաների մուտքը «Eurospeleo Forum»-ի ասամբլեայի նիստերին մասնակցելու արգելափակումից զատ՝ նրանք Հայաստանի Հանրապետության անվանումը հանել էին ընդհանուր ցուցակից: Մենք պաշտոնական մի քանի նամակներ էինք հասցեագրել UIS-ի նախագահ Ջորջ Վենիին եւ ընդամենը մեկ պատասխան ստացել Բավարիայի քարանձավագետների միության նախագահից՝ Ալենա Գեսսերեթից, իբր, չենք վճարել անդամավճարը: Մենք ուղարկեցինք վճարման բոլոր անդորրագրերը, որտեղ նշված էր, որ մինչեւ 2023 թ. վճարել ենք երկու կազմակերպությունների մասնակցության վճարները:

Դրանից հետո՝ լռություն: Այնուհետ միակ տրամաբանական որոշումը կայացրինք, որ անպայման պետք է մեկնել Մոնբլան եւ բոլոր հարցերը տեղում լուծել: Ես ամենախիստ պահանջատերի սկզբունքով խնդիրն առաջ քաշեցի Վեննի առաջ ոչ պաշտոնական մեր հանդիպմանը, որտեղ էին նաեւ մեր բոլոր ծրագրերին դեմ քվեարկող երկրների՝ Թուրքիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Իսրայելի ներկայացուցիչները: Հայտարարեցի, որ գիտնականներից եւ լեռնային մարզաձեւերի մասնագետներից կազմված միջազգային որեւէ կազմակերպություն, այդ թվում՝ «International Congress of Speleology»-ը եւ «Eurospeleo Forum»-ը, ապաքաղաքական կազմակերպություններ լինելով, որեւէ բարոյական եւ իրավական հիմք չունեն նման կամայականությունների: Հայտարարությունս ընդունվեց լռելյայն: Միայն Ջորջն էր, որ ցույց տվեց աշխարհի քարտեզը, որտեղ Կովկասի տարածքի վրա սոսնձված էր ՀՀ դրոշը: Մյուս օրը, բացման խոսքի ժամանակ UIS-ի նախագահ Ջորջ Վենիին բոլորին ողջունելու ժամանակ հատուկ շեշտեց, որ իրենց հետ են նաեւ ամենաարեւելյան մասնակից երկրի՝ Հայաստանի պատգամավորները:

«Cirs Ragusa» ընկերակցության միջոցով եւ UIS-ի հովանավորությամբ կազմակերպված միջազգային «Man and Karst 2022» խորագրով գիտաժողովին մասնակցելու որոշումը կայացրինք մի շարք պատճառներով: Շնորհիվ Ռոսարիո Ռուջջերիի կազմակերպած  եւ Հայաստանում իրականացված կարստային քարանձավների չորսամյա հետազոտությունների՝ գիտաժողովում «Հայկական քարանձավագիտական նյութը» զգալի մաս էր կազմում: Բացի այդ, բոլոր հրատարակումներում՝ ազդագրեր, աբստրակտների ժողովածու եւ այլն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՔՄՄ-ի, Բարիի, Ռագուստայի եւ այլ համալսարանների թվում ներկայացված էին նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի եւ Հայաստանի անձավագիտական կենտրոնի զինանշաններն ու անվանումները՝ որպես կազմակերպիչներ: Երրորդ կարեւոր պատճառը Սիցիլիայի եւ, ընդհանրապես, Իտալիայի քարանձավագետների հետ դեռ 35 տարի առաջ սկսված համագործակցությունը շարունակելու անհրաժշտությունն էր:

Մեր զեկուցումը վերաբերում էր Հայկական լեռնաշխարհի մարդաստեղծ ստորգետնյա հնագույն ճարտարապետական հուշարձաններին: Սրբազան կառույցների՝ դամբարան, տաճար, եկեղեցի, ծագման կրոնական հիմքերին եւ հնագույն շումերական քաղաքակրթության լեզվի բառամթերքի որոշ բառերի առկայության միջնադարյան եւ նոր ժամանակների հայկական ճարտարապետության մեջ: Որոշված էր, որ զեկույցը կկարդա մեր հոդվածի համահեղինակներից որեւէ մեկը, սակայն միայն ես էի գնացել՝ թոռանս հետ: Զուտ այն պատճառով, որ ֆիզիկապես չէի կարող ներկայացնել զեկուցումը, իմ փոխարեն հրաշալի ներկայացրեց թոռս՝ Արամ Դայանը: Զեկուցումն ընդունվեց մեծ գոհունակությամբ, եւ այդ մասին հետագա օրերին շատերը նշեցին զեկուցման գիտական բարձր որակների մասին: Չնայած Արամը հոդվածի հեղինակների ցանկում չկար, գիտաժողովի փակման հանդիսությունների ժամանակ թոռանս առաջինը հանձնեցին զեկուցողի վկայականը (սերտիֆիկատ):

Գիտաժողովում առանձնապես աչքի ընկան Լիբիայի մայրաքաղաքի համալսարանականները, որոնց զեկուցումներն ընդգծված գիտական էին ու պարունակում էին նորույթներ: Ինձ համար դա անակնկալ էր, որ չնայած իրենց երկրում քաղաքական եւ պատերազմական բարդ ու ավերիչ գործընթացներին, արաբ գիտնականները ցույց տվեցին բարձր մասնագիտական որակներ գեոքիմիայից, երկրաբանությունից եւ այլն: Ընդհանուր առմամբ, չնայած բոլոր խոչընդոտներին, բոլոր երեք գիտաժողովներին մեր մասնակցությունը հաջողված էր եւ արդյունավետ:

Թեգեր: Սամվել Շահինյան
Կիսվել5Tweet3Կիսվել2
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Արագ արձագանք հանրության առողջապահական կարիքներին

Արագ արձագանք հանրության առողջապահական կարիքներին

«Գիտելիքներ, որոնք գիրք կարդալով չես ստանում»

«Գիտելիքներ, որոնք գիրք կարդալով չես ստանում»

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist