Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Այլք

Արդարությունն, ի վերջո, վերականգնվեց

Նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանն ամբողջությամբ արդարացվեց

Հոկտեմբերի 6, 2022
Այլք
«Ամբողջ սրտով Հայաստանի հետ եմ»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
225
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել Կալմիկիայի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու դատապարտումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2022 թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ Կալմիկիայի նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի գործով արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ Մարդու իրավունքների կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դատավորները որոշել են նաեւ, որ դիմողին պետք է վճարվի բարոյական վնասի փոխհատուցում 8000 եվրոյի չափով։
Հիշեցնենք, որ Չախմախչյանի դեմ շատ տարօրինակ հանգամանքներում քրեական գործ էր հարուցվել 2006 թ., երբ նա Դաշնային խորհրդում ներկայացնում էր Կալմիկիայի շահերը եւ միաժամանակ ղեկավարում Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիան (ԱՐԱԴԵՍ)։ Մեր հայրենակցի անցած ճանապարհին եւ վաստակին «ՀՀ»-ն անդրադարձել է օրաթերթի սեպտեմբերի 1-ի համարում։
Չնայած ակնհայտ կեղծված ապացույցներին եւ մի շարք ընթացակարգային խախտումներին, 2008 թ. հուլիսին Մոսկվայի քաղաքային դատարանը սենատորին դատապարտեց Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու («խարդախության փորձ») մեջ՝ սահմանելով ինը տարվա ազատազրկում: Գերագույն դատարանի վճռաբեկ խորհուրդը ժամկետը կրճատեց մինչեւ յոթ ու կես տարի։ Նույն գործի շրջանակներում նրա քրեական գործով ներգրավված այլ մեղադրյալներ եւս դատապարտվել են։ Ի դեպ, Չախմախչյանի փեսան՝ ՌԴ Հաշվիչ պալատի նախկին գլխավոր մասնագետ Արմեն Հովհաննիսյանը, նույնպես անմեղ է ճանաչվել, նա նույնպես փոխհատուցման իրավունք է ստացել։
ՄԻԵԴ-ի վճիռը ոչ միայն վերջ է դնում այս պատմությանը, այլեւ վերականգնում է արդարությունն անմեղ դատապարտվածների նկատմամբ։ «Եթե Ռուսաստանը դուրս չգար Եվրոպական դատարանի իրավասությունից, Չախմախչյանի նկատմամբ պատիժը կվերացվեր»,- ասում է Չախմախչյանի փաստաբան Աննա Ստավիցկայան։ Մինչդեռ գործը կարող էր չհասնել Եվրոպական դատարան։ Անարդար դատավճռից հետո Չախմախչյանի գործի «հետաքննության» շատ առանցքային դեմքեր՝ դատավարության պետական դատախազ Սերգեյ Դուբինսկին, ԱԴԾ սպա Դմիտրի Ֆրոլովը եւ այլք, հայտնվեցին ճաղերի հետեւում՝ կաշառակերության մեղադրանքով, իսկ պատվերը կատարողները՝ «Տրանսաերո»-ի սեփականատերեր Ալեքսանդր եւ Օլգա Պլեշակովները, ներկայումս փախուստի մեջ են։
Ամբողջական եւ վերջնական արդարության հաստատման համար անհրաժեշտ է, որ նրանց դեմ բացված քրեական գործերը վերաքննվեն, եւ մարդկանց վերադարձվի իրենց բարի անունը։

Թեգեր: եվրոպական դատարանԼեւոն Չախմախչյանսենատոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Մայիսի 30, 2023
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Մայիսի 30, 2023

ՀՀ-ում առաջին էքսկուրսիոն քարանձավը հասանելի է այցելուներին

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Իսկ մենք գիտե՞նք մեր «Դոկտոր Մահին»…

Հետաքրքրական է

Պատմության հետագծով

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist